Կենսագիտության և ընդհանուր քիմիայի ամբիոն

Լուսինե Ռոմիկի Հարությունյան

քիմ․գիտ․դոկտոր, դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 311,312, 401, 408 սենյակ
  • (+37412) 52 09 05, ներքին՝ 3-38, 3-71, 4-12
  • [email protected]

Կենսագիտության և ընդհանուր քիմիայի ամբիոնը ձևավորվել է համալսարանի ռեկտորի՝  2022 թվականի դեկտեմբերի 5-ի  հրամանով Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ու Ընդհանուր քիմիայի ամբիոնների միավորման արդյունքում:

 Ամբիոնը կարևոր օղակ է ՀԱԱՀ-ի գիտակրթական համակարգում, քանի որ հենք է համալսարանի մի շարք մասնագիտությունների համար։

Ամբիոնն ուսումնական աշխատանքներ է իրականացնում Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոնոմիական, Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների բոլոր մասնագիտությունների ուսանողների հետ։ Դասավանդվում են ընդհանուր քիմիա, օրգանական քիմիա, ֆիզիկական և կոլոիդ քիմիա, բուսաբանություն, բույսերի ֆիզիոլոգիա կենսաքիմիայի հիմունքներով, բույսերի գենետիկա, բույսերի տեխնոլոգիա, մանրէաբանություն և սնկաբանություն, իմունաբանություն, վիրուսաբանություն, կենսաքիմիա, պոպուլյացիոն գենետիկա, կենսատեխնոլոգիա և գենոինժեներիա, կիրառական տեխնոլոգիա առարկաները:
Ամբիոնի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած գիտաուսումնական լաբորատորիաները հնարավորություն են տալիս կրթական ներկայիս պահանջները բավարարող կիրառական գիտելիքներ մատուցել ուսանողներին։ Պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է բարձրակարգ մասնագետներով, որոնք հեղինակ են բազմաթիվ ուսումնամեթոդական, գիտամեթոդական աշխատանքների, ուսումնական ուղեցույցների և գիտական հոդվածների։
Ամբիոնն ունի ՀԱԱՀ տարբեր ամբիոնների հետ համագործակցելու մեծ ներուժ, մասնավորապես ալկոհոլային խմիչքների պարզեցման, ջրերի մաքրման և ագրոէկոլոգիայի ոլորտներում։   Ներկայումս ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում 6 հիմնական ուղղություններով:

    1. Գենետիկայի. ուղղված հնդկահավերի կուսածնության հիմնահարցերի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի սպիտակուցների բազմաձևության ուսումնասիրությանը:
    2. Բուսաբանության. ուղղված բուսական էկոհամակարգերի և առանձին հետաքրքրություն ներկայացնող բուսատեսակների բազմակողմանի ուսումնասիրությանը:
    3. Կենդանաբանության․ ուղղված արյան մակաբուծային հիվանդությունների և իքսոդային տզերի տեսակային կազմի ուսումնասիրությանը:
    4. Կենսաքիմիական․ ուղղված տարբեր լակտացիաներում այծի կաթի կենսաքիմիական կազմի և խոզամսի համային և սննդային որակը պայմանավորող կենսաքիմիական ցուցանիշների հետազոտմանը։
    5. Մանրէաբանական. ուղղված խոշոր և մանր եղջերավորների բրուցելյոզի հարուցիչների առանձնացմանը, դրանց համաճարակաբանության ուսումնասիրությանը:
    6. Քիմիական. ուղղված բնական սորբենտների մոդիֆիկացիայի, դրանց մակերևութային և սորբցիոն հատկությունների ուսումնասիրմանը՝ ջրերի մաքրման, տարբեր միջավայրերից ծանր մետաղների ու օրգանական աղտոտիչների կորզման կիրառմանը:

Ամբիոնն այսօր գործակցում է հանրապետության մի շարք բուհերի և գիտական կազմակերպությունների հետ, մասնավորապես Երևանի պետական համալսարանի Քիմիայի, Ֆիզիկայի, Կենսաբանության ֆակուլտետների, Ֆարմացիայի ինստիտուտի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիայի ինստիտուտի, Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի, ինչպես նաև Բելառուսի գիտությունների ակադեմիայի Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, Կազանի պետական համալսարանի, Տվերի պետական համալսարանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Թբիլիսիի պետական համալսարանի, Հարավ-ղազախական համալսարանի հետ:

Ամբիոնը սերտ կապեր է պահպանում նաև հանրապետության ավագ դպրոցների հետ․ պարբերաբար կազմակերպվում են բարձր դասարանների աշակերտներին հետաքրքրող քիմիական թեմաներով դասախոսություններ և ուսուցողական- փորձարարական սեմինարներ։

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Մարմարյան Գայանե Յուրիի – կ.գ.դ., դոցենտ
  2. Բադալյան Մանվել Վլադիմիրի – գյուղ.գ.թ., դոցենտ
  3. Քարիմյան Ռոզա Ավագի – ք.գ.թ., դոցենտ
  4. Ավդալյան Նաիրա Գուրգենի – գ.գ.թ., դոցենտ
  5. Դիլանյան Վարյա Թելմանի – կ.գ.թ., դոցենտ
  6. Հարությունյան Հասմիկ Դրաստամատի – կենս.գ.թ., դոցենտ
  7. Հարությունյան Արթուր Մհերի – անասն.գ.թ., դոցենտ
  8. Ավագյան Սարգիս Սինոդի – անասն.գ.թ., դոցենտ
  9. Ավագյան Արամ Ջահանի – անասն.գ.թ., դոցենտ
  10. Վարդանյան Մարինե Վազգենի – ան.գ.թ., դասախոս
  11. Հայրապետյան Մարինե Գրիշայի – դասախոս
  12. Ավագյան Լուսինե Սարգսի – անասն․գ․թ., ասիստենտ
  13. Մխիթարյան Սևդա Բորիսի – ասիստենտ
  14. Գրիգորյան Հասմիկ Գրիգորի- ասիստենտ
  15. Խաչատրյան Էթերա Սերյոժայի- ասիստենտ
  16. Ավանեսյան Մարիետա Վազգենի – մասնագետ
  17. Խուրշուդյան Գայանե Արարատի – մասնագետ
  18. Կարապետյան Վարսենիկ Մնացականի- մասնագետ

Դասավանդվող առարկաները

Ընդհանուր քիմիա
Անալիտիկ քիմիա
Սննդի քիմիա
Բույսերի գենետիկա
Գենետիկա և կենսատեխնոլոգիա
Ինովացիոն բուսաբուծություն և կիրառական կենսատեխնոլոգիա
Կենդանիների գենետիկա և պոպուլյացիա
Բույսերի կենսատեխնոլոգիա
Ապրանքների քիմիական բաղադրության հիմունքներ
Կենսաբանություն
Իմունաբանություն
Կաթի և կաթնամթերքի մանրէաբանություն
Շրջ․միջ․քիմ․նյութ․որոշ․ և բաժ․քրոմատոգրաֆ․մեթոդ․
Մանրէաբանություն/դուալ/
Մսի և մսամթերքի մանրէաբանություն
Մանրէակենսաբանություն և սնկաբանություն
Մանրէակենսաբանություն
Բույսերի ֆիզիոլոգիա կենսաքիմիայի հիմունքներով
Բուսաբանություն
Բույսերի գենետիկա
Ջերմատնային բույսերի ֆիզիոլոգիական փոփոխություններ
Օրգանական և ֆիզկոլոիդ քիմիա
Կենսաքիմիա
Անալիտիկ և ֆիզկոլ քիմիա
Սննդագիտություն և սննդի կենսաքիմիա՝մոդուլ սննդի կենսաքիմիա
Բույսերի ֆիզիոլոգիա կենսաքիմիայի հիմունքներով՝մոդուլ կենսաքիմիայի հիմունքներ