Category: Բոլոր նորությունները

Բակալավրի առկա ընդունելության արդյունքները

2021-2022 ուսումնական տարվա համար Հայաստանի ազգային ագրարային համալսարան բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման վճարովի և անվճար համակարգ ընդունված ուսանողների ցուցակը ներկայացված է այս հղմամբ։ Read More

Լավագույն սերմացուն, տնկին, կտրոնը՝ գերազանց բերքի անփոխարինելի նախապայմաններ են

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը օրերս այցելել են Նալբանդյանի ուսումնափորձնական տնտեսություն: Նրանք՝ տնտեսության պատասխանատուների ուղեկցությամբ, տեղում ծանոթացել-հետեւել են ցորենի էլիտար վերարտադրության սերմացուի զտման եւ պարկավորման աշխատանքների ընթացքին, եղել են նաեւ  խաղողի կոլեկցիոն այգում: Մեր՝ համալսարանական, լրատվությանը հետեւող ուշիմ ընթերցողն արդեն տեղյակ է, որ ՈՒՓՏ-ն [...] Read More

Հետքովիդյան Էրազմուս+-ի երկրորդ հյուրը․ հունական այց

Արևմտյան Ատտիկայի համալսարանի պրոֆեսոր Վիկի Կաթսոնին վերապատրաստման նպատակով ՀԱԱՀ էր ժամանալ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։ Այցի առաջին օրը նա եղել է ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտում, որտեղ նրան ներկայացրել են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, օնլայն հարթակների կիրառումն ու դրանց նշանակությունը հատկապես հեռավար ուսուցման ընթացքում, ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը։ Հանդիպել է [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է ընդունելության 3-րդ փուլ

Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները ՀՈՒԼԻՍԻ 19-26-ը  մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր անվճար և վճարովի տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:  Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում [...] Read More

Պաշտոնապես բացվեց Գիտելիքի նորարարական հաբը Վանաձորի մասնաճյուղում

Երեկ՝ հուլիսի 15-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում կայացավ Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հանգույցի պաշտոնական բացման արարողությունը, որի ժամանակ ՀԱԱՀ եւ Կանաչ Արահետ ՀԿ-ի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ մարզպետարանից եւ քաղաքապետարանից, ՀԿ ոլորտից, դպրոցներից եւ քոլեջներից, դասախոսներ եւ այլ շահակիցներ։ Գիտելիքի նորարարական հանգույցի (հաբի) բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Կանաչ Արահետ ՀԿ [...] Read More

Բեղմնավոր համագործակցության ակնկալիքով

Օրերս «Փեթակ» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին Լոռու մարզի Շենավան գյուղ՝ համայնքի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի քննարկման նպատակով։ Այցի շրջանակում ՀԱԱՀ մասնագետների գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց դպրոցի դահլիճում, որին մասնակցում էին բուհի, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ եւ բնակիչներ: Խորհրդակցությանը ներկա էին նաեւ «Փեթակ» բարեգործական ՀԿ-ի ծրագրի ղեկավար Լուսինե Ավետիսյանը [...] Read More

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի սննդագիտության եւ սննդի անվտանգության դասընթացը հագեցած էր

Հուլիսի 6-9-ը մասնակցեցի «ժամանակակից սննդագիտության եւ սննդամթերքի անվտանգության համակարգեր» թեմայով 4-օրյա դասընթացին, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում՝ ICARE-Armenia-ի կողմից։ Չորս օրն էլ հագեցած են անցել ինձ համար։ Օրինակ` առաջին օրն իմացա, թե ինչպես կարելի է պատրաստել համեղ իտալական պիցա, տարբերակեցի սննդագետ եւ սննդաբան եզրույթները։ Այնքան էի ուզում օսլա հայտնաբերել [...] Read More

Ուսանողի ակադեմիական ազնվությունն ու բարեվարքությունը առաջնահերթություններ են

Երեկ տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որտեղ ֆակուլտետների դեկանների, քոլեջի եւ մասնաճյուղերի տնօրենների զեկուցումների հիման վրա ամփոփվեցին քննաշրջանի արդյունքները, կրեդիտային եւ վարձավճարների պարտքերի մարման ընթացքը: Հենց սկզբից ռեկտոր Վարդան Ուռուտյանը զեկուցողներին հորդորեց շեշտադրել առկա՝ լուծման կարոտ խնդիրները: - Վերլուծե՞լ, համադրե՞լ եք թեստային եւ ավանդական համակարգերով քննությունների արդյունքները: Եւ՛ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Կարեն Մինասյանը, եւ՛ ագրոբիզնեսի [...] Read More

Մարզական անասնաբուժություն՝ չտրորված արահետ

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ «Երեւան քաղաքի ձիասպորտի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Քրիստինա Նեբոգովայի՝ հուլիսի 13-ին ստորագրած համագործակցության հուշագրով հեռանկարային գործակցության սկիզբ է դրվում միանգամայն նոր՝ մարզական անասնաբուժության ոլորտում։ Տիկին Նեբոգովայի եւ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, մոսկվաբնակ գործարար Արմեն Աղաջանյանի հետ զրույցի ընթացքում ռեկտոր Ուռուտյանն ասաց, որ մարզական անասնաբույժների պահանջարկը ձիասպորտի բնագավառում կա, համալսարանին այս հարցով դիմում [...] Read More

Ագրարայինը կարող է եւ պետք է դառնա գիտելիքահենք արտադրանք տվող համալսարան

Ռեկտորատի այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում այս մասին շեշտեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Աշնանացան հացահատիկի էլիտար սերմերի հավաստագրում ստացած Ագրարայինը շատ շուտով կարող է դառնալ ակնառու մատակարար: Ընդսմին, ֆերմերը կիլոգրամի համար կվճարի 180, +70 դրամ կհատկացնի կառավարությունը: Բացի այդ, մեր մասնագետները անվճար խորհրդատվություն կիրականացնեն: Մինչեւ տարեվերջ հավանաբար կգործարկվի նաեւ ԵՄ Կանաչ գյուղատնտեսություն նախագծի շրջանակում կառուցվելիք ժամանակակից ջերմատունը, [...] Read More