Category: ՄԿԴ գործունեությունը

l_panteion1

Ուսումը Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ գարնանային կիսամյակում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, ինչպես նաև վերոհիշյալ բաժինների մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված [...] Read More

Արևմտյան Ատտիկայի համալսարանի պրոֆեսորների այցը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

Անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց «հետքովիդյան» իր երրորդ ներգնա շարժունությունը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում։ Այս անգամ մեր հյուրերն էին Արևմտյան Ատտիկայի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ մեքենաշինության ֆակուլտետի պրոֆեսոր Ջորջիոս Չամիլոտորիսը, արդյունաբերական դիզայն և արտադրության ճարտարագիտություն ֆակուլտետի պրոֆեսորներ՝ Միխայիլ Պապոցիդակիսը և Դրասոս Քրիստոսը, ովքեր համալսարան էին ժամանել վերապատրաստման նպատակով։ Այցի առաջին օրը մեր հյուրերը այցելեցին ՀԱԱՀ Միջազգային կապերի [...] Read More

Ուսումը Լեհաստանի Յագելոնյան համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 թ․-ի երկրորդ կիսամյակում ուսումը Լեհաստանի Յագելոնյան համալսարանում 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել ագրոնոմիական, ագրոբիզնեսի և տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, ինչպես նաև Ագրրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի [...] Read More
haytararutyun

Ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել կենդանագիտության, սննդագիտության/պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության և անտառագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով [...] Read More

Էրազմուսյան միջազգային դասավանդման շաբաթ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Դեկտեմբերի 19-ին Ագրարային համալսարանի գինեսերները հնարավորություն ունեցան ունկնդրելու «Գինեգերծության և խաղողագործության ոլորտի հետազոտություններն ու նորարարությունները Մոնպելյեում», «Կլոնային սորտերի ընտրության օրինակը Ֆրանսիայում» թեմաներով դասախոսությունները: Հրավիրյալ դասախոսը Սուպագրո գյուղատնտեսական գիտությունների բարձրագույն կրթության ազգային ինստիտուտի (Մոնպելյե, Ֆրանսիա) գինեգործության դասընթացի ղեկավար, միջազգային գործակության պատասխանատու, դոկտոր Պատրիս Լալեմանդն էր: Ունկնդիրները ծանոթացան Ֆրանսիայում գինիների հավաստագրման առանձնահատկություններին, խաղողի նոր սորտերի ստեղծման ու [...] Read More

Ուսումը Շչեցինի համալսարանում (Լեհաստան) շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մեկ տեղի մրցույթ 2022 թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Շչեցինի համալսարանում (https://dsm.usz.edu.pl/en/home-page/) շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, ինչպես նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի [...] Read More

Դասավանդման հնարավորություն Գրանադայի համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Գրանադայի համալսարանում մինչև մայիսի 30-ը 5 օրով դասավանդելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ կենսաբանություն կենսաքիմիա կենսատեխնոլոգիա քիմիա շրջակա միջավայր սննդագիտություն և սննդի տեխնոլոգիա մաթեմատիկա ֆիզիկա վիճակագրություն [...] Read More

Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 3 դասախոսական տեղի մրցույթ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի  Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) ս/թ հոկտեմբերի 25-29-ը դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ ագրոնոմիա, սննդի տեխնոլոգիաներ և հիգիենա։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Ուսումը Արևմտյան Ատտիկայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2021 թ․-ի աշնանային կիսամյակում Արևմտյան Ատտիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (2 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսը հաջողությամբ ավարտած ուսանողները: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF [...] Read More
agris virtual annual meeting 2021

AGRIS առցանց ամենամյա համաժողով 2021

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO-Food and Agriculture Organization) հրավիրում է մասնակցելու 2021 AGRIS (Գյուղատնտեսական գիտության և տեխնոլոգիայի միջազգային տեղեկատվական համակարգ) առցանց ամենամյա համաժողովին: Համաժողովին կխոսվի այն մասին, թե ինչպես է FAO-ի կողմից համակարգվող AGRIS-ը խթանում գիտելիքների փոխանակումը, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսական նորարարությունների և միջազգային գյուղատնտեսական և պարենային համակարգերի կայուն վերափոխման համար: Համաժողովը [...] Read More