ՀԱԱՀ-ն, մասնավորապես՝ Միջազգային կապերի դեպարտամենտը, մեծ ոգևորությամբ սկսել է նոր համագործակցություն Սերբիայի Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի հետ՝ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում։ Այս անգամ մեր հյուրն էր Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի պտղաբուծության և գինեգործության ֆակուլտետի դասախոս Ստեֆան Մարկովիչը։ Ստեֆանը սկսել է իր մագիստրոսական ակադեմիական ուսումը 2019 թվականին Սարաևոյի համալսարանի գյուղատնտեսության և պարենագիտության ֆակուլտետում, որն ավարտել է [...] Read More
Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային համերաշխության օրվա կարեւոր առիթով ջերմորեն ողջունում եւ շնորհավորում եմ գյուղատնտեսության ոլորտի բոլոր աշխատավորներին, գիտնականներին, դասախոսներին, Ագրարային համալսարանի սիրելի ուսանողներին։ Բոլոր մասնագիտություններն ու աշխատանքներն էլ մարդուն հարգանք են բերում, եթե նա իր գործն անում է սիրով, անհրաժեշտ, երբեմն էլ՝ առավելագույն ջանք ու հմտություն գործադրելով, գերազանցության հասնելու մշտական ձգտումով։ Ագրարային ոլորտի յուրօրինակությունը երկիրն [...] Read More
Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ավարտվեց ապրիլի 27-ին մեկնարկած «Եվրասիական տնտեսական ինտեգրումը եւ հարակայուն զարգացումը համաշխարհային վերափոխումների պայմաններում» խորագրով միջազգային գիտագործնական խորհրդաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջանների եւ Վրաստանի տասնյակից ավելի համալսարանների, գիտական կենտրոնների ու ագրոարդյունաբերական կառույցների 30 գիտնականներ։ Գիտաժողովի աշխատանքները համադրում էին Կրասնոդարի «Կուբանի գիտակրթական նախաձեռնություններ» տարածաշրջանային բարեգործական հիմնադրամի նախագահ Վասիլի Սորոկոժերդեւը [...] Read More
Ի՞նչն է Երկրին ստիպում պտտվել. հարցնում էր Սարոյանն ու անմիջապես պատասխանում՝ սերը եւ միմիայն սերը: Սիրո ու բարության ակնհայտ պակաս կա այսօր կոշտացած աշխարհում, եւ շտկողը մանկան, պատանիների մաքրությունն է լինելու: Պետք է գիրք կարդանք, որ չչարանանք: Պետք է Սարոյան կարդանք, որ չչարանանք: Եւ վարժարանի ու քոլեջի սաները կարդացել էին, մեկ ումպով կլանել էին, իրենցով [...] Read More
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է 2023-2024 ուսումնական տարում բուհերի բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ըստ այդմ, պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող կրթական ծրագրերի ցանկի մեջ են ներառվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործնականում [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար. ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում [...] Read More
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Մեղվաբուծության հիմունքներ» անվճար դասընթաց։ Դասընթացի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ եւ գործնական հմտություններ մեղվաբուծության ոլորտում։ Ո՞վ կարող է մասնակցել․ ՀՀ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներ, որոնք նպատակ ունեն գործունեություն ծավալելու մեղվաբուծության բնագավառում։ Մեկնարկը՝ 2023 թ-ի մայիսի 12: Տեւողությունը՝ 28 ժամ: Մասնակցությունն՝ անվճար: Վայրը՝ [...] Read More
Մեկ աշխարհ եւ մեկ առողջություն: Փոխկապակցված շղթա, որտեղ, թերեւս, ամենագլխավոր եւ պատասխանատու դերը անասնաբույժներին է պատկանում: Եւ հատկապես իրենք սա լավ գիտեն: Նրանք անշփոթելի մի հատկություն ունեն՝ աշխատակից-ուսանողներով անմնացորդ նվիրվում են ընտրած գործին: Որովհետեւ, առանց սիրո, անհնար է կայանալ այս ոլորտում, չի ստացվի: Մասնագիտական տոնի առթիվ Անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի ներկայացուցիչներին շնորհավորելիս ռեկտոր Վարդան Ուռուտյանը նկատեց. «Կարեւոր [...] Read More
Ռեկտորատի ապրիլի 26-ի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, քննարկեց ուսումնական պարապմունքների եւ 2022-2023 թ․ երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների կազմակերպման ընթացքը, ինչպես նաեւ Ա․ Քոչինյանի անվան քոլեջում կատարված ուսումնասիրության արդյունքները։ Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ դեկանների եւ քոլեջների տնօրենների զեկուցումներից եւ դրանց շուրջ քննարկումից պարզ դարձավ, որ ընդհանուր առմամբ առաջընթաց է արձանագրվել կարգապահության, հաճախելիության եւ առաջադիմության [...] Read More
Մագիստրատուրայում ներդրված Ճշգրիտ գյուղատնտեսություն մասնագիտության առաջին ուսանողները հինգն են, բայց նրանք են, որ գիտեն, թե ուր են եկել եւ ինչի համար։ Ի դեպ, հենց իրենք վստահ են, որ հաջորդ ուսումնական տարում արդիական այս մասնագիտության «հետեւորդների» թիվն ավելանալու է՝ զուտ տեղեկացվածությամբ պայմանավորված։ ՀԱԱՀ ռեկտորի՝ ուղահայաց գյուղատնտեսության եւ կառավարվող միջավայրի գյուղատնտեսության գծով խորհրդական, Ագրոթեքնիք ինթերնեյշնլ ընկերության տնօրեն [...] Read More



