Փիլոսյան Ռուզաննա Գեորգիի
մանկավարժ. գիտ. թեկն., դոցենտ
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 2-րդ մասնաշենք, 433, 436, 437, 438 սենյակ
- (+37412) 52 83 79, ներքին՝ 2-19, 2-18
[email protected]
Ամբիոնի գործունեությունը սերտորեն կապված է համալսարանի զարգացման հեռանկարների հետ և իրականացվում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգին համապատասխան։
2018-2019 թվականներին հայոց և օտար լեզուների առարկայական ծրագրերը կազմվել են նորովի, ժամանակակից պահանջներին համահունչ և հաշվի առնելով բուհի մասնագիտական ուղղվածությունը։ Դասընթացները գործնական բնույթ ունեն․ իրականացվում են քննարկումների, գործնական վարժանքների միջոցով, կիրառվում են դասավանդման նոր մեթոդներ՝ հաղորդակցման իրադրության մոդելավորում, աշխատանք զույգերով, խմբերով, դերային խաղեր, շնորհանդեսներ։ Լայնորեն օգտագործվում է համացանցը, կարևորվում ուսանողի մասնակցության ակտիվությունը, խրախուսվում են այլընտրանքային մոտեցումներն առաջադրվող հարցադրումներին։ Փորձ է արվում զարգացնել քննդատական մոտեցումներ, ձևավորել հաղորդակցման տարրական հմտություններ։ Ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մասնակցել օտար լեզուների լրացուցիչ դասընթացներին՝ այդպիսով լրացնելով ոչ միայն բաց թողածը, այլև խորացնելով ստացած գիտելիքները։
Ակնկալվում է, որ դասընթացների ավարտից հետո ուսանողը կկարողանա իր ստացած գիտելիքներն օգտագործել բանավոր և գրավոր գրագետ խոսք կազմելիս, համոզիչ խոսքով ներկայացնել հանձնարարված նյութը, օտար լեզվով հաղորդակցվել պարզ իրավիճակներում։ Կկարողանա նաև սահմանված ժամանակահատվածում հանդես գալ զեկուցումով, պատշաճ մակարդակով բանավիճել, փաստարկված պաշտպանել սեփական տեսակետը, հակադարձել և պատասխանել ունկնդիրների հարցերին։
Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են երեք ուղղություններով․ բառարանագրություն, լեզուների ուսուցման մեթոդիկաների մշակում, հայոց և ռուսաց լեզուների բանասիրական-լեզվագիտական ուսումնասիրություններ։ Լեզուների ուսուցման մեթոդիկաների մշակման կարևոր ուղղություններից մեկը դասավանդման մեթոդիկայի լեզվաբանական- հոգեբանական հիմքերի զարգացումն ու ամրապնդումն է։ Այդ ուղղությամբ ամբիոնում ամեն տարի անցկացվում են սեմինար պարապմունքներ, այլ բուհերից հրավիրվում են փորձառու մասնագետներ։ Այս առումով ամբիոնը սերտորեն համագործակցում է Վ․Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանների հետ։
Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովների, միջազգային տարբեր ծրագրերով վերապատրաստումների։
Ամբիոնի դասախոսները նաև օգնում են ուսանողներին ինչպես մասնագիտական, այնպես էլ տարբեր թեմաներով հայերեն և օտար լեզուներով գիտական զեկուցումներ պատրաստելիս և դրանք ուսանողական գիտաժողովներում ներկայացնելիս։
Հայոց և օտար լեզուների ամբիոնը ստեղծվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի որոշման արդյունքում՝ Հայոց և ռուսաց լեզուների և Օտար լեզուների ամբիոնների միավորմամբ:
Հայոց և ռուսաց լեզուների ամբիոնը կազմավորվել է 1994 թվականին, երբ միավորվեցին Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտները, հետևաբար նաև համապատասխան ամբիոնները:
Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի, այնուհետև Հայաստանի պետական ագրարային համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Լեզուների ամբիոնը ժամանակին ղեկավարել են Մ.Մ. Ղուկասյանը, Ռ.Ն. Արզոյանը, Մ.է. Բաբայանը, Ն.Պ. Սարգսյանը:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
- Գասպարյան Նոնա Ռաֆայելի -մ.գ.թ., դոցենտ
- Շահինյան Ռուզաննա Հովհաննեսի – դոցենտ
- Առուստամյան Մարա Իվանի – բ.գ.թ., ավագ դասախոս
- Վարդանյան Անահիտ Միհրանի – ավագ դասախոս
- Պողոսյան Մարո Խաչիկի – ավագ դասախոս
- Հովհաննիսյան Ռիմա Արշավիրի – ավագ դասախոս
- Հովհաննիսյան Ելենա Արշավիրի – ավագ դասախոս
- Մաշուրյան Գոհար Մովսեսի – ավագ դասախոս
- Մկրտումյան Արմինե Արամայիսի – բ.գ.թ., դասախոս
- Մկրտումյան Արտուշ Արամայիսի – բ.գ.թ., դասախոս
- Վարդանյան Լիանա Սամվելի – մանկ.գիտ.թեկն., դասախոս
- Վերդյան Գայանե Բոգդանի – բ.գ.թ., դասախոս
- Փաթյան Կարինե Էդուարդի – բ.գ.թ., դասախոս
- Ղևոնդյան Մարիամ Մարտինի – դասախոս
- Հակոբյան Արաքս Միշայի – դասախոս
- Սարգսյան Լիանա Կառլենի – դասախոս
- Աբազյան Նարինե Դավիթի – դասախոս
- Հակոբյան Սոնա Լևչենկոյի – դասախոս
- Գևորգյան Կարինե Խաչիկի – դասախոս
- Կիրակոսյան Գագիկ Հակոբի – դասախոս
- Դալլաքյան Գայանե Աղաջանի – ասիստենտ
- Թովմասյան Կարինե Օնիկի – ասիստենտ
- Ավետիսյան Անուշ Ալբերտի – ասիստենտ
- Զազյան Գայանե Հովհաննեսի – ասիստենտ
- Մխեյան Էմմա Ժորիկի – ասիստենտ
- Արզումանյան Սաթենիկ Կիմի – ասիստենտ
- Մանուկյան Լիլիթ Ֆրունզի – ասիստենտ
- Սամսոնյան Լիլիթ Միշիկի – ասիստենտ
- Կոխլիկյան Մարիետա Մկրտչի – ասիստենտ
- Սողոյան Գալինա Նորայրի – ասիստենտ
- Գրիգորյան Սվետլաննա Ռոստամի – ասիստենտ
- Մխիթարյան Ցողիկ Գարեգինի – ասիստենտ
- Հակոբյան Նարինե Թաթուլի – ասիստենտ
- Մելիքբեկյան Էլիչկա Սուրենի – ասիստենտ
- Հակոբյան Անուշ Արծվիկի – ասիստենտ
- Բաղդասարյան Ռենատա Հայկի – ասիստենտ
- Մխիթարյան Մարինե Հարությունի – ասիստենտ
- Բաբագուլյան Կարինե Սլավիկի – ասիստենտ
- Տերտերյան Օֆելյա Վաչագանի – ասիստենտ
- Օլշևսկայա Գյուլնարա Ալֆրեդի – մասնագետ
- Դավթյան Մարինե Միխայիլի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Հայոց լեզու
Հայ գրականություն
Հայոց լեզու և խոսքի մշակույթ
Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ
Տեխնիկական գրավոր խոսք
Ռուսաց լեզու
Ռուսաց լեզու մասնագիտական (դուալ)
Օտար լեզու մասնագիտական
Օտար լեզու (ռուսաց լեզու)
Օտար լեզու (անգլերեն)
Մասնագիտական հաղորդակցում օտար լեզվով
Օտար լեզու (գերմաներեն)
Օտար լեզու (ֆրանսերեն)
Լատիներեն
Վերլուծական գրավոր խոսք
Օտար լեզու /բիզնես մակարդակ/