Category: Բոլոր նորությունները

Միջավայր, որ ուսանողին մշտապես կմղի ձգտել առաջադիմության․ գիտխորհրդի նիստը

Ապրիլի 22-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետներում ուսումնամեթոդական եւ գիտական աշխատանքների կատարման ընթացքին, նյութատեխնիկական ապահովվածությանը եւ խնդիրներին։ Երեք ֆակուլտետների դեկանները ներկայացրեցին ընթացիկ իրավիճակը եւ նախանշեցին առաջիկա անելիքները՝ առանձնացնելով յուրաքանչյուր ֆակուլտետի շրջանակում շարունակվող բարեփոխումներն ու դրանց [...] Read More

Մասնագիտական կողմնորոշման շաբաթ մարզաբնակ դպրոցականների համար

Անցյալ ամբողջ շաբաթվա ընթացքում չդադարեցին մարզաբնակ դպրոցականների՝ հիմնականում 9-ից 10-րդ դասարանների աշակերտների խմբերի այցելությունները Ագրարային համալսարան։ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու մարզերի 5 դպրոցների 120 աշակերտների այցելությունը հովանավորել էր Երևանում «Ռուսկի դոմ» գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը։ Հյուրընկալեցինք Արարատի թիվ 4, Վաղարշապատի թիվ 5, Ֆիոլետովոյի, Հրազդանի թիվ 11 եւ Վերին Դվինի միջնակարգ դպրոսների սաներին։ Առաջին օրը [...] Read More

Էրազմուսյան վերապատրաստում ՀԱԱՀ-ում

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ապրիլի 8-12-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հյուրընկալել է Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանի անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոսներին։ Նույն օրերին հյուրընկալել ենք նաեւ Պորտուգալիայի Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնոլոգիաների եւ կիրառական գիտությունների դեպարտամենտի պրոֆեսոր Անաբելա Ամառալին եւ կենսագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Օգուստո Լանսեին։ ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակիցներ Զարինե [...] Read More

Ուսումը Վալադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա աշնանային կամ գարնանային կիսամյակներում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների բակալավրիատի, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): [...] Read More

Ուսանողների պատասխանատվության բարձրացումն ուրախալի փաստ է․ ռեկտորատի հերթական նիստը

Ապրիլի 17-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստը մեկնարկեց ռեկտորատի երկու նոր անդամներին՝ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Աննա Դաշտոյանին եւ ՀԱԱՀ Շիրակի ակադեմիկոս Մ․ Թումանյանի անվ․ գյուղատնտեսական քոլեջ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գայանե Գաբրիելյանին  ներկայացնելով։ Օրակարգային հարցերին անցնելուց առաջ պարոն Զաքոյանը հանձնարարեց դիմորդների հայտագրման՝ սկսված գործընթացի հնարավորինս [...] Read More

Էկոնոմիկայի նախարարության եւ CARD-ի կարեւոր աջակցությամբ. Կլոդ Բուրժելայից մինչեւ մեր օրեր

Ագրարային համալսարանի Շիրակի Միքայել Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի դասախոս Վահագ Եղիազարյանը (մեր բուհի հրաշալի շրջանավարտներից, իր մասնագիտության նվիրյալներից մեկը) կենդանիների եւ թռչունների համարակալումը թեման կարող էր իր սաներին շատ լավ ներկայացնել տեղում: Բայց միտք հղացավ՝ այդ գործի կարեւորությունը ավելի շեշտելու նպատակով՝ թեման դիտարկել տարիների փորձառությամբ մասնագետների ներգրավմամբ: Չէ որ այս պատասխանատու աշխատանքի մեջ շուտով Շիրակում [...] Read More

ճիշտ ալգորիթմ․ Ագրարայինի քոլեջի սաները խաղերի ծրագիր են գրել

Երեկ՝ ապրիլի 17-ին, կայացավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Տվյալագիտության ամբիոնի (վարիչ՝ տ,գ,թ,, դոցենտ Հակոբ Խաչատրյան) ուսանողական գիտական խմբակի (այս աշխատանքները համակարգում է դասախոս Դոնարա Մանուչարյանը) նիստը: Երկու զեկուցում ներկայացվեց (մեկը՝ համահեղինակությամբ) եւ հատկանշական է, որ երեքն էլ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի ուսանողներ են: Ագրոնոմիական մասնագիտություն ուսումնասիրող Հովհաննեսը  տ.գ.թ., դոցենտ Սուրեն Կոսեմյանի ղեկավարությամբ ալգորիթմ էր մշակել [...] Read More

Ֆրուտենիան ամփոփում է քառամյա արգասավոր գործունեությունը

Ապրիլի 12-ին Ֆրուտենիա նախագիծն ամփոփեց քառամյա գործունեությունը, որ եղել է արգասաբեր եւ լավ հիմքեր է ստեղծել Հայաստանում այգեպտղաբուծության հետագա հարակայուն զարգացման համար։ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն այս մեգանախագծի մեկնարկը տվել են 2019 թ․ դեկտեմբերին, 2020 թ․ գարնանը մեկնարկել է նախագծի գործնական փուլը։ [...] Read More

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում Գերմանիայում փորձուսուցում անցնելու հնարավորություն

ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ համագործակցության շրջանակում իրականացվող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում Գերմանիայում սովորելու (փորձուսուցում անցնելու) նպատակով հայտարարվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են՝             ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները,             ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի ավարտական կուրսում սովորողները, որոնք ունեն գերմաներենի գիտելիքներ (A1 [...] Read More

Միջազգային համագործակցություն․ ջրային նույն ավազաններից սնվող երկրները երկխոսության այլընտրանք չունեն

Մեր իմաստուն ժողովրդի կենսափիլիսոփայության ակնհայտ դրսեւորումներից է «Ջրի նման երկար կյանք ունենաս» օրհնանքը: Կյանքի հարատեւության միակ, այլընտրանք չունեցող պայմանը ջուրն է: Եւ, թերեւս միակն է, որ այլընտրանք չունի: Հին Աշխարհից սկսյալ բոլոր զարգացած, բարձր քաղաքակրթությունների հիմքում ջուրն է, որի նշանակությունն ու կարեւորությունն ավելի ընդգծվեց 21-րդ դարում: Մոլորակի բնակչության շեշտակի ավելացման պայմաններում այդ թանկարժեք հարստության պաշարները [...] Read More