Category: ՄԿԴ գործունեությունը

ՀԱԱՀ ուսանողների և աշխատակիցների միջազգային շարժունության հնարավորությունները

Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված խոչընդոտներին, 2020 թվականին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտն ինտենսիվորեն շարունակել է աշխատանքները միջազգային շարժունության նոր համագործակցությունների հաստատման և ընդլայնման ուղղությամբ։ Ներկայումս ՀԱԱՀ-ն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության (ՀԳ1) շրջանակներում համագործակցում է ԵՄ 13 երկրի 32 համալսարանների հետ (https://anau.am/international-relations/erasmus-ka1/partner-universities/)։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ՀԱԱՀ-ն համագործակցել էր 14 երկրի 25 համալսարանների, իսկ 2019-ին՝ [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

2021 թվականի մարտի 25-26-ը Տաշքենդի պետական ագրարային համալսարանի կողմից կազմակերպվում է «Գյուղատնտեսական գիտություններ․ Հիմնախնդիրներ և լուծումներ» (ICAS-PS 2021) թեմայով միջազգային գիտաժողով։ ICAS-PS-ը ներկայացնելու է նոր և հիմնարար մոտեումներ գյուղատնտեսության բնագավառում։ Հրավիրում ենք մասնակցելու այս գիտաժողովին, որը կնպաստի հաղորդակցության խթանմանը հետազոտողների, ուսանողների և պրակտիկ մասնագետների շրջանում, որոնք աշխատում են գիտական ​​բազմազան ոլորտներում, և ունեն ընդհանուր հետաքրքրություն [...] Read More

Տարեմուտյան դասընթաց որակավորումների և շարժունության արդյունքների ճանաչման վերաբերյալ

Արդեն գործող ավանդույթի համաձայն այս տարի ևս Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ, ENIC Armenia) դեկտեմբերի 23-ին կազմակերպեց օտարերկրյա որակավորումների ճանաչման վերաբերյալ հերթական դասընթացը: Այն վերաբերում էր փախստականների որակավորումների ճանաչմանը, քաղաքականությանը և պրակտիկային։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցեց Միջազգային կապերի դեպարտամենի պետ Գարեգին Համբարձումյանը։ Փախստականների որակավորումների ճանաչումը հատկապես վերջին տարիներին համարվում է ժամանակակից կրթության ամենամեծ [...] Read More

Ձմեռային դպրոց․ դեպքերի ուսումնասիրությունը՝ ուսումնական գործընթացի արդյունավետ գործիք

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնը դեկտեմբերին կազմակերպեց հերթական վերապատրաստումը պարենային անվտանգության ոլորտում դասավանդողների համար։ Վերապատրաստման հիմնական նպատակը դեպքերի ուսումնասիրման (case study) միջոցով դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների ուղղությամբ դասախոսական անձնակազմի հմտությունների զարգացումն էր։ ՀԱԱՀ-ից վերապատրաստմանը մասնակցեցին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Մերի Մանուչարյանը, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանը և [...] Read More

Վերապատրաստում Լեհաստանում TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում

TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ չորս ուսանողներ 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 29-ը «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» թեմայով վերապատրաստում են անցել Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսագիտական համալսարանում: Ագրոբիզնեսի դեպարտամենտի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Խաչատրյանը, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱՇ մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Առաքելյանը, նույն ֆակուլտետի ԱԷԿ [...] Read More

TOPAS. կիևյան հանդիման արդյունքները

TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի ընթացքն ու հետագա պլանները քննարկելու նպատակով ծրագրի մասնակից բոլոր համալսարանների ներկայացուցիչների հերթական աշխա-տանքային հանդիպումը կայացել է Ուկրաինայի կենսագիտության և բնագիտության ազգային համալսարանում՝ հուլիսի 2-ից 4-ը: ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցել են Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, աշխատանքային թիմի անդամ Վարդան Ալեքսանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանն ու Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, TOPAS-ի տեղական [...] Read More