Բուսաբուծության և հողագիտության ամբիոն

Թովմասյան Գագիկ Ազատի

գյուղ.գիտ.թեկն., դոցենտ

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 218 սենյակ
  • (+37412) 58 00 65, ներքին՝ 3-43, 3-08, 3-65
  • [email protected]

Բուսաբուծության և հողագիտության ամբիոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնարար ամբիոներից է և իր ուրույն տեղն ու մեծ դերն ունի ինչպես ուսումնագիտական, այնպես էլ երկրի ագրոպարենային արտադրության կազմակերպման ոլորտներում: Ամբիոնը գիտական և ուսումնական բազմակողմանի գործակցության կապեր ունի արտերկրյա համալսարանների և միջազգային կազմակերպությունների հետ (FAO, UNDP, IFAD, GIZ, IKARDA, VOCA-VISTA ADA, ECPIGR, IPGRI/ Agrobiodiversity և այլն):
Ամբիոնը թողարկող է գյուղատնտեսության ոլորտի երկու հիմնարար մասնագիտությունների գծով` «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա» (2020-21 ուստարվանից՝ «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա»)։ Ամբիոնի գործունեության հիմնական նպատակը երկրի գյուղատնտեսության ոլորտում և ագրոարտադրական գործընթացներում ներդրվող բարեփոխումների և նորարարությունների իրականացման հաջող ընթացք ապահովելն է, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի համապարփակ զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը միտված բարձր որակավորումով և աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստումը: Ամբիոնի գործունեության առաջիկա ժամանակահատվածի համար նախաձեռնվել և իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ՝ ուղղված ուսումնական գործընթացն արդիականացնելուն և մասնագիտական կրթության որակը բաելավելուն՝ համաձայն համալսարանի ռազմավարական ծրագրով ամրագրված նպատակների։
Գիտամանկավարժական և ուսումնամեթոդական աշխատանքների իրականացումն ուղեկցվում է ուսուցման նոր մեթոդների, դասավանդման նոր մոտեցումների և առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ տեսական և լաբորատոր-գործնական լսարանային դասընթացները զուգակցելով էլեկտրոնային հարթակում թեմատիկ նյութի տրամադրմամբ: Մշտապես կարևորելով ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների զարգացումը՝ ամբիոնի արտադրական և նախաավարտական պրակտիկաները կազմակերպվում են համալսարանի գիտաարտադրական ուղղվածությամբ տնտեսություններում, գիտական ստորաբաժանումներում, ինչպես նաև շահակից պետական և մասնավոր սեկտորի մասնագիտացված տնտեսություններում, գիտական կենտրոններում և արտադրական ընկերություններում ապահովելու համար որակյալ կրթություն ստանալու հնարավորություններն ու միջավայրի բարելավումը: Ամբիոնում տարվող ուսումնական գործընթացում գիտական նորարարությունների և ներդրված ու առևտրայնացված առաջավոր տեխնոլոգիաների հիման վրա իրականացվող ուսուցումներով ապահովվելու է գյուղատնտեսության ոլորտի և աշխատաշուկայի աճող պահանջները բավարարող ագրոտեխնոլոգիական մասնագիտությամբ որակյալ մասնագետների պատրաստումը:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2019 թ․ օգոստոսի 30-ի որոշմամբ Բուսաբուծության և բանջարաբուծության ու Ընդհանուր երկրագործության ամբիոնները միավորվել են, և կազմավորվել է Բուսաբուծության և հողագիտության ամբիոնը։ Երևանի պետական համալսարանի Գյուղատնտեսական ֆակուլտետից 1930թ. Բուսաբուծության ամբիոնը փոխադրվել է նորաստեղծ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ (ներկայումս՝ ՀԱԱՀ): Ամբիոնը երկար տարիներ ղեկավարել են ակադեմիկոսներ Մ. Թումանյանը, Ա. Մատթևոսյանը, պրոֆեսորներ Ա. Թովմասյանը, Մ. Գյուլխասյանը: Հետագայում Բուսաբուծության և բանջարաբուծության վերանվանված ամբիոնը 2009-2019 թթ․ գլխավորել է գ.գ.դ., պրոֆեսոր Ա.Շ. Մելիքյանը:
Ամբիոնում իր ողջ պատմության ընթացքում հրատարակվել է շուրջ 40 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 1200-ից ավելի գիտական հոդված և այլ աշխատանք: Ամբիոնի աշխատակիցները զգալի ներդրում են ունեցել հազարավոր գյուղատնտեսների, բույսերի պաշտպանների, սելեկցիոներների, վերջին տարիներին նաև՝ ջերմատնային տնտեսությունների մասնագետների պատրաստման գործում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Մելիքյան Անդրեաս Շմավոնի – գ.գ.դոկտ․, պրոֆեսոր
  2. Հարությունյան Հենրիկ Մկրտչի – գ.գ.թ., դոցենտ
  3. Մարտիրոսյան Համլետ Սարգսի – գ.գ.թ., դոցենտ
  4. Թադևոսյան Ալինա Մելիքի – գ.գ.թ., դոցենտ
  5. Տերտերյան Հասմիկ Զադիկի – գ.գ.թ., դոցենտ
  6. Մամաջանյան Սասուն Արշալույսի – գ.գ.թ., դոցենտ
  7. Նազարյան Ռուդիկ Նազարի – գ.գ.թ., դոցենտ
  8. Գասպարյան Նաիրա Աշոտի – գ.գ.թ., դասախոս
  9. Մարտիրոսյան Գայանե Սերյոժայի -գ.գ.թ., դասախոս
  10. Երիցյան Լուսինե Սերյոժայի -գ.գ.թ., դասախոս
  11. Շեկոյան Զարուհի Սերգեյի – դասախոս
  12. Միրզոյան Նարինե Պարույրի – դասախոս
  13. Նազարեթյան Արեգնազ Ռաֆիկի – դասախոս
  14. Պետրոսյան Լաուրա Լևոնի – ասիստենտ
  15. Ալոյան Տաթևիկ Բաբկենի – ասիստենտ
  16. Հոխանյան Մերի Արտաշեսի – ասիստենտ
  17. Ծերունյան Կատերինե Արտաշեսի -մասնագետ
  18. Դավթյան Մելանյա Հրաչիկի – մասնագետ

Ագրոօդերևութաբանություն
Երկրագործություն
Բուսաբուծություն
Բանջարաբուծություն
Ապրանքագիտություն
Հիդրոպոնիկ համակարգեր
Պաշտպանված գրունտի բանջարաբուծություն /հիդրոպոնիկ միջավայր/
Պաշտպանված գրունտի բանջարաբուծություն /գրունտային միջավայր/
Ագրոնոմիական հետազոտությունների մեթոդիկա
Սերմնաբուծություն
Ջերմոցա-ջերմատնային համակարգերի կառավարում
Գյուղատնտեսության հիմունքներ
Պաշտպանված գրունտի ծաղկաբուծություն
Դեղաբույսերի և արոմատիկ բույսերի մշակությունը պաշտպանված գրունտում
Վիրուսազերծ տնկանյութի արտադրության տեխնոլոգիա
Հատիկաբանություն և պտղաբուծություն
Հումքի ստացման տեխնոլոգիա
Հողագիտություն
Դաշտային և բանջարային բույսերի սորտագիտություն
Մարգագետնաբուծություն կերարտադրության հիմունքներով
Օրգանական գյուղատնտեսության հիմունքներ
Սելեկցիայի ընդհանուր հիմունքներ
Ագրոկենսաբազմազանություն
Ջերմատնային բույսերի սելեկցիա և սերմնաբուծություն
Ջերմատնային բույսերի սորտագիտություն
Օրգանական գյուղատնտեսություն
Սնկաբուծություն
Հողախառնուրդների պատրաստումը պաշտպանված գրունտում
Ագրոքիմիա
Ջերմոցա-ջերմատնային համակարգեր
Ջերմատնային միջավայրի կառավարում
Բուսաբուծության հիմունքներ
Թարմ և վերամշակված պտուղ բանջարեղենի ապրաքագիտական բնութագիրը
Ցանքի և սածիլման աշխատանքների կազմակերպումը ջերմատնային տնտեսություններում
Հատիկա-ալրային ապր.արտադր. տեխնոլոգիական գործընթաց
Պտուղ-բանջարեղենի,սնկերի արտադրության տեխնոլոգիական գործընթաց
Հատիկա-ալրային ապրանքների ապրանքագիտական բնութագիրը
Օսլա, մաթ, մեղր հրուշակեղեն ապրանքների ապրանքագիտական բնութագիրը
Պ/գր.տեսակները և կառույցների առանձնահատկությունները
Պ/գր.բույսերի աճի և զարգացման առանձնահատկությունները
Հողագիտություն ագրոքիմիայի հիմունքներով /դուալ/
Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության տեխնոլոգիա
Պարարտանյութերի տեսակները և օգտագործումը
Հողագիտության հիմունքներ
Հողի մշակության համակարգերը և ագրոտեխնիկան
Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության տեխնոլոգիա
Բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ գործոններ
Պտուղ-բանջարեղենի, սնկերի ապրանքագիտական բնութագիրը
Մշակաբույսերի անհող մշակության կազմակերպում
Պաշտպանված գրունտի միկրոկլիման և կարգավորումը
Ջերմատնային տեխնոլոգիա
Ջերմատնային տնտեսություններում հատիկաընդեղենների մշակության հմտություններ
Ջերմատնային տնտեսություններում տերևաբանջարների մշակության հմտություններ
Ջերմատնային տնտեսություններում արմատապալարապտղավորների մշակության հմտություններ
Ջերմատնային տնտեսություններում մորմազգի մշակաբույսերի մշակության հմտություններ
Ջերմատնային տնտեսություններում դդմազգիների մշակության հմտություններ
Ջերմատնային տնտեսություններում ծաղիկների աճեցման հմտություններ
Բույսերի մշակության ակվապոնիկ համակարգեր
Մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումները
Կերային մշակաբույսերի և բուսական ծագման կերերի արտադրության տեխնոլոգիա
Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության և բերքահավաքի իրականացում
Օսլա, շաքար, մեղր ապրանքագիտական բնութագիրը
Հրուշակեղենային արտադրանքների ապրանքագիտական բնութագիրը
Ուտելի սնկերի աճեցման հմտություններ
Ջերմատնային արտադրանքի որակի ապրանքագիտական գնահատման հմտություններ
Ընդհանուր երկրագործություն
Համեմունքների և սննդային հավելումների ապրանքագիտական բնութագիրը
Սննդային խտանյութերի ապրանքագիտական բնութագիրը
Պ/գր.օգտագործվող պարարտանյութերը և կիրառման տեխնոլոգիան
Պաշտպանված գրունտում կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի ստացման հմտություններ
Բույսերի կենսատեխնոլոգիայի հիմունքներ
Կլիմայի փոփոխությունը և բուսաբուծությունը
Սորտային բազմազանություն, տրանսգենային բույսեր և բարելավված գենոմներ
Գիտական աշխատանքների մեթոդաբանություն
Ագրոքիմիական էկոլոգիա
Ինովացիոն բուսաբուծություն և կիրառական կենսատեխնոլոգիա
Սննդային միջավայր և բույսերի սննդառություն
Ջերմատնային ինժեներիա
Գրունտային ջերմատների շահագործում /ընտրովի/
Արևադարձային և մերձարևադարձային բույսերի մշակություն /ընտրովի/
Ջերմատների կառավարում և մարկետինգ
Բույսերի հակազդեցությունը սթրեսային պայմաններին
Օրգանական գյուղատնտեսության ներածություն
Բուսաբուծական և այգեգործական նախագծերի կառավարում
Սերմնաբուծական տեխնոլոգիաներ և բազմամյա տնկարաններ
Հետբերքահավաքյա տեխնոլոգիաներ
Պաշտպանված գրունտի տեխնոլոգիաներ /ընտրովի/
Անցում օրգանական երկրագործության
Ջերմատան միկրոկլիմայի կառավարում
Գյուղատնտեսական հետազոտությունների հիմունքները
Օրգանական գյուղատնտեսություն /կամընտրային/
Բույսերի մշակությունը կարգավորվող միջավայրում
Հողի բերրիություն և բույսերի սննդառություն
Որակի վերահսկողություն և ստանդարտներ
Գիտական հետազոտությունների մեթոդներ