Շվեցարական համագործակցության գրասենյակը (SDC) տալիս է «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» նախաձեռնության (FORACCA) մեկնարկը, որի նպատակն է աջակցել Հայաստանում անտառի ազգային քաղաքականության ներդրմանը՝ անտառների մշտադիտարկման բարելավման եւ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։ Նախաձեռնության արդյունավետ մեկնարկի նպատակով Շվեյցարական համագործակցության գրասենյակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին պատվիրակել է իրականացնել մեկնարկային հետազոտություն։ ՀԱԱՀ հետազոտական թիմը, մեկտեղելով միջազգային փորձագետների [...] Read More
Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիան հրավիրում է մասնակցել երկրորդ տոնավաճառին եւ «Գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտի մարտահրավերները գյուղի զարգացման պրիզմայով» խորագրով միջազգային գիտաժողովին (GIRR 2024), որը տեղի կունենա 2024 թ․ մայիսի 10-ին, Սերբիայի Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի գյուղատնտեսության եւ բիզնեսի ուսումնասիրության եւ զբոսաշրջության բաժնում (հասցե՝ 56 Vojvode Putnika Street, 5000 Šabac)։ Տոնավաճառի նպատակն է խթանել գյուղանտնտեսության եւ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում գործող փորձացուցադրական տնտեսությունում հիմնված՝ գոմաղբից պարարտանյութ/կենսազանգված (կենսահումուս) ստանալու փորձացուցադրական մոդելներում ընտրված մշակաբույսերի համար պարարտանյութի (կենսազանգվածի), կենսահեղուկի փորձարկման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում կազմակերպվող դասընթացների, հանդիպումների ժամանակ սուրճի ընդմիջումների կազմակերպման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական [...] Read More
Խաղողի տնկանյութի աճեցման տեխնոլոգիա թեմայով վերապատրաստման դասընթաց 2-4-րդ կուրսի ուսանողների համար
Նոյեմբերի 27-30-ը տեղի կունենա վերապատրաստման դասընթաց՝ «Խաղողի տնկանյութի աճեցման տեխնոլոգիա» թեմայով։ Դասընթացը նախատեսված է 2-րդ-ից 4-րդ կուրսերի ուսանողների համար։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) develoPPP նախագծի շրջանակում իրականացվող վերապատրաստման դասընթացի համար կձեւավորվի երկու խումբ, սահմանափակ թվով՝ 10-12-ական մասնակիցներով, որոնք դասընթաց կանցնեն երկու օր՝ մեկական օր տեսական եւ գործնական պարապմունքների համար։ Տեսական մասը կանցկացվի 1-ին մասնաշենքի [...] Read More
ՀԱԱՀ Հասարակական գիտությունների ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին` ժամը 13։30-ին, տեղի կունենա հանդիպում-քննարկում «Ակադեմիական հաղորդակցության էթիկա» թեմայով։ Բանախոսը փ.գ.թ., դոցենտ, հաղորդակցման դասընթացավար Արուսյակ Ղարիբյանն է: Բանախոսության ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝ հաղորդակցման էությունը, կառուցվածքը, հաղորդակցման խոչընդոտները, ակադեմիական հաղորդակցման բնույթը, գործառույթները, ակադեմիական հաղորդակցման էթիկական տեսանկյունները, արդյունավետ ակադեմիական հաղորդակցման սկզբունքները : Թիրախային լսարան՝ դասավանդողներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, թեմայով հետաքրքրված [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) դասախոսելու եւ վերապատրաստվելու, միաժամանակ 2024 թ․ ապրիլի 22-26-ը «Կրթության թվային փոխակերպում երկրորդ ազգային գիտագործնական խորհրդաժողով – խնդիրներ եւ լուծումներ, գնահատում եւ հավատարմագրում» խորագրով համաժողովին մասնակցելու համար։ Նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր համաժողովի ընթացքում կներկայացնեն հոդված կամ զեկույց։ Մրցույթին [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ՝ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2023-24 ուստարվա գարնանը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը (4 ամիս) շարունակելու կամ փորձուսուցում (մինչև 3 ամիս) անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող այն ուսանողները, որոնք չեն սովորում առաջին կամ ավարատական [...] Read More
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդ, հետևյալ մեկնարկային գներով՝ կենդանի քաշի մեկ կիլոգրամի հաշվարկով մանր եղջերավոր կենդանիներ – խոյեր (2018-2020 թթ.) – 1,000 դրամ, Խոշոր եղջերավոր կենդանիներ – կովեր (2017թ.-2019 թ.) – 1,250 դրամ։ Աճուրդը տեղի կունենա 2023 թ. նոյեմբերի 10-ին, ժամը […]
Read More
Եւրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մեկ տեղի մրցույթ 2024 թ․ գարնանային կիսամյակում մեկ շաբաթով Պովիսլանսկու համալսարանում (Լեհաստան) դասավանդման համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք դասավանդում են ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [...] Read More