Ուսման եւ/կամ հետազոտությունների հնարավորություն Տերամոյի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Տերամոյի համալսարանում (Իտալիա) ուսումը եւ/կամ հետազոտությունները 4 ամսով շարունակելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել Պարենամթերքի տեխնոլոգիաների, ինչպես նաեւ անասնաբուժության, անասնաբուժական սանիտարական փորձաքննության, անտառագիտության, ագրոէկոլոգիայի ոլորտների մագիստրանտներն ու ասպիրատները/հետազոտողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2), բացառությամբ՝ ավարտական կիսամյակում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր սովորողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի գունավոր պատճեն
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:

Դիմորդները պետք է ընտրեն 25-30 կրեդիտ։ Հետազոտության դեպքում մոտիվացիոն նամակում հստակ պետք է նշվի հետազոտության նպատակը, ակնկալվող արդյունքները եւ այլն։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունվարի 16-ը։

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: