ՀԱԱՀ-ն հայտարարում է օրգանական ծագման պարարտանյութերի ցուցադրական մոդելի տարածման ծառայությունների գնառաջարկի մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում օրգանական ծագման պարարտանյութերի/կենսազանգվածի ստացման ցուցադրական մոդելների տարածման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ:

Մասնակցության չափանիշներին եւ գնահատման կարգին, ներկայացվող հայտի բովանդակությանը, հայտի ներկայացման կարգին, մատուցվող ծառայության նկարագրությանը, մեկ տնտեսությունում ներդրվող ապրանքների/ծառայությունների ցանկին ներկայացվող պահանջներին եւ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ այս հղումով։