
Կարախանյան Մարինա Գեորգիի
տեխ․գիտ․թեկն․, դոցենտ
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Հետադարձ կապ
-
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 107, 108, 209, 211
- (+374 12) 54 51 59, ներքին 4-83
- [email protected]
- [email protected]
Պրոֆեսոր Զ․Ք․Դիլանյանի անվան Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնը ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի թողարկող ամբիոններից է, որը մասնագետներ է պատրաստում 2 կրթական ծրագրով՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա» և «Սննդամթերքի անվտանգություն»:
Մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով նշված մասնագիտությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները ուսումնա-ճանաչողական պարապմունքներ են անցկացնում ճյուղի առաջատար ձեռնարկություններում՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Նատֆուդ» ՓԲԸ, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ, «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ, իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերի ուսանողները՝ դասապարապմունքներ՝ մասնակցելով տարբեր մթերքների պատրաստման արտադրական գործընթացներին։
Ամբիոնի համակարգչային տեխնիկայով հագեցած լսարանում դասախոսություններն ուղեկցվում են տեսաֆիլմերի, տեսադիտական նյութերի, շնորհանդեսների ցուցադրմամբ, ինչն ավելի տեսանելի և մատչելի է դարձնում ներկայացվող նյութը: Լաբորատոր-գործնական պարապմունքների ընթացքում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մշակել տարբեր տեսակի մթերքների բաղադրագրեր՝ անարատ և թթու կաթնամթերք, պանիրներ, մսահացեր, երշիկներ, բաստուրմա, սուջուխ և այլն, իրականացնել դրանց լաբորատոր պատրաստումը, ապա կազմակերպել համտեսներ և ստացված մթերքների լաբորատոր հետազոտում:
Վերջին տարիներին ՊՏ և ՍԱ մասնագիտությունների ուսանողներն իրենց պատրաստած մթերքները ներկայացրել են Արմպրոդէքսպոյին և ՀԱԱՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովներին՝ ստանալով դրական կարծիքներ և գործնական մի շարք առաջարկներ։
2018-2019 ուստարվանից ամբիոնում դասավանդվող բոլոր առարկաների գծով դասախոսությունների և լաբորատոր-գործնական պարապմունքների նյութերն ուսանողներին հասանելի են էլեկտրոնային MOODLE համակարգի միջոցով․ այն հնարավորություն է տալիս ուսանողներին անմիջապես ծանոթանալ դրանց և առաջացած հարցերի դեպքում դիմել դասախոսներին:
Ամբիոնի մագիստրանտները և ասպիրանտները գիտահետազոտական աշխատանքների մի մասը կատարում են ամբիոնի լաբորատորիաներում, ստացված արդյունքները հրատարակվում են ճանաչում ունեցող տարբեր պարբերականներում:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող AWDA միջազգային ծրագրի շրջանակներում ամբիոնին կից ստեղծվել են մսամթերքի և ձկանմթերքի տեխնոլոգիական DEMO լաբեր:
Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 1930 թվականին գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա.Հ. Քալանթարի կողմից:1993 թվականից ամբիոնը մասնագետներ էր պատրաստում նաև մսի և մսամթերքի տեխնոլոգիայի, 1996 թվից` ձկան և ձկնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիայի, 2006 թվից` գյուղհումքի և պարենամթերքի փորձաքննության, ստանդարտացման և սերտիֆիկացման մասնագիտություններով: 2008թ. ամբիոնը վերանվանվել է անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն։
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
- Աղաբաբյան Աշոտ Արմենի – տեխ.գ.դ., պրոֆեսոր
- Բեգլարյան Անահիտ Ռազմիկի – տեխ.գ.դ., պրոֆեսոր
- Արաքսյանց Անդրեյ Էդուարդի – տեխ.գ.թ., դոցենտ
- Թումանյան Աննա Վլադիմիրի – տեխ.գ.թ., դոցենտ
- Սահակյան Էմմա Լենդրուշի – տեխ.գ.թ., դոցենտ
- Դաշտոյան Աննա Լևոնի – տեխ.գ.թ., դոցենտ
- Չատինյան Նառա Ռաֆիկի – տեխ.գ.թ., դոցենտ
- Աղաբաբյան Արփինե Մնացականի – տ.գ.թ., դասախոս
- Գրիգորյան Ալիսա Համոյի – տ.գ.թ., դասախոս
- Բաղդասարյան Մերի Էռնեստի – տ.գ.թ., դասախոս
- Երիմյան Սերոբ Գուրգենի – տ.գ.թ., ասիստենտ
- Ղարիբյան Քրիստինե Հայկի – ասիստենտ
- Վարդանյան Գոհար Գագիկի – ասիստենտ
- Սարոյան Անահիտ Վոլոդյայի – ասիստենտ
- Հովսեփյան Լուսինե Սամվելի – ասիստենտ, մասնագետ
- Մուրադյան Սեդա – մասնագետ
- Զոհրաբյան Տաթևիկ Արմենի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Բակալավրիատ (առկա ուսուցում)
Կենդ. ծագ. մթերքի վերամշակման տեխնոլոգիա
Մասնագիտական ներածություն
Ջերմային պրոցեսներ
Սննդի քիմիա
Սննդային հավելումներ
Երշիկեղենի և հումաղադրված մթերքների արտադրություն տեխնոլոգիա /կամընտրային/
Թթու կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիա /կամընտրային/
Ծխեցված և չորացված ձկնամթերքի արտադրության տեխնոլոգիա /կամընտրային/
Կենդանական ծագման մթերքի արտադրության և պահպանման տեխնոլոգիա
Կենդանական ծագման հումքի վերամշակման և պահպանման տեխնոլոգիա
Սննդամթերքի արտադրությունում որակի կառավարման համակարգեր
Սննդի շղթայում վտանգների վերլուծություն և կառավարում
Անթափոն արտադրություն /կամընտրային/
Սահմանային վերահսկողություն
Սննդամթ․ տեխնոլոգիա
Ռիսկերի կառավարումը սննդարդյունաբերություններում /կամընտրային/
Արտադրության սանիտարիա և հիգիենա
Արտադրական գործ․ սպասարկում
Ապուխտների և կիսապատրաստվածքների արտադրություն /կամընտրային/
Մանկական և ֆունկցիոնալ սննդամթերքի տեխնոլոգիա /կամընտրային/
Բակալավրիատ (հեռակա ուսուցում)
Ռիսկերի վերլուծությունը սննդարդյունաբերություններում
Ջերմային պրոցեսներ
Սննդի քիմիա
Սննդային հավելումներ
Ապուպտների և կիսապատրաստվածքների արտադրություն /կամընտրային/
Պանրագործություն, կարագագործություն /կամընտրային/
Ձկան մարինացում և պրեսերվների արտադրություն /կամընտրային/
Սննդի գործարանների նախագծում
Սառնարանային մշակում և պահպանում /կամընտրային/
Կաթնային պահածոների արտադրության տեխնոլոգիա /կամընտրային/
Ձկան պահածոների արտադրություն /կամընտրային/
Քոլեջ
Մասնագիտական եզրույթներ
Ստանդարտացում, հավաստագրում և չափագիտություն
Մսի և մսամթերքի վերամշակման և պահպանման սարքեր և գործիքներ
Մսի և մսամթերքի փաթեթավորում, տարայավորում, մակնշում
Սպանդի կազմակերպման հմտություններ
Թռչունների սպանդի կազմակերպման հմտություններ
Հիմնական հումքի և օժանդակ նյութերի ընդունման և պահեստավորման հմտություններ
Մսի և մսամթերքի փաթեթավորում, տարայավորում, մակնշում
Մսամթերքի ջերմամշակման կազմակերպման հմտություններ
Մսամթերքի հովացման և չորացման գործընթացի կազմակերպման հմտություններ
Մսամթերքի պահպանման գործընթացի կազմակերպման հմտություններ
Մսամթերքի պահպանման գործընթացի կազմակերպման հմտություններ
Մսամթերքի պահպանման գործընթացի կազմակերպման հմտություններ ու աղաչորացված արտադրության կազմակերպման հմտություններ
Մսային կիսապատրաստվածքների արտադրության կազմակերպման հմտություններ
Պրոցեսներ և ապարատներ
Կաթի ընդունման և վերամշակման կազմակերպում
Կաթի և սերի արտադրության կազմակերպում
Ստանդարտացում, հավաստագրում և չափագիտություն
Կաթնամթերքի սառնարանային տեխնոլոգիա
Պանրի արտադրության կազմակերպում
Կարագի արտադրության կազմակերպում
Երկրորդային հումքից պատրաստվող կաթնամթերքի տեխնոլոգիա
Մսի և մսամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացը
Աշխատանքային փաստաթղթերի կազմում
Սանիտարիայի և հիգիենայի պահպանում
Մսամթերքի սառնարանային տեխնոլոգիա
Մսի և մսամթերքի փաթեթավորում, տարայավորում, մակնշում
Ենթամթերքների վերամշակման հմտություններ
Մսեղիքի մասնատման հմտություններ
Մսեղիքի ոսկրազատման և ջլազատման հմտություններ
Աղադրման խառնուրդների նախապատրաստման և հումքի հասունացման հմտություններ
Մսաղացից օգտվելու հմտություններ
Լցոնախառնիչի և կուտտերի շահագործման հմտություններ
Լցոնի ներարկման, ձևավորման և նախնական մշակման հմտություններ
Կաթի ընդունման և վերամշակման սարքավորումներ
Կաթի և կաթնամթերքի տեղափոխման, լցման, պատրաստման, փաթեթավորման սարքավորումներ և հոսքագծեր
Սանիտարիայի և հիգիենայի պահպանում
Աշխատանքային փաստաթղթերի կազմում
Կաթնամթերքի սառնարանային տեխնոլոգիա
Մագիստրատուրա
Ակադեմիական գրագիտություն և գիտական հետազոտության մեթոդներ
Ակադեմիական գրագիտություն և գիտական հետազոտության մեթոդներ
Արտադրանքի նույնականացում և կեղծում
Սննդամթերքի արտադրության կենսատեխնոլոգիա
Սննդամթերքի արտադրություն
Թեզի պաշտպանություն
Արտադրական պրակտիկա
Երկրորդային հումքի վերամշակման տեխնոլոգիաներ /կամընտրային/
Իրացվող արտադրանքի փաստաթղթավորում
Սննդամթերքի արտադրության ռիսկերի կառավարում /կամընտրային/
Ֆերմենտացման գործընթացները սննդի կենսատեխնոլոգիայում /կամընտրային/








