Category: Բոլոր նորությունները

Մեր յուրօրինակ ուսանողները․ ոչ միայն, բայց նաեւ հացիվ

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր… Իսկ հացի խնդիրը աշխարհում ահագնանում է օր ըստ օրե: Պատճառը թերեւս մակերեսային-պարզ է. մեր ժամանակների մարդ արարածը հայացքն ուղղեց դեպի նորագույն-նորաձեւ ոլորտներ ու մոռացավ ի սկզբանե իր մեծագույն հայտնագործությունների՝ հող մշակելու եւ կենդանիներ ընտելացնել-պահել-խնամելու, իր հանապազօրյա հացը արարելու մասին: Սակայն… Ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում այս ուսումնական [...] Read More

Մրցույթ ՀԱԱՀ հիմնադրամի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի զինղեկի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ հիմնադրամի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի  զինղեկի (1 դրույք) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հարցաշարի, իսկ հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը․ անձը [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է գյուղատնտեսական կենդանիների աճուրդային վաճառք

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների աճուրդային վաճառք. Սեռահասակային խումբը Ծննդյան տարեթիվ 1 կգ կենդանի քաշի արժեքը Մաքիներ 2016-2019թթ. 740 դրամ Կովեր և երինջ 2017-2018թթ. 910 դրամ Ցուլիկներ 2023թ. 1600 դրամ Աճուրդը տեղի կունենա 2025թ-ի փետրվարի 14-ին, 14․00-ին, ք. Երևան, Տերյան 74, ՀԱԱՀ-ի 1-ին մասնաշենքի [...] Read More

Մյունխենի տեխնիկական համալսարանի գործընկերների հերթական այցը «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում

Երեկ՝ հունվարի 29-ին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը եւ վարչական կազմի այլ ներկայացուցիչներ ընդունեցին «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության ծրագրերի ավագ ղեկավար Ջորջետա Աուկտորին, ՄՏՀ կենսական գիտությունների դպրոցի տնօրեն դոկտոր Տոբիաս Բիդոնին եւ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տեխնոլոգիական կլաստերի համակարգող Արարատ Սահակյանին։ Հիշեցնենք, որ TUMint-ը [...] Read More

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակն ընդունում է հայտեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ ձեւավորելու համար

Ձեւավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ: Այն պատվախնդիր երիտասարդների համար ծառայելու է որպես հարթակ՝ իրենց հմտություններն ու պատկերացումները ծառայեցնելու կլիմայափոխության հարցում հարակայուն գործելակերպերի առաջմղմանը, քաղաքականության մշակմանը, փոփոխություններին նպաստելուն եւ համատեղ ռազմավարություն մշակելուն։ Կլիմայափոխության հարցերով եիտասարդական խորհուրդը նպատակ ունի դեռահասներին ու երիտասարդներին հնարավորություն ընձեռել ակտիվորեն ներգրավվելու կլիմայափոխությանն առնչվող գործողությունների պլանավորման եւ որոշումների կայացման գործընթացում։ Հայտ կարող [...] Read More

Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025 թ․ աշնանը Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում ուսումը շարունակելու (2 տեղ) կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների՝ անգլերենին տիրապետող,  ինչպես նաեւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները՝ բացառությամբ առաջին [...] Read More

Աշխատանքային կիսամյակ․ ճարտարագետները ամփոփում են արվածն ու բարձրացնում արդյունավետությունը

Արդեն մի քանի օր է, ինչ ճարտարագիտական մասնագիտությունների բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողները ներկայացնում են աշխատանքային կիսամյակի հաշվետվությունները: Հողաշինարարություն եւ Հողաբարելավում կրթական ծրագրերով սովորողները ցուցադրական նյութերի ուղեկցությամբ ներկայացրին իրենց կատարած աշխատանքները,  ոմանք խանդավառությամբ, ոմանք՝ ոչ այնքան. պատմեցին տեսած-լսած-սովորածի մասին, որը լսարանային տեսական ամուր հենքի վրա հրաշալի արդյունք է տալիս: Շատ ենք ասել, եւ դա էական է, [...] Read More

Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի բաց դռների օր ԱՈՒԿ-ում

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում կայացած Բաց դռների օրը նվիրված էր Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի (MAB) ներկայացմանը։ Հանդիպման համար գրանցվածների փոքր, բայց հետաքրքրված (ինչպես նաեւ՝ ագրոբիզնեսում արդեն կայացած-կայացող) մասն էր եկել։ Դա ամենեւին չխանգարեց բովանդակալից զրույցի եւ արժեքավոր տեղեկույթի փոխանակմանը։ Նախ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր Գրիգորյանը ողջունեց հյուրերին եւ հակիրճ ներկայացրեց Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը եւ Ագրոբիզնեսի մագիստրոսական [...] Read More

Ուսումնառության ավարտական փուլը պետք է լինի ամենամեծ ջանք պահանջողը․ ռեկտորատի նիստը

Ռեկտորատի տարեսկզբի նիստը, նախագահող Հրաչյա Զաքոյանի առաջարկությամբ, մեկնարկեց համալսարանի 95-ամյակի միջոցառումների հանձնաժողովի ստեղծմամբ։ Հոբելյանական միջոցառումները պատշաճելու են համալսարանի անցած փառավոր ճանապարհի արժեւորմանն ու հանրահռչակմանը։ Ուսումնական պարապմունքների կազմակերպման ընթացքի, խնդիրների եւ բարելավման ուղիների մասին զեկուցումներով հանդես եկան ՈւԳԿ վարչության պետ Արմեն Աղասարյանը եւ ստորաբաժանումների ղեկավարները։ Արձանագրվեց, որ «գլոբալ» խնդիրներ չկան, սակայն անելիքներ կան, մասնավորապես, ինքնուրույն աշխատանքների [...] Read More

Գիտական պարբերականի հանրահռչակումը՝ առաջնահերթություն. խմբագրությունն ի մի է բերել 5 տարիների աշխատանքը

Բարի ավանդույթի համաձայն, տարին սկսենք լավ լուրով. «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական ամսագիրը ստացել է ՄԱԿ-ի ՊԳԿ AGRIS (Գյուղատնտեսական գիտության եւ տեխնոլոգիայի միջազգային տեղեկատվական համակարգ) շտեմարանի տվյալների ակտիվ մատակարարի հավաստագիր-տարբերանշան: Հարկ է նշել, որ  դեռեւս 2022 թվականից ամսագիրն ինդեքսավորված է այս հարթակում: Վերջին 5 տարիներին գլխավոր խմբագրակազմի հետեւողական ջանքերով բազմաթիվ քայլեր են իրականացվել ամսագրի առաջխաղացման ուղղությամբ, [...] Read More