Առկա ուսուցմամբ անվճար ՀԱԱՀ մագիստրատուրա է ընդունվել 72 ուսանող

2023-2024 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով Հայաստանի ազգային ագրարային համալսարան է ընդունվել 72 ուսանող։

Քսան մասնագիտությունների գծով անվճար մագիստրատուրա ընդունված ուսանողների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։

Երեկ՝ հուլիսի 3-ին, մեկնարկել է վճարովի, առկա ուսուցմամբ, մագիստրոսական ծրագրով ընդունելությունը․ փաստաթղթերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 1-ը։