Դասավանդման հնարավորություն Տերամոյի համալսարանում (Իտալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ գարնանային կիսամյակում Տերամոյի համալսարանում (https://www.unite.it/UniTE/) դասավանդելու (2 տեղ) համար։

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ անտառագիտություն, ձկնագիտություն, սննդի տեխնոլոգիաներ և հիգիենա, անասնաբուժական բժշկագիտություն։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի pdf ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Դեպարտամենտ․

  • անձնագրի գունավոր պատճե,
  • ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով),
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինի դասավանդման (նվազագույնը՝ 8 կամ 16 ժամի համար) թեմաները,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ):

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Ձևաչափին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։

✅Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունվարի 27-ը:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]):