Ռեկտոր Վարդան Ուռուտյանը կհանդիպի «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթի մասնակիցների հետ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում են «ԱրմՌոբոտիքս 2022» մրցույթի եզրափակիչ փուլի մասին, որը կկայանա դեկտեմբերի 11-ին։

«Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում» խորագրով եզրափակիչ մրցույթի օրը նախատեսված են նաեւ հետաքրքիր հանդիպումներ եւ աշխատաժողովներ։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ելույթը նվիրված կլինի աշխարհում եւ Հայաստանում ագրոտեխնոլոգիական ոլորտի զարգացման հարցերին։

Ռեկտոր Ուռուտյանի մասնակցությամբ աշխատաժողովը կմեկնարկի 18։30-ին,

Դիլիջանի կենտրոնական դպրոց / Dilijan Central School-ի գլխավոր սրահում։

«Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում» մրցույթին մասնակցելու համար գրանցումը շարունակվում է այս հղմամբ` https://forms.gle/bMmMFxtuPcjaawq69։

Մուտքն անվճար է։