Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Ալմերիայի համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են կամ կցանկանան վերապատրաստվել հետեւյալ ոլորտներում՝

  • Գյուղատնտեսական ճարտարագիտություն
  • Կենսատեխնոլոգիա
  • Շրջակա միջավայրի պահպանություն
  • Քիմիա
  • Մաթեմատիկա
  • Տնտեսագիտություն
  • Հաշվապահական հաշվառում եւ հարկում
  • Ֆինանսեր, բանկային գործ, ապահովագրություն

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/en)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ դասավանդման պարագայում պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը եւ դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) թեմաները,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունվարի 18-ը:

Համալսարանի մասին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝ https://www.ual.es/en/estudios/grados?idioma=en_GB։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]):