Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2023-2024 ուստարվա մինչեւ հունիսի 30-ը 5 օրով վերապատրաստման կամ համատեղ դասավանդման/վերապատրաստման (նվազագույնը 4 ժամ դասավանդում) համար։ Աշխատանքային պլանը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։

Դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վալյադոլիդի համալսարանի բաժիններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է ներբեռնել հետեւյալ հղումով։

Վերջնաժամկետ՝ 2023 թ. սեպտեմբերի 29-ը (իսպանական ժամանակով ժամը 11։00):

Անհրաժեշտ հիմնական փաստաթղթերի ցանկը հետեւյալն է՝

  • Անձնագիր
  • EUROPASS ձեւաչափով CV 
  • Երաշխավորագիր
  • Տեղեկանք մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից (անգլերեն)
  • Լեզվի տիրապետման հավաստագիր (առնվազն B2 մակարդակ)
  • ՀԱԱՀ ակադեմիական եւ վարչական պատասխանատուների ստորագրած Mobility proposal  (այս փաստաթուղթը կարող եք գտնել դիմում-հայտի 5-րդ քայլը լրացնելիս)
  • Մոտիվացիոն նամակ
  • Սոցիալապես անապահով դիմորդները պետք է տրամադրեն համապատասպան փաստաթղթեր՝ որպես ապացույց
  • Հաշմանդամություն ունեցող դիմորդները պետք է ներբեռնեն հաշմանդամությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր
  • Հարկային եւ ազգային ապահովագրական պարտավորությունների կատարման մասին դիմորդի ստորագրած հայտարարագիր (այս փաստաթուղթը կարող եք գտնել դիմում-հայտի 6-րդ քայլը լրացնելիս)

Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի եւ Վալյադոլիդի համալսարանի կողմից։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]):