Category: Բոլոր նորությունները

«ԵՏՀ եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» անվճար վերապատրաստման դասընթաց

Բացառիկ հնարավորություն Դարձի՛ր հաջողված դասընթացի մասնակից Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Գեովայբ ՓԲԸ-ն անցկացնում են վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթաց «Երկրատեղեկատվական համակարգերը (ԵՏՀ) եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ։ Վերապատրաստման դասընթացը նախատեսված է ՀԱԱՀ-ի, ինչպես նաեւ այլ հաստատությունների տեխնիկական-մասնագիտական աշխատակազմի եւ ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետների, կրտսեր մասնագետների [...] Read More

Ագրարային համալսարանը լավ սովորելու հաստատություն է․ Հրաչյա Զաքոյան

Քոլեջի համալրում ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի նոր համալրմանը մեծ դահլիճում ողջունեցին տնօրենը՝  Վարդան Վարդանյանը, պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը ողջունեց նորեկ-սաներին եւ «համեստության սահմանները հատելով» նշեց, որ նրանք հայտնվել են ուսման համար նպաստավոր վայրում, որտեղ բովանդակությունը վեր է ձեւականությունից, որտեղ գիտելիքի կարեւորության [...] Read More

Բոլորս միասին պատվաբեր ճանապարհ ենք անցնելու․ Վարդան Ուռուտյան

Բակալավրիատի համալրում Բակալավրիատի առաջին կուրսեցիներին դիմավորեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Ուսխորհրդից՝ Սարե Գալստյանը: Ռեկտորը շնորհավորեց երիտասարդներին՝ մասնագիտության եւ ապագա գործունեության ոլորտի ճիշտ ընտրության առթիվ. «Ձեր ծնողները մեծ հույզերով են սպասել այս պահին: Ձեր նվաճումներով պարգեւեք նրանց այդ ուրախությունն ու գոհությունը»: Նա հիշեց նաեւ իր ընտանիքի նահապետի խորհուրդը՝ ինչ ուզում ես դարձիր, միայն [...] Read More

Գիտխորհրդի նիստ հիմնադիր, հիմնարար ֆակուլտետում

Այսօր՝ օգոստոսի 31-ին, տեղի ունեցավ Ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստ: Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի խոսքը մոտավորապես պահում էր երեկ տնտեսագետների հետ հանդիպման ուղղվածությունն ու շեշտադրումները, որոնց արդեն անդրադարձել ենք: Բայց, ի տարբերություն նախորդ օրվա լսարանի, ագրոնոմներն ավելի աշխույժ էին, հետաքրքրված: Նրանք հարցեր տվեցին դասախոսների ատեստավորման անհրաժեշտության, ակադեմիական քաղաքի տեսլականի մասին: Նիստի երկրորդ հատվածում դեկանը՝ գ.գ.թ., դոցենտ [...] Read More

Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հանդիպեց Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի աշխատակիցների հետ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հանդիպումներ է ունենում բուհի բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկում գալիք աշխատանքային տարվա անելիքները, ձեռքբերումները, խնդիրներն ու բացթողումները, որոնք պետք է հաղթահարել միասին: «Բոլորիս առաջնահերթ նպատակը նույնն է ՝ մրցունակ մասնագետների պատրաստում»,- շնորհավորելով ներկաներին մեկնարակող ուսումնական տարվա առթիվ՝ ասաց պրոռեկտոր Զաքոյանը հերթական՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների [...] Read More

Մեր շեշտադրումները հստակ են՝ կարգապահություն, որակյալ դասավանդում, անաչառ գնահատում

Այսօր` օգոստոսի 30-ին, տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը: Ուսումնական տարվա անսովոր մեկնարկ է այս ֆակուլտետի համար, երկարամյա դեկանը՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը այլեւս մեր բուհում չի աշխատում: Սակայն համոզված ենք, նա կշարունակի սրտացավորեն հետեւել մեր ընթացքին, կապված կմնա հարազատ հաստատության հետ, որտեղ միշտ սիրված ու հարգված է եղել: Նիստը բացեց դեկանի [...] Read More

Միջազգային կապերի դեպարտամենտն ամփոփում է 2022-23 ուսումնական տարին

Միջազգային կապերի դեպարտամենտը 2022-23 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել է վերջին տարիների թերեւս առավելագույն միջազգային շարժունությունները աշխատակիցների եւ ուսանողների շրջանում։ Բացի Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրից, ՄԿԴ-ն ակտիվորեն ներգրավվել է կարողությունների զարգացման ծրագրերում եւս՝ ապահովելով ՀԱԱՀ-ի միջազգայնացումը տարբեր հարթակներում։ Էրազմուս+ ՀԳ1-ի շրջանակում 2022-23 ուստարվա ընթացքում ՄԿԴ-ն համագործակցել է եւրոպական 10-ից ավելի երկրների 35 համալսարանների հետ։ Միջազգային կրեդիտային [...] Read More

Խնձորեսկում բացվել է հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության գործարան-լոգիստիկ հանգույց

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ օգոստոսի 29-ին մասնակցել է Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակման, տեսակավորման եւ փաթեթավորման «Հին Խնձորեսկ» գործարան-լոգիստիկ հանգույցի բացման արարողությանը, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, բնակիչներ, տեղական սննդամթերքի արժեշղթաների զարգացմամբ մտահոգ տարբեր շահակիրներ։ Նախագիծը ֆինանսավորվել է հիմնականում Պարենի համաշխարհային ծրագրից, իսկ Չինաստանի կառավարության ներդրումը եղել է 40 կՎտ հզորությամբ արեւային [...] Read More

Եզակի հնարավորություն քոլեջների շրջանավարտների համար՝ առանց քննությունների ընդունվելու ՀԱԱՀ-ի բակալավրիատ՝ հեռակա ուսուցմամբ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդունող հանձնաժողովը հայտարարում է ՀՀ արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտներին ընձեռված աննախադեպ հնարավորության մասին։ Նշված հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտները (անկախ ուսումնական հաստատությունը ավարտելու տարեթվից), առանց ընդունելության քննություն հանձնելու, 2023 - [...] Read More

Լիբանանցի գործարարների պատվիրակության այցը Ագրարային համալսարան

Օգոստոսի 29-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է լիբանանցի գործարարների պատվիրակությանը՝ այդ երկրի մշակույթի նախկին նախարար, ընտանեկան գինեգործարանի սեփականատեր Սալիմ Վարդիի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Գարդենիա Լեբնիզ ֆարմս ՍՊԸ հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալը, Սոմո պլաստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վասիմ Ռիախին, հյութերի արտադրության Ժունեթ ընկերության ղեկավար Ժան Ստեֆանը։ Լիբանանցի գործարարներին ուղեկցում էր ռեկտոր Ուռուտյանի եւ Ագրարային [...] Read More