Category: ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՐՁԸ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԱՅԶԵՆՀԱՅՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2023 թվականի հունիսի 12-16-ը Գայզենհայմի համալսարանում կազմակերպվող առաջին միջազգային շաբաթին մասնակցելու համար ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարո Դեթլոֆֆը և Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի ասիստենտ Ամալյա Իսկանդարյանը գործուղվեցին Գերմանիայի Գայզենհայմի համալսարան: Միջազգային շաբաթին մասնակցում էին 31 [...] Read More

Էրազմուսյան վերապատրաստում Տերամոյի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում 2023 թ.-ի հունիսի 12-ից մինչև 16-ը մասնակցել եմ վերապատրաստման Տերամոյի համալսարանում (Իտալիա)։ Հանդիպման առաջին օրը ծանոթացել եմ հյուրընկալող համալսարանի  Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի, կենսաբանության և սննդամթերքի տեխնոլոգիաների ստորաբաժանման պրոֆեսոր Ռոսաննա Տոֆալոյի հետ, ով ներկայացրեց համալսարանի ուսումնական և գիտական բազան, բուհի կրթական ռեսուրսներն ու կարողությունները, ինչպես նաև վերապատրաստման օրակարգը: [...] Read More

Էրազմուսյան վերապատրաստում ՀԱԱՀ-ում

Անցյալ շաբաթ, հունիսի 19-23-ին ՀԱԱՀ-ն հյուրընկալեց իր հերթական էրազմուսյան հյուրին` պրոֆ․ Կալիտրակա Ստամատինային, ով ժամանել էր Աթենքի գյուղատնտեսական համալսարանից։ Նրան դիմավորեցին Միջազգային կապերի դեպարտամենտում, որից հետո ներկայացվեց համալսարանի պատմությունն ու կրթագիտական ուղղությունները։ Համալսարանում շրջայցի ընթացքում Ստամատինան ծանոթացավ համալսարանի մի քանի նորարարական կենտրոններին՝ հացի և շոկոլադի լաբորատորիա, թորման լաբորատորիա, սննդամթերքի անվտանգության լաբորատորիա, ինչպես նաև այցելեցին գրադարան, [...] Read More

Վերապատրաստում Էրազմուս+ ծրագրի շրջանակում օրգանական գյուղատնտեսության ուղղությամբ

Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում ընդգրկված 4 դասախոսներ՝ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սասուն Մամաջանյանը, Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Հրանտ Խաչատրյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Արուսյակ Ղարիբյանը, իսկ SOAA ծրագով նաև՝ Մարգարիտա Տիգրանյանը, որոնք ներկայումս  SOAA ծրագրի [...] Read More

Էրազմուսյան վերապատրաստում Ռումինիայում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենի կողմից համակարգվող, Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + Միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում 2023 թ. հունիսի 12-ից 18-ը վերապատրաստման ծրագրով գործուղվել եմ Ռումինիայի Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարան: Վերապատրաստումը տեղի ունեցավ համալսարանի Տնտեսական գիտությունների դեպարտամենտում: Դեպարտամենտի պետ, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնի հետ քննարկել ենք Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտու­թյան [...] Read More

Միջազգային շաբաթ Հունաստանի Պիրեուսի համալսարանում

2023 թ․ հունիսի 12-16-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Տվյալագիտության ամբիոնի վարիչ Հակոբ Խաչատրյանը, Ագրարային էկոնոմիկայի դոցենտ Սերգեյ Մելոյանը եւ նույն ամբիոնի ասիստենտ Ստելլա Գաբրիելյանը  մասնակցեցին Հունաստանի Պիրեուսի համալսարանի կազմակերպած 5-րդ միջազգային շաբաթին, որին մասնակցում էին 25 երկրների (Ալբանիա, Եգիպտոս, Ֆրանսիա եւ այլն) համալսարանների ներկայացուցիչներ, միջազգային բաժնի մասնագետներ, դեկաններ, դասախոսներ [...] Read More

Էրազմուսյան հյուրեր Պորտուգալիայից եւ Իտալիայից

2023 թ․-ի հունիսի 12-16-ը ընկած ժամանակահատվածում Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտը հյուրընկալեց Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի եւ Իտալիայի Տերամոյի համալսարանից  մեր գործընկերներին։ Մեր հյուրերն էին Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի  միջազգային հարաբերությունների գրասենյակի պետ Ժոա Պեդրո Մարտինս դա Լուզը, Էրազմուս ծրագրի հաստատութենական համակարգող Կոնսեսաու Մարիա Բապտիստան եւ Տերամոյի համալսարանի կենսաբանական գիտությունների, սննդի, [...] Read More

Վերապատրաստում Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտում Էրազմուս+ՀԳ1-ի շրջանակում

ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության  ֆինանսավորմամբ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2023 թ. մայիսի 29-ից հունիսի 2-ը վերապատրաստման նպատակով միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը և ագրոբիզնեսի ու տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման դեկանի տեղակալ Մանյա Կարապետյանը մեկնել են Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ մասնակցելու միջազգային շաբաթին, որը համախմբել էր 19 երկրի [...] Read More

Միջազգային շաբաթ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում

Մայիսի 29-ից հունիսի 2-ը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում մասնակցել եմ Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանի կազմակերպած 8-րդ միջազգային շաբաթին։ Ծրագիրը հագեցած էր բուհերի միջազգայնացմանն ուղղված տարաբնույթ սեմինարներով, կլոր սեղան քննարկումներով, հանդիպումներով եւ այցերով։ Առաջին օրը հանդիպում էր կազմակերպված միջազգային դեպարտամենտի աշխատակիցների հետ։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկիրը, համալսարանը։ Մար Ֆերնանդեսը՝ Վալյադոլիդի համալսարանի միջազգային դեպարտամենտի պետը, հանգամանորեն պատմեց [...] Read More

Վերապատրաստում և դասավանդում Հունաստանի Արևմտյան Ատտիկայի համալսարանում, Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում

Անգնահատելի է Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի ընձեռած հնարավորությունները գիտակրթական ոլորտում ընդգրկվածների համար` միջազգային ասպարեզում շարունակական կրթության իրավունքը իրացնելու և մասնագիտական հմտությունները փորձարկելու տեսանկյունից։ Նշյալ ծրագրի շրջանակում ս․թ․ մայիսի 22-26-ը ՀԱԱՀ դաշտավարության և անասնապահության մեքենայացման գիտական բաժնի վարիչ, ԳՄԱՏՇ ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արթուր Ալթունյանը, ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արման Հարությունյանը և բուսաբուծական մթերքների վերամշակման [...] Read More