Դասավանդման հնարավորություն Գրանադայի համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում մինչև մայիսի 30-ը 5 օրով դասավանդելու համար (1 տեղ)։

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝

  • կենսաբանություն
  • կենսաքիմիա
  • կենսատեխնոլոգիա
  • քիմիա
  • շրջակա միջավայր
  • սննդագիտություն և սննդի տեխնոլոգիա
  • մաթեմատիկա
  • ֆիզիկա
  • վիճակագրություն
  • հաշվապահություն և ֆինանսներ
  • տնտեսագիտություն
  • պատմություն
  • մշակույթի պատմություն
  • անգլերենի ուսուցանում։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի հոկտեմբերի 29-ը:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․Համբարձումյանին ([email protected]):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ տվյալ երկրի պահանջներն ու սահմանափակումները։