ՀԱԱՀ-ն հայտարարում է ագրոանտառաբուծության միջազգային փորձագետի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ

ՀԱԱՀ-ն փնտրում է ագրոանտառագիտության ոլորտի միջազգային փորձագետի, որը «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում համալսարանին կաջակցի երկրում ագրոանտառաբուծական տեղամասերի զարգացման հայեցակարգի եւ անտառկառավարման պլանի մշակման գործում։

Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ։

Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունից ֆինանսավորվող FORACCA 10-ամյա նախագիծը, որը մեկնարկել է մարտ ամսին, իրականացնում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Շվեյցարիայի անտառի, ձյան եւ լանդշաֆտի դաշնային ինստիտուտը։ Նախագծի երեք հիմնական նպատակներն են՝ զարգացնել կլիմայի փոփոխությանը դիմակայելու եւ հարակայուն անտառկառավարման՝ Հայաստանի կարողունակության գիտական ընկալումը․ նպաստել գյուղական շրջաններում կլիմայախելամիտ գործելակերպերի կիրառմանը․ ապահովել կլիմայի հարմարվողականության եւ արդյունավետ անտառկառավարման՝ փաստահենք քաղաքականության մշակումը։

Նախագծի առաջին տարում ՀԱԱՀ-ն հանձնառու է իրականացնել նախագծի հիմնական բաղադրիչներից մեկը՝ ագրոանտառաբուծական համակարգերի մշակումը (Հայաստանի տարբեր մարզերում փորձնական նպատակներով անգրոանտառաբուծական տեղամասերի հիմնում)։