Category: Բոլոր նորությունները

Մագիստրատուրայի ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2022-2023 ուսումնական տարվա  ընդունելություն: Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝ 1․  Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին), 2․ Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի), [...] Read More

Ուսանողական գիտական շաբաթ. Երբ ժյուրիի գլխարկը շատ ծանր է

Հայոց եւ օտար լեզուների բաժանմունքի ժյուրիի անդամներն այսօր՝ մայիսի 25-ին, հայտնվել էին աննախանձելի վիճակում՝ բոլոր աշխատանքները լավն էին: Անգամ շատ լավն էին: Թեեւ շաբաթվա այս մասնաճյուղի զեկուցողներից մեծ գիտական հայտնագործություններ չեն պահանջում (նպատակն ընդամենը օտար լեզուների իմացության լավարկումը, լսարանի առջեւ անկաշկանդ որեւէ թեմա անբռնազբոս ներկայացնելու կարողության սերմանումն է), բայց ե՛ւ փայլուն մտահղացումներ կային, ե՛ւ առինքնող, [...] Read More

Կայուն գյուղատնտեսություն. հիմնախնդիրների լուծման համակարգային մոտեցում

Այսօր Ուսանողական գիտական շաբաթվա շրջանակում Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ բաց դաս անցկացվեց «Կայուն գյուղատնտեսության սկզբնավորման նախադրյալներն ու զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարինե Մարկոսյանը, որից հետո խոսքը փոխանցեց Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանին: Պարոն Գեւորգյանը խոսեց կայուն գյուղատնտեսության մասին՝ նշելով, որ նպատակը հասարակությանը սննդամթերքով [...] Read More

Գիտություն՝ անսպասելի լուծումների արվեստ

Արվեստ՝ առանց սահմանների ու հասկանալի ուսյալների, երազանքը կյանքի կոչելու կամք ունեցողների համար: Այսօր՝ մայիսի 23-ին մեկնարկեց Ուսանողական գիտական շաբաթը: Լիագումար աշխատանքը մեկնարկեց 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մեկ րոպե լռությամբ: Նրանց շարքերում գիտության ոլորտում լուրջ հայտեր ներկայացրած սաներ ունեինք… Մեր բուհը, որ ՈՒԳԸ աշխատանքների տասնամյակներով չափվող օրինակելի փորձ ունի, ոտք դրեց մի նոր մակարդակ՝ նորարարությունների, համարձակ [...] Read More

Փորձորոշողների դասընթացի առաջին գործնական այցը պտղատնկարան

Մայիսի 21-ին կայացավ Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման դասընթացի մասնակիցների առաջին գործնական այցելությունը Արմավիրի մարզի Լենուղի համայնքում գտնվող Հովսեփյանների պտղատնկարան: Նախագծի փորձագետներ Արամ Ասատրյանը եւ Գայանե Ավագյանը ցույց տվեցին եւ բացատրեցին տնկարանի բաժինները եւ դաշտերը, տնկիների ձեւավորման, մշակության ու խնամքի աշխատանքներին առնչվող հարցերը։ Ներկայացվեցին տնկարանում եւ պտղատու այգում արձանագրված մի [...] Read More

Շարժունության պատմություն․ դասավանդում Տերամոյի համալսարանում

Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում մայիսի 9-ից 13-ը այցելեցի Իտալիայի Տերամոյի համալսարան, որտեղ պետք է դասավանդեի «Կենդանիների բարեկեցություն» առարկան։ Դասավանդումից առաջ հանդիպումներ ունեցա համալսարանի Պարենի, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի կենսաբանության եւ տեխնոլոգիայի ֆակուլտետի եւ միջազգային կապերի պատասխանատուների հետ։ Քառօրյա դասավանդման ընթացքում պարենի, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի կենսաբանության եւ [...] Read More

Սեփական նախաձեռնությամբ. Ուսանողները տրամաբանական կապ էին որոնում…

Այսօր՝ մայիսի 20-ին, ուսանողները նոր ձեւաչափով խաղ էին կազմակերպել՝ «Որտե՞ղ է տրամաբանությունը»: Եւ, քանի որ խաղը նոր էր, անսովոր, բնականաբար՝ սկիզբն էլ աղմկոտ-հախուռն եղավ: Երիտասարդները ոգեւորված էին: Միակ դեկանը, որ եկել էր «երեխաների նախաձեռնությամբ ուրախանալու», պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող Սմբատ Դավեյանն էր: Խաղի մեկնարկին նա հաջողություն մաղթեց մասնակիցներին. «Շնորհավորում եմ: Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ [...] Read More

Օրգանական գյուղատնտեսություն, դրվագ 2․ ավստրիացի գործընկերները դարձյալ ՀԱԱՀ-ում են

Մայիսի 15-19-ը Ավստրիայի Բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանից (BOKU) Միլենա Կլիմեկը եւ Հասմիկ Հովակիմյանը Ագրարային համալսարանում էին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության աջակցության ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել օրգանական գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել Օրգանական գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագիրը եւ համալսարանի Ակունքի ուսումնափորձնական տնտեսությունը դարձնել ուսանողական ֆերմերային տնտեսության օրինակ։ Այցի ընթացքում տեղի են [...] Read More

Ցորենի թեփով շոկոլադ․ տեխնոլոգիականի ուսանողուհին նոր ապրանքատեսակ է հեղինակել

Պարենաթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Հացի, հրուշակեղենի եւ մակարոնի արտադրության տեխնոլոգիաներ մասնագիտության ուսանող Իզաբելա Խաչատրյանի համարձակ որոշումը եւ հետազոտական համառ աշխատանքն ի վերջո պսակվեց հաջողությամբ․ սննդային մանրաթելեր պարունակող շոկոլադի նոր տեսակ ստեղծելու նրա գաղափարն արժանացել է ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհին։ Իզաբելան, որ մանկուց շոկոլադ շատ է սիրել, միշտ լսել է, որ այն կարող է վնասել օրգանիզմին։ Միշտ [...] Read More

Վերապատրաստման դասընթաց Վանաձորի եւ Սիսիանի մասնաճյուղերի համար

Մայիսի 14-ին և 15-ին ՀԱԱՀ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս Գագիկ Կիրակոսյանը «Ուսուցման ինտերակտիվ մեթոդներ» վերնագրով վերապատրաստման հերթական դասընթաց անցկացրեց, այս անգամ՝ Վանաձորի մասնաճյուղի 30 դասախոսների համար։ Քննարկման թեմաներն էին՝ մեթոդի ընտրության սկզբունքները, մեթոդի ընտրության վրա ազդող գործոնները, ուսուցման սկզբունքները եւ մեթոդի ընտրությունն ըստ դասի տարբեր փուլերի։ Դասընթացի ընթացքում պարոն Կիրակոսյանը հմտորեն համադրեց դասավանդման [...] Read More