Միջազգային շաբաթ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Մայիսի 29-ից հունիսի 2-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցել եմ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանի կազմակերպած 8-րդ միջազգային շաբաթին։ Ծրագիրը հագեցած էր բուհերի միջազգայնացմանն ուղղված տարաբնույթ սեմինարներով, կլոր սեղան քննարկումներով, հանդիպումներով եւ այցերով։

Առաջին օրը հանդիպում էր կազմակերպված միջազգային դեպարտամենտի աշխատակիցների հետ։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկիրը, համալսարանը։ Մար Ֆերնանդեսը՝ Վալյադոլիդի համալսարանի միջազգային դեպարտամենտի պետը, հանգամանորեն պատմեց իրենց համալսարանի միջազգային գործունեությանն առնչվող գործառույթների եւ ձեռքբերումների մասին։ Օրն ամփոփվեց Վալյադոլիդ քաղաքի տեսարժան վայրեր այցով։

Հաջորդ օրերին հանդիպումերն ու քննարկումներն անցկացվեցին աշխատանքային խմբերի ձեւաչափով, որոշ համալսարաններ ներկայացրեցին իրենց գործունեությունը եւ լավագույն փորձը։ Եղան շրջայցեր առեւտրի, արդյունաբերական ճարտարագիտության, ինֆորմատիկայի/հեռահաղորդակցման ֆակուլտետներ, միջազգային կապերի գրասենյակ։ Մասնակցեցի նաեւ իսպաներեն լեզվի դասընթացին։

«Մեր համալսարանների միջազգայնացումը» դասընթացը վարեց Բուրգոսի համալսարանի միջազգային գրասենյակից պարոն Ասունսիոն Ալբին։ Հանդիպումներ ունեցա համալսարանի միջազգային աշխատանքների գծով պրոռեկտորի, շարունակական կրթության բաժնի, լեզուների ուսուցման կենտրոնի, օտար լեզուների դասավանդման բաժնի ներկայացուցիչների հետ։ Քննարկեցինք դասախոսների վերապատրաստման, կարճաժամկետ դասընթացների եւ ոչ ֆորմալ կրթության կազմակերպման առանձնահատկություններին եւ գործառույթներին վերաբերող հարցեր։ Առհասարակ հանդիպումները հագեցած էին քննարկումներով՝ լավագույն փորձի փոխանակման նպատակով։

Վերջին օրն այցելեցինք կրթության եւ սոցիալական աշխատանքի, արվեստի, իրավաբանության ֆակուլտետներ եւ միջազգայնացման պրոռեկտորատ, ինչպես նաեւ՝ «Պալասիո դե Սանտա Կրուզ» եւ «Մուսեո դե արտե աֆրիկանո» թանգարանները։

Հարկ է նշել, որ փորձի փոխանակման նման հնարավորությունները Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ի եւ Վալյադոլիդի համալսարանի միջազգային դեպարտամենտների համատեղ երկարատեւ եւ արդյունավետ աշխատանքների արդյունքն են։

Լիանա Վարդանյան
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ