Category: ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՐՁԸ

ՀԱԱՀ ուսանողների և աշխատակիցների միջազգային շարժունության հնարավորությունները

Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված խոչընդոտներին, 2020 թվականին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտն ինտենսիվորեն շարունակել է աշխատանքները միջազգային շարժունության նոր համագործակցությունների հաստատման և ընդլայնման ուղղությամբ։ Ներկայումս ՀԱԱՀ-ն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության (ՀԳ1) շրջանակներում համագործակցում է ԵՄ 13 երկրի 32 համալսարանների հետ (https://anau.am/international-relations/erasmus-ka1/partner-universities/)։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ՀԱԱՀ-ն համագործակցել էր 14 երկրի 25 համալսարանների, իսկ 2019-ին՝ [...] Read More

Տարեմուտյան դասընթաց որակավորումների և շարժունության արդյունքների ճանաչման վերաբերյալ

Արդեն գործող ավանդույթի համաձայն այս տարի ևս Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ, ENIC Armenia) դեկտեմբերի 23-ին կազմակերպեց օտարերկրյա որակավորումների ճանաչման վերաբերյալ հերթական դասընթացը: Այն վերաբերում էր փախստականների որակավորումների ճանաչմանը, քաղաքականությանը և պրակտիկային։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցեց Միջազգային կապերի դեպարտամենի պետ Գարեգին Համբարձումյանը։ Փախստականների որակավորումների ճանաչումը հատկապես վերջին տարիներին համարվում է ժամանակակից կրթության ամենամեծ [...] Read More

Կայացավ եւս մեկ միջազգային գիտաժողով․ CASCADE-2020

Դեկտեմբերի 10-11-ին առցանց կայացավ «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գյուղատնտեսական համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման» (CASCADE) կոնսորցիումի 10-ամյակին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը՝ «Գյուղատնտեսության հարակայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին 250-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից՝ Չինաստան, Հնդկաստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, այդ թվում կոնսորցիումի անդամ 8 երկրների ագրարային  ոլորտի շուրջ 19 բուհերի, ինչպես նաեւ [...] Read More