
Եսոյան Արամայիս Մյասնիկի
տեխ․գիտ․դոկտ․, պրոֆեսոր
Ամբիոնի վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, II մասնաշենք, 330, 331/Ա, 318, 334, 338 սենյակ - (+374 12) 56 79 79, ներքին՝ 4-72, 2-72
- [email protected]
Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոնը ստեղծվել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի նիստի որոշմամբ՝ Ավտոմոբիլների և տրակտորների ու Գյուղատնտեսական մեքենաների ամբիոնների միավորման արդյունքում:
Տրակտորների և ավտոմոբիլների ամբիոնը հիմնադրման օրվանից գիտագործնական և գիտամանկավարժական ակտիվ գործունեություն է ծավալել: Ամբիոնի կողմից պաշտպանության են ներկայացվել 6 դոկտորական և 31 թեկնածուական ատենախոսություն, ինչպես նաև աշխատակիցների կողմից վերջին տարիների ընթացքում հրատարակվել են ավելի քան 300 գիտական հոդված, 4 մենագրություն, 80 ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` 7 ուսումնական ձեռնարկ, 4 դասագիրք, 80 մեթոդական ցուցում), ստացվել են 51 հեղինակային արտոնագրեր:
Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքները տարվում են երկու գերակա՝ լեռնային երկրագործությունում տրակտորային ագրեգատի դինամիկական և տեխնոլոգիական բնութագրերի բարելավման և ավտոտրանսպորտային միջոցների շահագործական հուսալիության բարձրացման ուղղություններով:
Ամբիոնը համագործակցում է Երևանի պետական ճարտարագիտական, Մոսկվայի ագրոճարտարագիտական, Թբիլիսիի, Կրասնոդարի և Ստավրոպոլի ագրարային համալսարանների, նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, Մետրոպոլիտենի, տարբեր մասնավոր ավտոտրանսպորտային ձեռնարկությունների, ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչության հետ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաների համատեղ կազմակերպման նպատակով:
Գյուղատնտեսական մեքենաների ամբիոնը կազմավորվել է 1931 թ., առաջին վարիչը պրոֆեսոր Ս.Ս. Սահակյանն էր: Այնուհետև ամբիոնը ղեկավարել են Խ.Ա. Խաչատրյանը, Շ.Մ. Գրիգորյանը, Ա.Մ. Եսոյանը, Պ. Ա. Տոնապետյանը: Ամբիոնը համալրված է ռուսական և արտասահմանյան արտադրության ժամանակակից տեխնիկայով: Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում լեռնային երկրագործության, խաղողագործության, ծխախոտագործության, հողի մշակության նոր տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների մշակման, գյուղատնտեսական հումքի վերամշակման, բերքահավաքի մեքենաների բանող օրգանների, կտրող ապարատների տեսական հիմունքների մշակման ուղղություններով: Ամբիոնն ակտիվ գործունեություն է ծավալել գիտամանկավարժական կադրերի պատրաստման, նրանց որակավորման բարձրացման, լաբորատորիաները նոր սարքավորումներով համալրելու, ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ: Ամբիոնի աշխատակիցները ստացել են ավելի քան 100 հեղինակային վկայական, տպագրել 400-ից ավելի գիտական աշխատանք:
Ամբիոնը համագործակցում է երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի, ֆերմերային տնտեսությունների, Մոսկվայի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Վլադիկավկազի, Վրաստանի ագրարային և ճարտարագիտական համալսարանների համապատասխան տեխնիկական ամբիոնների հետ:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
-
- Հարությունյան Վաչիկ Սուրենի – տ. գ. թ., դոցենտ
- Մոսիկյան Կարապետ Հակոբի – տ.գ. թ., դոցենտ
- Մելքոնյան Անահիտ Հայրիկի -տ.գ.թ., դոցենտ
- Հովհաննիսյան Արամ Արսենի – տ. գ. թ., դոցենտ
- Վարդանյան Վարդան Ալեքսանի – տ.գ. թ., դոցենտ
- Միքայելյան Գեղամ Միշայի – տ. գ. թ., դոցենտ
- Սիմոնյան Արման Ռոբերտի – տ.գ. թ., դոցենտ
- Մկրտչյան Հայկ Դերենիկի – տ.գ.թ., դոցենտ
- Սիրեկանյան Սամվել Ռաֆիկի – տ.գ. թ., դոցենտ
- Մելիքյան Վահան Զարմիկի – տ.գ.թ., դոցենտ
- Բարսեղյան Մարինա Սերգեյի – տ.գ. թ., դոցենտ
- Վարդանյան Հենրիկ Վարդանի – տ․գ․թ․, ասիստենտ
- Մաթևոսյան Անի Անդրանիկի – տ․գ․թ․, ասիստենտ
- Կարապետյան Գևորգ Աշոտի – տ․գ․թ․, ասիստենտ
- Ասատրյան Վոլոդյա Լյուդվիկի – ասիստենտ
- Պապինյան Մարգարիտա Գևորգի – ասիստենտ
- Շաղոյան Վիկտորյա Աշոտի – ասիստենտ
- Գրիգորյան Ալեքսան Հայկի – ասիստենտ
- Գալֆայան Աշոտ Մարգարի – մասնագետ
- Թառայան Գայանէ Ռուբենի – մասնագետ
- Պետրոսյան Սուրեն Արտավազդի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Տրանսպորտային լոգիստիկայի հիմունքներ
Վառելանյութեր և քսանյութեր
Ավտոմոբիլային ճանապարհներ
Լոգիստիկ համակարգերի ավտոմատացում և թվայնացում
Տրանսպորտային համակարգեր և մասնագիտացված շարժակազմ /կամընտրային/
Ագրարային ճարտարագիտության հիմունքներ
Տրակտորներ և ավտոմոբիլներ
ԱՏՄ /կառուցվածք/
Լոգիստիկական ենթակառուցվածքներ
Լոգիստիկական և տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ
Ավտոմոբիլների տեխնիկական շահագործում
Ամբարձիչ փոխադրական և բեռնման բեռնաթափման մեենաներ
Ճանապարհային երթևեկության կառավարման տեխնիկական միջոցներ և համակարգեր /կամընտրային/
Ճանապարհային երթևեկության կազմակերպում և անվտանգություն
Արտադրական լոգիստիկա, փաստաթղթաշրջանառությունը լոգիստիկայում
Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտություն
Պահեստավորման և պաշարների լոգիստիկա /կամընտրային/
Բեռնագիտություն /կամընտրային/
Մելիորատիվ մեքենաներ /կամընտրային/
Ավտոտրակտորային շարժիչներ /կամընտրային/
Բերքահավաքի և հետբերքահավաքյա մշակության մեքենաներ
Անտառային մեքենաներ և սարքավորումներ
Գյուղ.մեքենաներ և մեքենայացում
Հողի մշակության մեքենաներ
Ավտոտրանսպորտային հոգեբանություն /կամընտրային/
Բեռնագիտություն
Միասնական տրանսպորտային համակարգեր
Ավտոշահագործական նյութեր
Ավտոմոբիլային տրանսպորտի փոխադրամիջոցներ
Շարժակազմի շահագործման ճանապարհային պայմաններ
Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումներ
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններն ու պայմանները
Տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում
Սպասարկման որակի հսկողություն
Լոգիստիկայի հիմունքներ
Ավտոմեքենայի անվտանգ վարման հմտություններ
Ավտոմոբիլային փոխադրումների կառավարման ավտոմատացված համակարգեր
Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ
Գյուղատնտեսական, մելիորատիվ, շինարարական մեքենաներ և մեքենայացում
Այգեգործական գործիքներ և համատարած մոբիլ էներգետիկական միջոցներ
Մեքենաներ և մեխանիզմներ
Գյուղատնտեսական բեռների և արտադրանքի փոխադրում, պահպանում, բաշխում
Ավտոմոբիլի ընդհանուր կառուցվածքը
Ճանապարհային երթևեկության կանոններ
Տրանսպորտի տեսակների համագործակցություն
Միջպետական փոխադրումներ
Գյուղ. մեքենաներ և սարքավորումներ
Լոգիստիկ համակարգեր /կամընտրային/
Մասնագիտական վտանգների վերահսկում /կամընտրային/
Տրանսպորտի և երթևեկության պլանավորում /կամընտրային/
Ճանապարհային երթևեկության և ՃՏՊ-ների մոդելավորում
Միջպետական փոխադրումների կազմակերպումը և կառավարումը։ Միջազգային լոգիստիկա
Մասնագիտական վտանգների վերահսկում, ավտոմոբիլների համակարգչային արատորոշում
Ճանապարհային երթևեկության պլանավորում /կամընտրային/








