Category: Բոլոր նորությունները

Փափուկ հմտությունները կօգնեն ճիշտ տեղից սկսել աշխատանքային կարիերան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում անցկացված «Փափուկ հմտություններ – անձնային աճ․ կարիերայի պլանավորում եւ կառավարում» թեմայով վերապատրաստման ծրագրի մասնակիցները ապրիլի 2-ին ստացան ավարտական հավաստագրերը։ Աշխատաշուկայում Ագրարային համալսարանի շրջանավարտների մրցունակության բարձրացմանը եւ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտներում աշխատանք գտնելուն միտված դասընթացի շրջանավարտներին ողջունեցին եւ ավարտական հավաստագրեր հանձնեցին պրոռեկտորներ [...] Read More

Արցախցիները վարպետանում են Սիսիանի կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիայում

Սիսիանի մասնաճյուղում Արցախից տեղահանվածների համար դասընթացները շարունակվում են։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին մասնաճյուղի Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիայի լաբորատորիայում կազմակերպվեց «Չանախ պանրի պատրաստման տեխնոլոգիա» թեմայով գործնական դասընթաց, որին գլխավորապես մասնակցում էին Արցախից տեղահանված քաղաքացիները: Դասընթացավարը մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգ Վերգինե Ավագյանն էր, [...] Read More

Միջազգային որակավորմամբ հայ մասնագետը գինու դասեր է տալիս տիմիրյազեւցիներին

Ավարտվեց ՀԱԱՀ-ի եւ Ռուսաստանի պետական ագրարային համալսարան – Կ․ Տիմիրյազեւի անվան պետական գյուղատնտեսական ակադեմիայի համագործակցության շրջանակում մարտի սկզբից մինչեւ ապրիլի վերջը տեւած՝ գինու տուրիզմի եւ գինու բիզնեսի թեմաներով առցանց դասընթացը ռուսաստանյան գործընկեր համալսարանի համապատասխան մասնագիտության 4-րդ կուրսի 15 ուսանողների համար։ Դասընթացը վարում էր գինու եւ ալկոհոլային խմիչքների ոլորտում WSET-3 եւ միջազգային այլ որակավորումներ ունեցող փորձագետ, [...] Read More

Տնտեսագետները դասն անցկացնում են պետռեգիստրի գործակալությունում

Ապրիլի 29-ին Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱԲՇ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները դասախոս Նազելի Տեր-Պետրոսյանի հետ հերթական դասաժամը գործնական պարապմունքի ձեւով անցկացրին ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։ Գործակալության Երեւան քաղաքի սպասարկման բաժնի պետ Աննա Դավթյանն ընդունեց ուսանողներին եւ ներկայացրեց գործակալության դերն ու գործառույթները, այդ թվում՝ բիզնես նախաձեռնելու դեպքում իրավաբանական անձանց գրանցման [...] Read More

Ագրարային համալսարանում դասերն ընթանում են բնականոն հունով

Մայիսի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դասագործընթացն առաջին ժամից սկսած իրականացվել է բնականոն հունով։ Կան բացակայություններ, հատկապես առաջին-երկրորդ ժամերին, որը գերազանցապես բացատրվում է քաղաքում առկա իրավիճակով պայմանավորված՝ տրանսպորտի ոչ բավարար աշխատանքով։ Համալսարանն առհասարակ գործում է բնորոշ ռիթմով ու ստեղծագործական մթնոլորտում։ Մասնավորապես մայիսի 6-ին կատարվելու է հերթական նորարարական ենթակառույցի՝ Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի Անօդաչու թռչող սարքերի լաբորատորիայի [...] Read More

Ագրարայինում դասախոսությամբ հանդես եկավ Auburn  համալսարանի դոկտոր Ամիթ Մորեյը

ՀԱԱՀ հրավերով համալսարանի դասախոսների եւ ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ Ալաբամա նահանգում գտնվող Auburn համալսարանի թռչնաբուծության գիտության ամբիոնի դոցենտ, դոկտոր Ամիթ Մորեյը: Ողջունելով ներկաներին, դոկտ. Մորեյը նշեց, որ հիացած է Ագրարայինում տեսած ժամանակակից ենթակառույցներով, ինչպես նաեւ «հազարամյակի կայուն զարգացման» վերաբերյալ ցուցանակներով: Նա դրանք հատկապես կարեւոր համարեց կլիմայի փոփոխություններով պայմանավորված վարելահողերի նվազման, դրա հետեւանքով անտառների [...] Read More

Սիսիանի մասնաճյուղը՝ Արցախից տեղահանվածների վերապատրաստման վայր

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար: Ապրիլի 23-ին կայացած դասընթացը վերաբերում էր ճագարաբուծությանը եւ թռչնաբուծությանը: Դասընթացավարներն էին նշված ոլորտների հայտնի մասնագետներ Դավիթ Դավթյանը եւ Հարություն Վարդանյանը, որոնք մեծ պատասխանատվությամբ կատարեցին իրենց մասնագիտական պարտքը՝ դասընթացի մասնակիցներին տրամադրելով արդիական գիտելիքներ եւ գործնական փորձ: Դավիթ [...] Read More

Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը պաշտոնապես բացված է

Այսօր՝ ապրիլի 29-ին, երբ Հայաստանն առաջին անգամ նշում է ազգային նոր տոնը՝ Անասնաբույժի օրը, ՀԱԱՀ Արեշի մասնաշենքում պատոնապես բացվեց Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը։ Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ոլորտի այլ պատասխանատուներ, մասնագետներ, դասախոսներ եւ [...] Read More

Անասնաբույժի օրվան նվիրված Կլոր սեղան ՀԱԱՀ-ում

Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի սրահի՝ ապրիլի 28-ի կլոր սեղան-հանդիպումը նվիրված էր Անասնաբույժի օրվան։ Մասնակցում էին  ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ռեկտոր Վարդան Ուռուտյանը, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ եւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողներ։ Ռեկտոր Ուռուտյանը ներկաներին շնորհավորեց կառավարության կողմից օրեր առաջ հաստատված նոր տոնի՝ Անասնաբույժի օրվա կապակցությամբ՝ շեշտելով տոնի սահմանման գործում [...] Read More

Նախարար Դումանյանը շատ հավանեց Ագրարային համալսարանի շոկոլադը

Ապրիլի 27-ին Երեւան Էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտ) բացվեց «Կրթություն եւ կարիերա 2022» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին Ագրարային համալսարանը հերթական անգամ պատշաճ ներկայություն ունեցավ։ Լոգոս էքսպո կենտրոնն այս անգամ եւս ցուցահանդեսը կազմակերպել էր ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ․ նախարար Վահրամ Դումանյանն էլ ողջունեց եւ հաջողություններ մաղթեց մասնակիցներին։ Եռօրյա ցուցահանդեսի Ագրարայինի տաղավարն այս տարի առանձնապես գրավիչ էր այցելուների, [...] Read More