Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 4 դասախոսական տեղի մրցույթ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյուղատնտեսության դպրոցում (https://www.ipbeja.pt/en/Schools/AGRICULTURE/Pages/default.aspx) ս/թ ապրիլի 17-21-ը միջազգային շաբաթին մասնակցելու, եւ դրան զուգահեռ՝ դասավանդելու (2 տեղ) կամ վերապատրաստվելու համար (2 տեղ)։

Մրցույթին կարող են մասնակցել այն աշխատակիցները, որոնք դասավանդում են հետեւյալ ոլորտներում՝ ագրոնոմիա, սննդի տեխնոլոգիաներ եւ հիգիենա, ագրարային ճարտարագիտություն։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի pdf ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել դեպարտամենտ․

  • անձնագրի գունավոր պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով),
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն դասավանդման կամ վերապատրաստման կոնկրետ ոլորտը, դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) կամ վերապատրաստման թեմաները,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Ձեւաչափին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունվարի 27-ը:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին: