Ռեկտորատի վերջին նիստի ավարտին ռեկտոր Վարդան Ուռուտյանը տեղեկացրեց, որ համալսարանի Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի «Հայաստանի մշակաբույսերի կենսաբազմազանության վերականգնում եւ ապահով կրկնօրինակում Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցում» նախագիծը շահել է Համագործակցության զարգացման նորվեգական գործակալության (Norad) հայտարարած դրամաշնորհային մրցույթը։ Պարոն Ուռուտյանը շնորհավորեց գիտական կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանին եւ հաջողություն մաղթեց գիտական կենտրոնին այս կարեւոր առաքելության [...] Read More
Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային շարժունություն ծրագրի շրջանակներում 2022 թ. հունիսի 6-10-ը ՀԱԱՀ Ագրարային Էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մելոյանը դասավանդման նպատակով Լեհաստանի Շչեցինի համալսարանում էր: Շչեցինի համալսարանը նորաստեղծ է, այն հիմնադրվել է 1985 թվականին: Համալսարանն ունի 7 ֆակուլտետներ, 18 ստորաբաժանումներ, 1 առանձին դոկտորական ստորաբաժանում, 88 ուսումնական ծրագրեր, այդ թվում՝ անգլերեն դասավանդվող 4 բակալավրիատի, 2 մագիստրոսական [...] Read More
Ագրարային ճարտարագիտության դեկանատի եւ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ վերջերս ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հյուրն էր ՀՀ տրանսպորտի նախկին նախարար (1990-98 թթ․), Լոռու նախկին մարզպետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, բազմաթիվ գիտական հոդվածների, ձեռնարկների եւ դասագրքերի հեղինակ Հենրիկ Քոչինյանը։ Շատ հետաքրքիր հանդիպման ժամանակ պարոն Քոչինյանը պատմեց իր՝ լոռեցի պատանու երազանքների, որպես մասնագետի եւ քաղաքացու կայացման հետաքրքիր ճանապարհի, [...] Read More
Ռեկտորատի հերթական նիստը, որը կայացավ հունիսի 21-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, մեկնարկեց ռեկտորի՝ Իսպանիայի Մալագայի համալսարան կատարած աշխատանքային այցի մասին հակիրճ տեղեկատվությամբ։ Պարոն Ուռուտյանը, մասնավորապես, զուգահեռներ անցկացնելով Մալագայի համալսարանում եւ ՀԱԱՀ-ում իրականացվող բարեփոխումների միջեւ, նշեց, որ տարբերությունը զուտ մասշտաբների ու ծավալների մեջ է, այլապես մենք զարգացման միանգամայն ճիշտ ուղի ենք բռնել գործնական, ագրոտեխնոլոգիական կրթության բնագավառում։ [...] Read More
Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հունիսի 6-10–ը այցելել եմ Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի քիմիայի ֆակուլտետ՝ վերապատրաստման նպատակով։ Բուն ծրագրից առաջ հանդիպում ունեցա Արիստոտելի համալսարանի միջազգային կապերի պատասխանատու Քրիստինա Պասչոույի հետ։ Այնուհետեւ այցելեցի քիմիայի ֆակուլտետում գործող Պոլիմերների քիմիայի եւ տեխնոլոգիայի լաբորատորիա, որի ղեկավարն է պրոֆեսոր Դիմիտրիոս [...] Read More
Հունիսի 17-ին Պտղահատապտղատու մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների դասընթացի մասնակիցներն ուղեւորվեցին Վաղարշապատ՝ ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի կենսատեխնոլոգիայի լաբորատորիա, որտեղ նրանց դիմավորեց Գայանե Մելյանը։ Խմբի անդամները ծանոթացան in vitro եղանակով տարբեր մշակաբույսերի (պտղատու, հատապտղատու, դեկորատիվ, ծաղկաբույսեր եւ այլն) մշակության տեխնոլոգիային։ Մասնավորապես տիկին Մելյանը ցույց տվեց հյուսվածքային կուլտուրան վերցնելու կարգը, սննդարար միջավայրի պատրաստումը, սննդարար [...] Read More
Ուրբաթ՝ հունիսի 17-ին, համալսարանի մեծ դահլիճում առանձնահատուկ մթնորոլտ էր եւ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու եզակի առիթ։ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ, համալսարանի ուսանողների եւ դասախոսների առջեւ գեղեցիկ համերգով հանդես եկան «Նարեկացի» արվեստի միության ժողովրդական նվագարանների «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), Ջիվանու անվան աշուղական դպրոցի (ղեկավար՝ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան) սաները [...] Read More
Էրազմուս+ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում, 2022 թվականի մայիսի 23-ից մինչ մայիսի 27-ը վերապատրաստվել ենք Ռումինիայի Բանատի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)։ Ագրարային համալսարանի պատվիրակությունը ներկայացնում էին «Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոնի ասիստենտ, անասնաբուժ.գ.թ. Սոնա Ծառուկյանը և «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնի պրոֆ․, տ․գ․դ․ Արա Ամիրյանը Վերապատրաստման առաջին օրը տարբեր [...] Read More
2022 թ. մայիսի 23-ից 27-ը Ագրարային համալսարանի աշխատակիցներ՝ ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտ.գ.թ. Սերգեյ Մելոյանը, ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի տեղակալ, գ.գ.թ., դոցենտ Սասուն Մամաջանյանը, գյուղմեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արթուր Ալթունյանը, ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նաիրա Ավետյանը, հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նանե Խուդավերդյանը [...] Read More
Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հունիսի 6-10–ը այցելել եմ Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի քիմիայի ֆակուլտետ, որտեղ պետք է վերապատրաստվեի։ Վերապատրաստումից առաջ հանդիպում ունեցա Արիստոտելի համալսարանի միջազգային կապերի պատասխանատուի` Քրիստինա Պասչոույի հետ։ Այնուհետև այցելեցի քիմիայի ֆակուլտետում գործող «Պոլիմերների քիմիայի և տեխնոլոգիայի» լաբորատորիա, որի ղեկավարն էր պրոֆեսոր [...] Read More



