ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ  հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝

  • Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի
  • Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի
  • Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման
  • Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության

Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։

Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանը հաջորդող 30 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին, ժամը 900-ից մինչեւ ժամը 1700-ը:

Դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Ընդհանուր բաժին՝ ռեկտորի անունով:

Հասցե՝ Երեւան (0009), Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

Հեռ.՝ 012-52-04-22

28.04.2023 թ.