2022թ․ հոկտեմբերի 12-15-ը Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի Տիմիրյազեւի անվ. Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիայում տեղի ունեցավ Միջազգային գիտաժողով «Սելեկցիայի հիմնախնդիրները 2022» խորագրով։ Գիտաժողովին մասնակցության պաշտոնական հրավեր էր ստացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն մասնաճյուղի գիտնականների խումբը՝ կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի գլխավորությամբ։ Խումբը ձեւավորվել էր գիտաժողովի նախընտրական փուլում թեզիսներ [...] Read More
2022 թ․-ի հոկտեմբերի 17-21-ը Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում տեղի ունեցավ միջազգային շաբաթ, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկիրներից համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային բաժնի մասնագետներ, դասախոսներ և այլ աշխատակիցներ։ Մասնակից համալսարաններից էին Սոֆիայի բժշկական հանալսարանը, Փարիզ-Սաքլայ համալսարանը, Լոձի համալսարանը, Տալլինի համալսարանը և այլն։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից միջազգային շաբաթին մասնակցեց միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանը։ Շաբաթը [...] Read More
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը` ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Նախ քննարկվեցին եւ հաստատվեցին վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարների զեղչերը՝ 20-ից 50 տոկոսի սահմաններում։ Զեղչերը սահմանելիս հիմք են ընդունվում մի քանի նկատառումներ, սակայն ՄՈԳ-ի համար սահմանված շեմը՝ անվերապահորեն։ Պատահական չէ, որ շեմի բարձրացումն արդեն տալիս է դրական արդյունքներ ուսման որակի հարցում։ Փորձուսուցումների եւ [...] Read More
Հոկտեմբերի 25-ին Ագրիթեք ինկուբատորի լսարանում տեղի ունեցավ Հայաստանի գյուղական տարածքների կայուն զարգացման քաղաքականության մշակմանը նվիրված միջոցառում։ Ներկայացվեցին եւ քննարկվեցին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքները, որոնք ամրագրված են «Գյուղականության ճգնաժամը Հայաստանում» վերտառությամբ գրքում։ Հեղինակները ԵՊՀ-ի եւ ՀԱԱՀ-ի մասնագետներն են։ Քննարկումը վարում էր ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի խորհրդատու, գրքի համահեղինակ Էմիլ Գեւորգյանը։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին, [...] Read More
2022 թ․ հոկտեմբերի 17-21-ը Իսպանիայի Վալադոլիդի համալսարանում տեղի ունեցավ միջազգային շաբաթ, որին մասնակցում էին տարբեր երկրներից համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային բաժինների մասնագետներ, դասախոսներ եւ այլ աշխատակիցներ։ Մասնակից համալսարաններից էին Սոֆիայի բժշկական, Փարիզ-Սաքլայ, Լոձի, Տալլինի եւ այլ համալսարաններ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից միջազգային շաբաթին մասնակցեց միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանը։ Շաբաթը հագեցած էր եւ΄ գործնական, [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Աթենքի գյուղատնտեսական համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ագրոնոմիական, անտառագիտության, կենդանագիտության, շրջակա միջավայրի պաշտպանության (ագրոէկոլոգիա), ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության կրթական ծրագրերով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, [...] Read More
Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մի խումբ ֆերմերներ գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու մտադրություն ունեն, եւ նպատակահարմար համարեցին գործընթացի մեկնարկային ճիշտ որոշումներ կայացնելու նկատառումով հրավիրել ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին՝ այս թեմայով սեմինար անցկացնելու համար։ Տասներկու ֆերմերներ միավորվել են՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրություն հիմնելու եւ դրանով իրենց խնդիրները լուծելու ու եկամուտները բարելավելու նպատակով։ Խումբը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ Սյունիքում [...] Read More
Ժամանակակից կյանքն ու տեխնոլոգիաները պարզապես հնարավորություն չեն թողնում, որ մարդն ապրի ունեցած գիտելիքներով ինքնաբավ, ինքնագոհ դոփի տեղում: Անհնար է: Գիտե՞ս համակարգչային որեւէ ծրագիր, ուրեմն ամիսներ անց պետք է լավարկես հենց այդ ոլորտից գիտելիքներդ: Հետո՝ էլի, էլի, նույնը՝ անվերջ, անդադար: Երեք շաբաթ առաջ մեր գործընկերների համար մեկնարկեց Excel ծրագրի իմացության բարձրացման դասընթացը (չորս շաբաթ տեւողությամբ, շաբաթը [...] Read More
Հայաստանում առաջին եւ առայժմ միակ վարկային կոոպերատիվը՝ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առեւտրային կոոպերատիվը հոկտեմբերի 20-ին դարձավ 15 տարեկան։ Մեկնարկելով 57 ֆերմերների միավորումից՝ կոոպերատիվն անցել է գյուղատնտեսության եւ ՓՄՁ ոլորտների զարգացմանն օժանդակելու փայլուն ուղի։ Այսօր ՀԱԱՀ-ի հուսալի գործընկեր Ֆարմ Կրեդիտ Արմենիա կոոպերատիվն ավելի քան 9700 անդամ-փայատեր, 2,2 միլիարդ դրամ սեփական կապիտալ եւ 15,2 միլիարդ [...] Read More
Ագրարային համալսարանում էին «Այբ» կրթական հիմնադրամի պատասխանատուները, որոնց հաճույքով ընդունեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Քննարկվեցին հիմնադրամի «Այբ» դպրոցի, Դիլիջանի կենտրոնական դպրոցի, Արարատյան բակալավրիատի, «ԱյբԼաբ»-երի եւ հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված ու գործող այլ կառույցների հետ ՀԱԱՀ համագործակցության մի շարք նպատակներ եւ ուղղություններ։ Ռեկտոր Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը շրջագայեցին համալսարանի նորարարական լաբորատորիաներում եւ կենտրոններում, եղան ջերմատանը, կենսատեխնոլոգիաների տարածաշրջանային ինկուբատորում, որը [...] Read More



