Ուսման հնարավորություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2022-23 ուս․ տարվա գարնանային կիսամյակում  Աթենքի գյուղատնտեսական համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել  ագրոնոմիական, անտառագիտության, կենդանագիտության, շրջակա միջավայրի պաշտպանության (ագրոէկոլոգիա),  ագրոբիզնեսի և տնտեսագիտության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության կրթական ծրագրերով սովորող, առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]) իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի պատճե
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 20-ը։

Օգտակար հղումներ․

Աթենքի գյուղատնտեսական համալսարան https://www2.aua.gr/en

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ։