Նորություններ

Նոր տնտեսական տաղանդ 2020

Պրահայի տնտեսագիտության ինստիտուտի տնտեսագիտական հետազոտությունների և ավարտական կրթության կենտրոնը (CERGE-EI) հրավիրում է մասնակցել «Նոր տնտեսական տաղանդ» միջազգային մրցույթին: Մրցույթին կարող են մասնակցել որևէ բնագավառի բակալավրիատի (առկա և հեռակա) ուսանողները, ովքեր հետաքրքրված են ժամանակակից տնտեսագիտական հարցերով։ Մրցույթը բաղկացած է երկու փուլից։ Դիմորդներն առաջին փուլում պետք է ներկայացնեն բակալավրի թեզի առաջարկ (1-2 էջ), իսկ երկրորդ փուլում ընտրված [...] Read More

2019-ը պատվով ենք ամփոփել, 2020-ին ձեռքբերումները շարունակվելու են. գիտխորհուրդ

ՀԱԱՀ Գիտխորհրդի մարտի 12-ի նիստի օրակարգի հիմնական հարցը ՀԱԱՀ 2019 թ. գործունեության արդյունքների և առաջիկա ծրագրերի մասին զեկուցումն էր, որով հանդես եկավ նիստը վարող ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Ռեկտորն անդրադարձավ տարվա ընթացքում համալսարանի ունեցած աննախադեպ ձեռքբերումներին, իրականացված բազմաթիվ ծրագրերի հիմնական արդյունքներին եւ ըստ գործունեության ուղղությունների 2020-ի հանձնարարականներին։ Ուսանողների թիվը, ճշգրտումներից ու հեռակա համակարգից հեռացումներից հետո նվազել [...] Read More

Կրթական հաստատությունները չեն աշխատի առնվազն մինչև մարտի 23-ը

Ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարությունում այսօր՝ մարտի 13-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունվել դադարեցնել աշխատանքը կրթական հաստատություններում առնվազն մինչեւ մարտի 23-ը։ Ավելի ուշ կառավարությունը կրկին կանդրադառնա հարցին եւ անհրաժեշտության դեպքում դադարեցումը կերկարաձգվի, նշել է վարչապետ Փաշինյանը։ Read More

Հայրենասիրության եւ հայրենատիրության բաց դաս

Մայիսյան հերոսամարտերը հայոց պատմության փառապանծ էջերից են: Դրանք ոչ միայն մեզ գոյատեւելու իրավունք տվեցին, այլեւ հանգեցրին Հայաստանի պետականության՝ նախ ժամանակավոր եւ ի վերջո վերջնական վերականգնմանը։ Արժեւորելով մայիսյան հաղթական հերոսամարտերիդերը՝ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհուրդը՝ նախագահ Հռիփսիմե Մուրադյանի գլխավորությամբ, եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ԿՏ, ՄՍՏ մասնագիտության առաջին կուրսի ուսանողները Հայոց պատմություն առարկայից բաց դաս անցկացրեցին Սարդարապատի [...] Read More

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից

Ի՞նչ է կորոնավիրուսը. Կորոնավիրուսները հարուցում են ինչպես սովորական հարբուխ, այնպես էլ ծանր հիվանդություններ: Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 2019 թվականի վերջին՝ Չինաստանում: Հիվանդության ախտանշաններն են` տենդը, հազը և դժվարացած շնչառությունը: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հազալիս և փռշտալիս: Գաղտնի շրջանը տևում է 14 օր: Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի [...] Read More
fast

ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհային ծրագիր

FAST ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհային ծրագիրը ծառայում է որպես աննախադեպ հարթակ, որի նպատակն է Հայաստան բերել STEM-ի ոլորտին նպատակաուղղված բարձրորակ փորձաքննություններ: ADVANCE դրամաշնորհային ծրագիրը կապելու է նշանավոր միջազգային հետազոտողներին և տեղական հետազոտական խմբերին, որպեսզի նրանք համատեղ աշխատեն նորարարական հետազոտական ծրագրերի վրա: FAST-ը կապահովի համապարփակ երկարաժամկետ ինստիտուցիոնալ և ֆինանսական աջակցություն Հայաստանի հայտնի հետազոտական խմբերի համար `նրանց [...] Read More

Անտառային սերմնաբուծության առաջին դասընթացը Վանաձորի մասնաճյուղում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում անցկացվեց ՀԱԱՀ-ի գործընկեր Մայ Ֆորեստ Արմենիա կազմակերպության «Բնապահպանական կրթություն» ծրագրի շրջանակում «Անտառային սերմնաբուծություն» թեմայով առաջին դասընթացը՝ Լոռու մարզի 3 համայնքները ներկայացնող 17 մասնակիցներով: Դասընթացավարը` Վանաձորի մասնաճյուղի դասախոս, Մայ Ֆորեստ Արմենիայի տնկարանների ղեկավար Գագիկ Ամիրյանը, եռօրյա  դասընթացի ընթացքում մասնակիցներին  ծանոթացրեց  բարձր որակի ծառերի տարբերակման, պատշաճ սերմնահավաքման, մշակման, թեստավորման, փաթեթավորման և [...] Read More

Չափազանց խստապահանջ եւ չափազանց սիրված

Մարտի 11-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը «անմիջական մթնոլորտում» մեծարեցին սիրված դասախոս, ճշմարիտ մտավորական, քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Տաիրա Պապոյանին՝ 80-ամյակի եւ տարիների անմնացորդ նվիրումով, անխոնջ աշխատանքի համար: Ռեկտորը հոբելյարին պատվոգիր շնորհեց եւ ասաց. «Գնահատում ենք Ձեր ներկայությունը: Շնորհակալ ենք այն աշխատանքի համար, որ արել եք եւ դեռ անելու եք»: Պարոն Ուռուտյանը [...] Read More

Շարունակվում են անասնաբույժների վերապատրաստման դասընթացները

ՀՀ Լոռու մարզպետարանի  նախաձեռնությամբ «Մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Լոռու մարզպետարանի համագործակցությամբ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում օրերս անցկացվեց հերթական դասընթացը: Այն վարեցին ՀԱԱՀ-ի Անասնաբուծության ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանը եւ նույն ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արեւիկ Ազիզյանը: Մարզում մատուցվող անասնաբուժական ծառայությունների [...] Read More