«Մեղվաբուծության հիմունքներ» անվճար դասընթաց

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է «Մեղվաբուծության հիմունքներ» անվճար դասընթաց։

Դասընթացի շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ եւ գործնական հմտություններ մեղվաբուծության ոլորտում։

Ո՞վ կարող է մասնակցել․

ՀՀ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներ, որոնք նպատակ ունեն գործունեություն ծավալելու մեղվաբուծության բնագավառում։

  • Մեկնարկը՝ 2023 թ-ի մայիսի 12:
  • Տեւողությունը՝ 28 ժամ:
  • Մասնակցությունն՝ անվճար:
  • Վայրը՝ ՀԱԱՀ, Կոտայքի մարզ, գ․ Ակունք (լսարանային պարապմունքների համար):
  • Ձեւաչափը՝ լսարանային եւ արտալսարանային (գործնական պարապմունքներ):

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ մայիսի 7-ը ներառյալ լրացնել առցանց հայտադիմումը:

Մասնակիցների ընտրությունը կիրականացվի հարցազրույցի միջոցով։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 099 21 73 53 հեռախոսահամարով:

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) եւ կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի եւ Civitta Հայաստանի կողմից։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին եւ գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու հյուրընկալության ոլորտներում: