Category: Բոլոր նորությունները

Գիտխորհրդի նիստ․ առաջընթաց ունենք, բայց անելիքներն ավելի շատ են․ Հրաչյա Զաքոյան

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, կայացավ գիտխորհրդի այս տարվա վերջին նիստը: ՀԱԱՀ ռազմավարական պլանը եւ գործողությունների ժամանակացույցը  ներկայացրեց միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների հարցերի գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը: Նա հենց սկզբից շեշտեց, որ ըստ էության 2018-ից է մեկնարկել գործընթացը, երբ ընդգրկուն կերպով վերանայվեցին կրթական ծրագրերը, որոնք միտված են հարակայուն զարգացմանը: Ընդ սմին, համապատասխան ստորաբաժանումները հնարավորություն ունեն կրթական [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է գյուղատնտեսական կենդանիների աճուրդային վաճառք

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդային վաճառք. Սեռահասակային խումբը Ծննդյան տարեթիվ 1 կգ կենդանի քաշի արժեքը Կովեր և երինջ 2017-2018թթ. 910 դրամ Ցուլիկներ 2023թ. 1600 դրամ Աճուրդը տեղի կունենա 2024թ-ի դեկտեմբերի 25-ին, 14․00-ին, ք. Երևան, Տերյան 74, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող Գիտական [...] Read More

Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի գիտատեխնիկական խորհրդի տարեվերջյան նիստը

ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտատեխնիկական խորհրդի տարեվերջյան նիստում, որը վարում էր մասնաճյուղի տնօրեն, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի պրոֆեսոր, գ․գ․դ․ Անդրեաս Մելիքյանը, քննարկվող հիմնական օրակարգային հարցը կենտրոնի 5 բաժինների 2024 թ. բազային թեմաներով կատարած աշխատանքների կատարողականների ամփոփիչ քննարկումն էր։ Զեկուցումներով հանդես եկան Կենսատեխնոլոգիական մեթոդներով մշակաբույսերի բազմացման բաժնի վարիչ Գայանե Մելյանը, Մշակաբույսերի եւ դրանց վայրի ազգակիցների [...] Read More

Հին ավանդույթները շարունակվում են. բեմում ուրախներն ու հնարամիտներն էին

Ագրարայինի ՈՒՀ ակումբը տասնամյակների եւ հաղթանակներով լի պատմություն ունի։ Մերոնք եղել են հանրապետական մրցափուլի հաղթողներ, առավել արտիստիկ կերպարները բուհն ավարտելուց հետո շարունակել են հենց այդ ուղին։ Կատակելը կատակ բան չկարծեք. ե՜ւ ճաշակ է պետք, ե՜ւ սուր միտք, ե՜ւ չափի զգացողություն, ե՜ւ լայն մտահորիզոն։ Այդ իմաստով ընդամենը երեք թիմ էր կարողացել հաղթահարել հազար ու մի տեսակի [...] Read More

Մեր օրինակելի ուսանողները. երբ դեմ ես գնում, հակառակվում ես ճակատագրին եւ այդ կամակորին ենթարկում ես քեզ

Ծանոթացեք՝ Արամ Աբրահամյանն է, ծնվել է 1966-ին Թիֆլիսում, հիմա․․․ սովորում է հեռակա համակարգի առաջին կուրսում, պարենամթերքի տեխնոլոգիա կրթական ծրագրով։ Երբ Արամը ծնվեց, բժիշկները ծնողներին տեղեկացրին՝ բազում առողջական խնդիրներ ունի, որոնք տարիների հետ ավելի կխորանան: Այդ թվում՝ թույլ տեսողությունը, որ վերածվեց կուրության: Բայց մեր ժողովուրդը դեռ 5-րդ դարից է հստակ հասկացել ու բանաձեւել․ լավ է կույր [...] Read More

70 հազար դրամ կրթաթոշակներն արդեն ստացել են ՀԱԱՀ առկա համակարգում պետության համար առաջնային մասնագիտություններով սովորող առաջինկուրսեցիները

Ագրարային համալսարանի բակալավրիատի եւ մագիստրատուրայի առաջին կուրսեր ընդունված՝ պետության համար առաջնային մասնագիտություններով սովորող 177 ուսանողներ ստացան ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանած իրենց հասանելիք կրթաթոշակը՝ ամսական 70 հազար դրամ։ Սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների համար նախատեսված կրթաթոշակը գումարվեց նոյեմբերի կրթաթոշակին եւ ուսանողներին վճարվեց միանգամից 210 հազար դրամ: Սա առանձնահատուկ հնարավորություն է, որը խրախուսում է պետության համար կարեւորություն [...] Read More

ԱՄՎՏ ամբիոնի դասախոս Գոհար Վարդանյանը թիվ 113 միջնակարգ դպրոցում ներկայացրել է ագրարային մասնագիտությունները

Երեւանի Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում կարեւոր են համարում դպրոց-բուհ կապը եւ աշակերտների մասնագիտական կողմնորոշման գործընթացը։ Դեկտեմբերի 5-ին դպրոց էր այցելել ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Գոհար Վարդանյանը, որն աշակերտներին ներկայացրեց  շուկայում մեծապես պահանջարկված, լավ վարձատրվող աշխատանք ապահովող ագրարային մասնագիտությունները, մրցունակ ուսանողակենտրոն միջավայրը եւ նորարարական ենթակառույցները։ Աշակերտները բավականին [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է գյուղատնտեսական կենդանիների աճուրդային վաճառք

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդային վաճառք. Սեռահասակային խումբը Ծննդյան տարեթիվ 1 կգ կենդանի քաշի արժեքը Մաքիներ և խոյեր 2016-2020թթ. 740 դրամ Կովեր և երինջ 2017-2018թթ. 910 դրամ Ցուլիկներ 2023թ. 1600 դրամ Աճուրդը տեղի կունենա 2024թ-ի դեկտեմբերի 17-ին, 14․00-ին, ք. Երևան, Տերյան 74, ՀԱԱՀ-ի [...] Read More

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնն ամբողջ հմայքով․ Բաց դռների օր եւ սեմինար նորարար տեխնոլոգիաների մասին

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում Բաց դռների օր էր։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Տեխասի Էյ ընդ Էմ (գյուղատնտեսության եւ մեքենաշինության) համալսարանի համատեղ կրթական ծրագիրն արդեն 24 տարի լուրջ դերակատարություն ունի ագրոպարենային եւ հարակից ոլորտների համար արդիական տնտեսական, շուկայավարական եւ կառավարչական գիտելիքներով ու հմտություններով զինված մասնագետների պատրաստման գործում։ Բաց դռների օրվա մասնակիցները գլխավորապես ՀԱԱՀ [...] Read More

Քոլեջի ուսանողները հասու դարձան սննդի անվտանգության եւ հիգիենիկ նախագծման խելացի լուծումներին

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ, անասնաբուժ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի նախաձեռնության շնորհիվ Ա․ Քոչինյանի անվան քոլեջի Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն մասնագիտության 3-րդ եւ 4-րդ կուրսի ուսանողները նոյեմբերի 29-ին լավագույն առիթ ունեցան մասնակցելու սննդամթերքի եւ պարենային անվտանգությանը նվիրված դասընթաց-սեմինարին՝ բարձրակարգ մասնագետների մատուցմամբ։ Հիմնական շեշտադրումն արվեց բնակչությանը անվտանգ սննդամթերքով ապահովելու գործում հիգիենիկ նախագծման դերի [...] Read More