Author: Elya Nazaryan

Ուսման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 ուսանողի տեղի մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիայի եւ ագրոնոմիական մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար՝ 2022-23 ուստարվա աշնանը 4 ամսով Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. Հաղթահարված եւս մեկ՝ կարեւոր փուլ

Այսօր, հունիսի 27-ին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ջրային եւ հողային պաշարների կառավարում մասնագիտության մագիստրանտների ավարտաճառերի պաշտպանությունն էր: Մեկնարկին՝ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը երիտասարդներին հորդորեց առանց լարվելու, բայց փայլուն կատարել գործը, որը եւս մեկ՝ կարեւոր փուլի հաղթահարման ավարտն է ազդարարելու: Ինչն էր դրականորեն աչքի զարնում. գրեթե ավարտած մագիստրոսները առանց երկար-բարակ [...] Read More

Արմաթ լաբորատորիաների 200 սաները Ագրարայինում

Շաբաթ օրը՝ հունիսի 25-ին համալսարանի շքասրահում անսովոր եռուզեռ ու ոգեւորություն էր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 42 թիմեր՝ շուրջ 200 սաներով՝ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից եւ Ջավախքից, հավաքվել էին Ճարտարագիտական մոդելավորման 3-րդ մրցույթին՝ ցուցադրելու իրենց հմտությունները։ ԱՏՁՄ-ի այս մասշտաբային միջոցառման նպատակը ճարտարագիտական մտքի զարգացումն ու թիմային աշխատանքի ոգու սերմանումն էր։ Երեխաներին ջերմորեն [...] Read More

Մանկավարժական համալսարանի պատվիրակների այցը Ագրարային

ՀԱԱՀ գիտական գրադարանը հունիսի 24-ին ընդունեց հատուկ հյուրերի՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ մասնագիտության մի խումբ ուսանողների՝ բանասիրության թեկնածու, դոցենտ Արմինե Հակոբյանի գլխավորությամբ։ Ճանաչողական այցի սկզբում Մանկավարժականի գործընկերներին ջերմորեն դիմավորեց գրադարանի վարիչ Հասմիկ Ադամյանը եւ հակիրճ արժեւորեց 91-ամյա գրադարանի պատմությունն ու նշանակությունը։ Այնուհետեւ համալրման եւ մշակման բաժնի վարիչ Լիլիթ [...] Read More

Առջեւում աշխատանքային ամառն է․ ընկերություններին աշխատող ձեռքեր են պետք

Հունիսի 24-ին հյուրընկալել էինք ՕՄՆԻ Լոջիսթիքս ՍՊԸ ներկայացուցիչներին: Ընկերությունը փոստային, բեռնափոխադրումների ծառայություններ է իրականացնում մեր երկրում եւ սահմաններից դուրս: Գործառնական գրասենյակների ցանցը մայրաքաղաքում եւ մարզերում  ընդլայնվելու միտում ունի, որն էլ նշանակում է, որ խելացի, բանիմաց, գործունյա երիտասարդ կադրերի կարիք ունեն: - Ես ԱՈՒԿ-ում ծրագրի մասնակից եմ եղել, ութ ամիս շատ արդյունավետ համագործակցել ենք ICARE հիմնադրամի [...] Read More

Ուսումնական գործընթաց․ քննության պահին էլ ուսանողը պետք է սովորի

Այս համոզմունքն ունի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, կիրառական մեխանիկայի եւ գրաֆիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Սմբատ Դավեյանը: Նա պատրաստ է լսարանում, դասամիջոցին, քննաշրջանի ընթացքում եւ հետո անդադար աշխատել ուսանողի հետ: Համոզված է. -Քննության ընթացքում էլ պետք է սովորեն: Իսկ սա նշանակում է, որ հենց պատասխանի պահին դիդակտիկ օրինակներով համակողմանի պետք է քննեն հարցերը: [...] Read More

Մեր շրջանավարտներին քարտեզագրելու ու կարդալու կարողություններն անհրաժեշտ են

Եւ հենց այս մտայնությունն էր հիմքում, որ շուրջ տասը տարի առաջ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ, GIZ-ի անմիջական աջակցությամբ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում հիմնվեցին լաբորատորիա եւ մոդելավորման, հեռահար զոնդավորման դասընթացները: Իսկ սա նշանակում է, որ երկրում առաջիններից մեկը (եթե ոչ առաջինը) մեր բուհը մասնագետներ է պատրաստում՝ ժամանակակից ՏՏ ծրագրակազմերով եւ գործիքակազմերով լիովին զինված: Մեծ գաղտնիք չենք բացի, եթե [...] Read More

Ազգային գենբանկի 2000-ից ավելի նմուշ կկրկնօրինակվի Սերմերի համաշխարհային պահոցում

Ռեկտորատի վերջին նիստի ավարտին ռեկտոր Վարդան Ուռուտյանը տեղեկացրեց, որ համալսարանի Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի «Հայաստանի մշակաբույսերի կենսաբազմազանության վերականգնում եւ ապահով կրկնօրինակում Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցում» նախագիծը շահել է Համագործակցության զարգացման նորվեգական գործակալության (Norad) հայտարարած դրամաշնորհային մրցույթը։ Պարոն Ուռուտյանը շնորհավորեց գիտական կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանին եւ հաջողություն մաղթեց գիտական կենտրոնին այս կարեւոր առաքելության [...] Read More

Ագրոճարտարագետների հանդիպումը Հենրիկ Քոչինյանի հետ

Ագրարային ճարտարագիտության դեկանատի եւ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ վերջերս ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հյուրն էր ՀՀ տրանսպորտի նախկին նախարար (1990-98 թթ․), Լոռու նախկին մարզպետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, բազմաթիվ գիտական հոդվածների, ձեռնարկների եւ դասագրքերի հեղինակ Հենրիկ Քոչինյանը։ Շատ հետաքրքիր հանդիպման ժամանակ պարոն Քոչինյանը պատմեց իր՝ լոռեցի պատանու երազանքների, որպես մասնագետի եւ քաղաքացու կայացման հետաքրքիր ճանապարհի, [...] Read More

Քննությունների ընթացքը, ուսումնական ծանրաբեռնվածությունը քննարկվեցին ռեկտորատի նիստում

Ռեկտորատի հերթական նիստը, որը կայացավ հունիսի 21-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, մեկնարկեց ռեկտորի՝ Իսպանիայի Մալագայի համալսարան կատարած աշխատանքային այցի մասին հակիրճ տեղեկատվությամբ։ Պարոն Ուռուտյանը, մասնավորապես, զուգահեռներ անցկացնելով Մալագայի համալսարանում եւ ՀԱԱՀ-ում իրականացվող բարեփոխումների միջեւ, նշեց, որ տարբերությունը զուտ մասշտաբների ու ծավալների մեջ է, այլապես մենք զարգացման միանգամայն ճիշտ ուղի ենք բռնել գործնական, ագրոտեխնոլոգիական կրթության բնագավառում։ [...] Read More