Category: Բոլոր նորությունները

Առաջին սածիլները ուսումնափորձարարական ջերմատանը

ՀԱԱՀ-ի ուսումնափորձարարական ջերմատան պաշտոնական բացումը տեղի կունենա շատ շուտով: Այժմ կատարվում են հողի նախապատրաստման եւ սածիլման աշխատանքներ, որոնց հաճույքով են մասնակցում ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն եւ կառավարում» 10-ամսյա դասընթացի մասնակիցները։ Ջերմատանն աճեցվելու են լոլիկ, վարունգ եւ վարդ։ Ուսումնափորձարարական ժամանակակից ջերմատան կառուցումը հնարավոր է դարձել Ճապոնիայի դեսպանության եւ ամերիկահայ ամուսիններ Ջուդիթ Սարեանի եւ Վիկտոր Զառուկեանի [...] Read More

Նրանք լինելու են սննդի անվտանգության առաջնագծում

Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ից մորթը պարտադիր պետք է իրականացվի սպանդանոցներում: Արդեն գործում է 62 սպանդանոց, մինչեւ տարեվերջ այդ թիվը կգերազանցի ութ տասնյակը: Հանրային առողջության տեսակետից այս շատ կարեւոր քայլը հրատապ դարձրեց անասնաբույժ, սննդի փորձագետ մասնագետների վերապատրաստումը: Վերապատրաստման գաղափարը ծնվեց ՍԱՏՄ-ում, բնականաբար՝ կյանքի կոչվեց ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական ներուժի ջանքերով, Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի օժանդակությամբ՝ «Անասնապահության զարգացումը Հայաստանի [...] Read More

Հավաստագրեր կոոպերատիվների նախագահների երկրորդ խմբին

Սեպտեմբերի 15-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հավաստագրեր հանձնեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/համապարտության գործընթացի համար նախատեսված՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարների վերապատրաստման հավաստագրային ծրագրի երկրորդ փուլն ավարտած երեք մասնակիցներին: Նրանք հաջողությամբ են հանձնել ծրագրով նախատեսված 4 առաջադրանքները: Նախքան հավաստագրեր հանձնելը անկեղծ զրույց ծավալվեց կոոպերատիվների նախագահների, ծրագրի հիմնական [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

ՀԱԱՀ հիմնադրամը հայտարարում է աճուրդ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ-ի սեպտեմբերի 22-ին, 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

ՀԱԱՀ հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ-ի սեպտեմբերի 22-ին, 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին [...] Read More

Ագրարային համալսարան 90. Ով է ՀԱԱՀ գլխավոր մասնաշենքի ճարտարապետը, պատմություն, որ պետք է իմանանք

Չափազանցություն չի լինի, եթե պնդենք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքը երկրի բուհական շենքերից ամենաանթերին ու առինքնողն է, որի մեջ խտացել են հայ ճարտարապետության լավագույն գծերը, առանձնահատկությունները: Լուսանկարում ձախից ՀԱԱՀ առաջին մասնաշենքի ճարտարապետ, ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Սամվել Սաֆարյանն է: Նրա ստեղծագործ մտքի արդյունք են նաեւ [...] Read More

Ուսումնական գործընթաց. մեկնարկեց մագիստրոսական միանգամայն նոր կրթական ծրագիրը

Այսօր, սեպտեմբերի 14-ին, ուսումնական տարվա մեկնարկի առթիվ մագիստրանտներին շնորհավորեց ու բեղուն աշխատանք մաղթեց ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը: Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա կրթական ծրագիրը նոր է եւ էապես տարբերվում է նախորդ համանմաններից: Դեկանը ներկայացրեց պարտադիր եւ կամընտրական դասընթացները, որոնք պետք է ուսումնասիրեն երիտասարդները: Դասերը տեղի են ունենալու երեկոյան՝ 18:30-ից սկսյալ, որ կարողանան [...] Read More

Փոխշահավետ գործակցության հուշագիր Ա.Կ. Գրուպի հետ

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ա.Կ. Գրուպ («Տանիք Վայք» խումբ) ընկերության տնօրեն Արման Կոստանյանը գործակցության հուշագիր են ստորագրել: Հուշագրի համար հիմք են ծառայել գիտական, կրթական եւ խորհրդատվական ուղղություններով համալսարանում ընթացող բարեփոխումները եւ նշված ընկերության՝ ոռոգման եւ ջրամատակարարման ոլորտներում իրականացվող նախագծային, շինարարարական աշխատանքների փորձը եւ զարգացման հեռանկարները: Փոխշահավետ գործակցությանը միտված հուշագրով [...] Read More

Դասացուցակներ

Սիրելի ուսանողներ եւ դասախոսներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունից հայտնում են, որ ՀԱԱՀ առկա ուսուցմամբ բակալավրիատի, մագիստրատուրայի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2020-2021 ուսումնական տարվա դասացուցակները պատրաստ են։ Ըստ ֆակուլտետների, կուրսերի եւ մասնագիտությունների դասացուցակներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։ Քոլեջի առաջին կուրսի դասացուցակը պատրաստ կլինի շատ շուտով: Read More

ՀԱԱՀ ագրոտեխինկուբատորը ձեւավորել է 13 ստարտափ թիմեր

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամի(FAST), ICARE հիմնադրամի եւ, Նեյշն ին էքշն հարթակի համատեղ ImpactAIM-ANAU AgriTech Accelerator ծրագիրը հասել է ստարտափ խմբերի եւ գաղափարների ձեւավորման ու մշակման՝ ներկա փուլի համար նախանշված ուղենիշին: Այս հանգրվանին նախորդել է ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի հիմնադրումը 2019թ.-ին եւ վերապատրաստման 10-շաբաթյա նախապատրաստական փուլը, որի ընթացքում 44 [...] Read More