Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Սալոնիկի Արիստոտելի համալսարանում (https://www.auth.gr/en/) 2023թ․-ի մարտի 20-ից մինչև հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում մեկ շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։
Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, որոնք դասավանդում են հետևյալ ոլորտներում՝
- կենսաբանություն,
- կենսաքիմիա,
- քիմիա,
- մաթեմատիկա,
- վիճակագրություն,
- սննդի տեխնոլոգիա,
- սննդի փաթեթավորում,
- անասնաբուժություն,
- անասնաբուծություն,
- բուսաբուծություն,
- անտառագիտություն,
- շրջակա միջավայրի պահպանություն,
- ագրարային ճարտարագիտություն,
- կենսագործունեության անվտանգություն։
✅Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/select-language?destination=/node/1)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դասավանդման կամ վերապատրաստման կոնկրետ ոլորտը, դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) կամ վերապատրաստման թեմաները,
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ),
- առկայության դեպքում` աջակցության նամակ (Letter of support)` այն դեպարտամենտի կոորդինատորի կողմից, որտեղ որ թեկնածուն պատրաստվում է դասավանդել կամ վերապատրաստվել (https://eurep.auth.gr/en/coordinators/international)։
📌Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023թ.-ի հունվարի 19-ը:
Ընտրությունը կկատարվի երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված թեկնածուները երկրորդ անգամ կգնահատվեն ընդունող համալսարանի կողմից։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զ․ Պողոսյանին: