Բուսաբուծության և հողագիտության ամբիոն

Թովմասյան Գագիկ Ազատի

գյուղ.գիտ.թեկն., դոցենտ

Ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 218 սենյակ
  • (+37412) 58 00 65, ներքին՝ 3-43, 3-08
  • [email protected]

Բուսաբուծության և հողագիտության ամբիոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնարար ամբիոներից է և իր ուրույն տեղն ու մեծ դերն ունի ինչպես ուսումնագիտական, այնպես էլ երկրի ագրոպարենային արտադրության կազմակերպման ոլորտներում: Ամբիոնը գիտական և ուսումնական բազմակողմանի գործակցության կապեր ունի արտերկրյա համալսարանների և միջազգային կազմակերպությունների հետ (FAO, UNDP, IFAD, GIZ, IKARDA, VOCA-VISTA ADA, ECPIGR, IPGRI/ Agrobiodiversity և այլն):
Ամբիոնը թողարկող է գյուղատնտեսության ոլորտի երկու հիմնարար մասնագիտությունների գծով` «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա» (2020-21 ուստարվանից՝ «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա»)։ Ամբիոնի գործունեության հիմնական նպատակը երկրի գյուղատնտեսության ոլորտում և ագրոարտադրական գործընթացներում ներդրվող բարեփոխումների և նորարարությունների իրականացման հաջող ընթացք ապահովելն է, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի համապարփակ զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը միտված բարձր որակավորումով և աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստումը: Ամբիոնի գործունեության առաջիկա ժամանակահատվածի համար նախաձեռնվել և իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ՝ ուղղված ուսումնական գործընթացն արդիականացնելուն և մասնագիտական կրթության որակը բաելավելուն՝ համաձայն համալսարանի ռազմավարական ծրագրով ամրագրված նպատակների։
Գիտամանկավարժական և ուսումնամեթոդական աշխատանքների իրականացումն ուղեկցվում է ուսուցման նոր մեթոդների, դասավանդման նոր մոտեցումների և առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ տեսական և լաբորատոր-գործնական լսարանային դասընթացները զուգակցելով էլեկտրոնային հարթակում թեմատիկ նյութի տրամադրմամբ: Մշտապես կարևորելով ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների զարգացումը՝ ամբիոնի արտադրական և նախաավարտական պրակտիկաները կազմակերպվում են համալսարանի գիտաարտադրական ուղղվածությամբ տնտեսություններում, գիտական ստորաբաժանումներում, ինչպես նաև շահակից պետական և մասնավոր սեկտորի մասնագիտացված տնտեսություններում, գիտական կենտրոններում և արտադրական ընկերություններում ապահովելու համար որակյալ կրթություն ստանալու հնարավորություններն ու միջավայրի բարելավումը: Ամբիոնում տարվող ուսումնական գործընթացում գիտական նորարարությունների և ներդրված ու առևտրայնացված առաջավոր տեխնոլոգիաների հիման վրա իրականացվող ուսուցումներով ապահովվելու է գյուղատնտեսության ոլորտի և աշխատաշուկայի աճող պահանջները բավարարող ագրոտեխնոլոգիական մասնագիտությամբ որակյալ մասնագետների պատրաստումը:

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2019 թ․ օգոստոսի 30-ի որոշմամբ Բուսաբուծության և բանջարաբուծության ու Ընդհանուր երկրագործության ամբիոնները միավորվել են, և կազմավորվել է Բուսաբուծության և հողագիտության ամբիոնը։ Երևանի պետական համալսարանի Գյուղատնտեսական ֆակուլտետից 1930թ. Բուսաբուծության ամբիոնը փոխադրվել է նորաստեղծ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ (ներկայումս՝ ՀԱԱՀ): Ամբիոնը երկար տարիներ ղեկավարել են ակադեմիկոսներ Մ. Թումանյանը, Ա. Մատթևոսյանը, պրոֆեսորներ Ա. Թովմասյանը, Մ. Գյուլխասյանը: Հետագայում Բուսաբուծության և բանջարաբուծության վերանվանված ամբիոնը 2009-2019 թթ․ գլխավորել է գ.գ.դ., պրոֆեսոր Ա.Շ. Մելիքյանը:
Ամբիոնում իր ողջ պատմության ընթացքում հրատարակվել է շուրջ 40 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 1200-ից ավելի գիտական հոդված և այլ աշխատանք: Ամբիոնի աշխատակիցները զգալի ներդրում են ունեցել հազարավոր գյուղատնտեսների, բույսերի պաշտպանների, սելեկցիոներների, վերջին տարիներին նաև՝ ջերմատնային տնտեսությունների մասնագետների պատրաստման գործում:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Մելիքյան Անդրեաս Շմավոնի – գ.գ.դոկտ․, պրոֆեսոր
  2. Հարությունյան Հենրիկ Մկրտչի – գ.գ.թ., դոցենտ
  3. Մարտիրոսյան Համլետ Սարգսի – գ.գ.թ., դոցենտ
  4. Նազարյան Ռուդիկ Նազարի – գ.գ.թ., դոցենտ
  5. Թադևոսյան Ալինա Մելիքի – գ.գ.թ., դոցենտ
  6. Տերտերյան Հասմիկ Զադիկի – գ.գ.թ., դոցենտ
  7. Մամաջանյան Սասուն Արշալույսի – գ.գ.թ., դոցենտ
  8. Երիցյան Լուսինե Սերյոժայի -գ.գ.թ., դասախոս
  9. Գասպարյան Նաիրա Աշոտի – գ.գ.թ., դասախոս
  10. Մարտիրոսյան Գայանե Սերյոժայի -կ.գ.թ., դասախոս
  11. Ալոյան Տաթևիկ Բաբկենի –կ.գ.թ., դասախոս
  12. Շեկոյան Զարուհի Սերգեյի – դասախոս
  13. Միրզոյան Նարինե Պարույրի – դասախոս
  14. Նազարեթյան Արեգնազ Ռաֆիկի – դասախոս
  15. Պետրոսյան Լաուրա Լևոնի – ասիստենտ
  16. Հոխանյան Մերի Արտաշեսի – ասիստենտ
  17. Նալբանդյան Հռիփսիմե Մուրադի- ասիստենտ
  18. Փափախչյան Անի Անդրանիկի – ասիստենտ
  19. Ծերունյան Կատերինե Արտաշեսի -մասնագետ
  20. Դավթյան Մելանյա Հրաչիկի – մասնագետ

1. Հողագիտություն
2. Ագրոօդերևութաբանություն
3. Երկրագործություն
4. Բուսաբուծություն
5. Բանջարաբուծություն
6. Ապրանքագիտություն
7. Հիդրոպոնիկ համակարգեր
8. Պաշտպանված գրունտի բանջարաբուծություն /հիդրոպոնիկ միջավայր/
9. Պաշտպանված գրունտի բանջարաբուծություն /գրունտային միջավայր/
10. Վիրուսազերծ տնկանյութի արտադրության տեխնոլոգիա
11. Դեղաբույսերի և արոմատիկ բույսերի մշակությունը պաշտպանված գրունտում
12. Ջերմոցա-ջերմատնային համակարգերի կառավարում
13. Ագրոնոմիական հետազոտությունների մեթոդիկա
14. Մարգագետնաբուծություն կերարտադրության հիմունքներով
15. Սերմնաբուծություն
16. Հատիկաբանություն և պտղաբուծություն
17. Հումքի ստացման տեխնոլոգիա
18. Գյուղատնտեսության հիմունքներ
19. Բուսաբուծության հիմունքներ
20. Օրգանական գյուղատնտեսության հիմունքներ
21. Ագրոքիմիա
22. Դաշտային և բանջարային բույսերի սորտագիտություն
23. Սելեկցիայի ընդհանուր հիմունքներ
24. Ագրոկենսաբազմազանություն
25. Ջերմոցա-ջերմատնային համակարգեր
26. Ջերմատնային միջավայրի կառավարում
27. Պաշտպանված գրունտի ծաղկաբուծություն
28. Սնկաբուծություն
29. Ջերմատնային բույսերի սելեկցիա և սերմնաբուծություն
30. Ջերմատնային բույսերի սորտագիտություն

31. Կլիմայի փոփոխությունը և բուսաբուծությունը
32. Սորտային բազմազանություն, տրանսգենային բույսեր և բարելավված գենոմներ
33. Գիտական աշխատանքների մեթոդաբանություն
34. Ագրոքիմիական էկոլոգիա
35. Ինովացիոն բուսաբուծություն և կիրառական կենսատեխնոլոգիա
36. Սննդային միջավայր և բույսերի սննդառություն
37. Ջերմատնային ինժեներիա
38. Գրունտային ջերմատների շահագործում
39. Ջերմատների կառավարում և մարկետինգ
40.Որակի վերահսկողություն և ստանդարտներ
41. Բույսերի հակազդեցությունը սթրեսային պայմաններին
42. Անցում օրգանական երկրագործության
43. Օրգանական գյուղատնտեսության ներածություն
44. Բուսաբուծական և այգեգործական նախագծերի կառավարում
45. Սերմնաբուծական տեխնոլոգիաներ և բազմամյա տնկարաններ
46. Հետբերքահավաքյա տեխնոլոգիաներ
47. Պաշտպանված գրունտի տեխնոլոգիաներ
48. Ջերմատան միկրոկլիմայի կառավարում
49. Բույսերի մշակությունը կարգավորվող միջավայրում
50. Հողի բերրիություն և բույսերի սննդառություն
51. Մշակաբույսերի օրգանական մշակություն
52. Մշակաբույսերի սելեկցիա

53. Ընդհանուր երկրագործություն
54. Բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության տեխնոլոգիա
55. Ջերմատնային տեխնոլոգիա
56. Հողագիտության հիմունքներ
57. Հողի մշակության համակարգերը և ագրոտեխնիկան
58. Պարարտանյութերի տեսակները և օգտագործումը
59. Բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ գործոնները
60. Մշակաբույսերի սերմնանյութի և տնկանյութի արտադրության տեխնոլոգիա
61. Ցանքաշրջանառության աշխատանքների իրականացում
62. Բուսաբուծ․ արտադրանքի հետբերքահավաքյա աշխատանքների իրականացում
63. Դաշտային մշակաբույսերի մշակության և բերքահավաքի իրականացում
64. Համային ապրանքների ապրանքագիտական բնութագիրը
65. Սննդային խտանյութերի ապրանքագիտական բնութագիրը
66. Օսլա, մաթ, մեղր հրուշակեղեն ապրանքների ապրանքագիտական բնութագիրը
67. Պտուղ-բանջարեղենի, սնկերի արտադրության տեխնոլոգիական գործընթացը
68. Պտուղ-բանջարեղենի, սնկերի ապրանքագիտական բնութագիրը
69. Հողագիտություն ագրոքիմիայի հիմունքներով /դուալ/
70. Պաշտպանված գրունտի տեսակները և կառուցվածքային առանձնահատկությունները
71. Մշակաբույսերի անհող մշակության կազմակերպում
72. Պաշտպանված գրունտի միկրոկլիման և կարգավորումը
73. Ջերմատնային տնտեսություններում հատիկաընդեղենների մշակության հմտություններ
74. Ջերմատնային տնտեսությունում տերևաբանջարների մշակության հմտություններ
75. Ջերմատնային տնտեսությունում արմատապալարապտղավորների մշակության հմտություններ
76. Ջերմատնային տնտեսությունում մորմազգի մշակաբույսերի մշակության հմտություններ
77. Բույսերի մշակության ակվապոնիկ համակարգեր
78. Մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումները
79. Կերային մշակաբույսերի և բուսական ծագման կերերի արտադրության տեխնոլոգիա
80. Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության և բերքահավաքի իրականացում
81. Բնական կերային հանդակների արդյունավետ կառավարման հիմունքներ
82. Մշակաբույսերի արտադրության աշխատանքների իրականացում պաշտպանված գրունտի պայմաններում
83. Թարմ և վերամշակված պտուղ բանջարեղենի ապրաքագիտական բնոութագիրը
84. Հատիկա-ալրային արտադրանքի ապրանքագիտական բնութագիրը
85. Օսլա, շաքար, մեղր ապրանքագիտական բնութագիրը
86. Հրուշակեղենային արտադրանքների ապրանքագիտական բնութագիրը
87. Համեմունքների և սննդային հավելումների ապրանքագիտական բնութագիրը
88. Հատիկա-ալրային ապրանքների արտադրության տեխնոլոգիական գործընթացը
89. Հատիկա-ալրային պրանքների ապրանքագիտական բնութագիրը
90. Հողախառնուրդների պատրաստումը պաշտպանված գրունտում
91. Պաշտպանված գրունտում բույսերի աճի ու զարգացման առանձնահատկությունները
92. Պաշտպանված գրունտում օգտագործվող պարարտանյութերը և կիրառման տեխնոլոգիան
93. Ցանքի և սածիլման աշխատանքների կազմակերպումը ջերմատնային տնտեսություններում
94. Ջերմատնային տնտեսությունում դդմազգիների մշակության հմտություններ
95. Ջերմատնային տնտեսությունում ծաղիկների աճեցման հմտություններ
96. Ուտելի սնկերի աճեցման հմտություններ
97. Ջերմատնային արտադրանքի որակի ապրանքագիտական գնահատման հմտություններ