Եւրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրի շրջանակում 2025 թ. մայիսի 5-9-ը իրականացրել եմ ակադեմիական այց Հունաստանի Մակեդոնիայի համալսարան։ Այցի ընթացքում հանդես եմ եկել դասախոսություններով, մասնակցել փորձի փոխանակման նախաձեռնությունների եւ ձեւավորել նոր գործակցային հարաբերություններ։ Տնտեսագիտության ամբիոնի ղեկավար պրոֆեսոր Թեոդորոս Պանագիոտիդիսի հրավերով իրականացրել եմ ընդհանուր 8 ժամ տեւողությամբ դասախոսություններ՝ համալսարանում դասավանդվող երկու ակադեմիական առարկաների շրջանակներում։ [...] Read More
Երեկ՝ մայիսի 27-ին, ՀԱԱՀ գլխավոր մասնաշենքի առաջին հարկի ճեմասրահում եւ համալսարանի հարակից պուրակում կայացավ Ագրարային համալսարանի 95-ամյա հոբելյանը նշանավորող եւս մեկ կարեւոր միջոցառում՝ աշխատանքի տոնավաճառ։ Երեւանում եւ Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 30-ից ավելի գործատուների հետ հանդիպելու, նրանց առաջարկած թափուր աշխատատեղերին ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը իրականություն դարձավ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Հայաստանում գյուղատնտեսության [...] Read More
Առաջին բուժօգնության թեմայով ոչ ֆորմալ դասախոսությունների շարքը քոլեջում շարունակվում է։ Սա մի նախաձեռնություն է, որի կարեւորությունն անժխտելի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմի սպառնալիքը։ Բացի այդ, բնական եւ տեխնածին աղետների վտանգը եւս մշտապես առկա է։ Այս հանգամանքները պարտադրում են ուսանողությանը եւ դասախոսական կազմին առավել խորությամբ ու պատասխանատվությամբ մոտենալ առաջին բուժօգնության թեմային։ Ցավոք, վերջին պատերազմը ցույց տվեց, [...] Read More
Վերջին զանգ: Վճռորոշ պահ, որ հուզում է բոլորիս՝ ծնող, թե երեխա կամ պարզապես ակամա վկան այդ ակնթարթի: Մայիսի 23-ի առավոտյան հազարավոր ծնողներ զարմանքով նկատեցին, որ իրենց «փոքրիկն» արդեն դեռահաս էլ չէ, այլ երիտասարդ, որ պատրաստվում է բոլորովին նոր կյանքի մարտահրավերներին: Դիմագիծն էլ է կարծես փոխվել, աչքերի փայլն էլ, գիտելիքների պաշարից եկող ինքնավստահությունն էլ: Եւ գալիքին [...] Read More
Վաղը՝ մայիսի 27-ին, ժամը 12։00-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքի ճեմասրահում եւ հարակից պուրակում կմեկնարկի ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ։ Երեւանում եւ Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 30-ից ավելի գործատուների հետ հանդիպելու, նրանց առաջարկած թափուր աշխատատեղերին ծանոթանալու այս բացառիկ հնարավորությունը ընձեռում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական-բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ ՀԱԱՀ Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Անասնաբուժական-բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետների դեկանների թափուր պաշտոնների համալրման կարգը, ներառյալ անհրաժեշտ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն: Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝ 1․ Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի եւ դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ կրթության համարժեքության մասին), 2․ Անձը հաստատող փաստաթղթի պատճեն, 3․ Ինքնակենսագրություն եւ [...] Read More
Սիրելի՛ ուսանողներ։ Մեկնարկում է դասընթացների 2-րդ փուլը։ Միացե՛ք «B2B ՎԱՃԱՌՔՆԵՐ» անվճար ինտերակտիվ դասընթացին։ Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Ամփոփումը՝ մրցույթով։ Մասնակցության համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAnuv8hwul6oYcK7CeajZYBhop1M1H3YxyV9tEPaDnqNkDHQ/viewform?usp=sharing&ouid=116265376051804666756։ Ինչո՞ւ մասնակցել․ «B2B (Business to Business) վաճառքներ» դասընթացի շրջանակում ձեռք կբերեք՝ շուկայի վերլուծելության, սպառողների կարիքների բացահայտման և գնահատման, գործարար [...] Read More
Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Ալմերիայի համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսների եւ ուսանողների համար՝ մասնակցելու «Էրազմուս+ Ամառային դպրոց 25»-ին, որը կանցկացվի 2025 թ. հուլիսի 1-31-ը։ Սա հիանալի հնարավորություն է զարգացնելու ինչպես «փափուկ», այնպես էլ «կոշտ» հմտությունները ինտենսիվ, միջմշակութային եւ միջազգային միջավայրում՝ ներգրավվելով ներածական դասընթացների, գործնական մոտեցմամբ կազմակերպված վերապատրաստումների մեջ։ Առաջարկվող [...] Read More
Մայիսի 16-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Ուսումնական գործընթացում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման փորձի եւ դրանց բարելավման կարիքների վերաբերյալ օրակարգային առաջին հարցով զեկուցումով հանդես եկավ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը։ Նա մասնավորապես խոսեց շուրջ 40 կահավորված մասնագիտական սենյակների ու լաբորատորիաների, պրոյեկտորներով, համակարգիչներով եւ խելացի գրատախտակներով հագեցած ավելի քան 20 լսարանների [...] Read More