Մագիստրոսական թեզերին ներկայացվող այս պահանջների եռամիասնությունը պետք է անխուսափելիորեն ամփոփվի եզրակացություններով ու առաջարկություններով: Ուղեկցվի բույսերի աճի ընթացքը բնութագրող եւ ուսումնառողների աշխատանքային առօրյայի մասին վկայող լուսանկարներով: Ընդամենը: Բայց այս «ընդամենը» եզրույթի ետեւում տքնաջան փորձաշրջան է ենթադրվում, համառ ու հետեւողական աշխատանք, օրն ի բուն աչալուրջ դիտարկումներ: Այսօր՝ փետրվարի 26-ին, ավարտական աշխատանքներն էին պաշտպանում «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրի [...] Read More
Այսօր՝ փետրվարի 23-ին, Ագրոբիզնես եւ ֆինանսներ-2 մագիստրոսական ծրագրի ներկայացուցիչները պաշտպանում էին ավարտական թեզերը. Իջեւանի գինու կոնյակի գործարանի՝ որպես գինու տուրիզմի կարեւոր հանգրվան դառնալու հնարավորություններն եւ Խաչիկ գյուղի գյուղատնտեսության բնութագրերը՝ քաղաքական-տնտեսական-ընկերային դիտանկյուններից, ՙԻբարի՚ ապրանքանիշի նորարարական եւ առողջ ապրելակերպի պահանջներին համապատասխան արտադրանքի ընդլայնման ու նոր շուկաներում հաստատվելու հնարավորությունները: Երիտասարդները այնքան սիրով ու բանիմացությամբ էին ավարտաճառերը գրել, որ [...] Read More
Օրերս, Մասիս համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպման էին հրավիրվել մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները եւ «Մելիորացիա» ՓԲԸ-ի ՈՉՀՄՎՄ բաժնի պետ Կարեն Մեսրոպյանը: Հիշյալ համայնքում լուրջ խնդիրներ կան կոյուղաջրերի հեռացման հետ կապված: Հարցի լուծումը՝ այդ ցանցի ստեղծումը, հրամայական է, քանզի բնապահպանական լուրջ մտահոգությունների պատճառ է դառնում: Մեր երկրի այլ բնակավայրերում եւս առկա են հոսքաջրերի եւ կոյուղաջրերի հետ [...] Read More
Փետրվարի 16-ին Ագրարային համալսարանը հյուրընկալել էր SMARTI («Աջակցություն ագլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի գործընկեր ուսումնական հաստատության` Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանի ներկայացուցիչներ Ամանդա Մասոնին և Քեյսի Բոմոնտին: Հանդիպման առաջին մասում Ագրիթեք սրահում հյուրերը վարպետության դաս անցկացրեցին ՀԱԱՀ ուսանողների եւ աշխատակիցների համար՝ ներկայացնելով բարձրագույն կրթության ոլորտում կիրառվող [...] Read More
Օրերս ՀԱԱՀ Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արա Ամիրյանն ընդունել է Ուիզ քոդ ակադեմիայի սաներին՝ հիմնադիր տնօրեն Մարինե Կոստիկյանի գլխավորությամբ։ Ակադեմիայի պատվիրակությունը, հիմնականում՝ միջին դասարանների աշակերտներ, մեծապես հետաքրքրված էին ՀԱԱՀ ջերմատան ֆարմբոտ ռոբոտային համակարգի, ինչպես նաեւ ջրային եւ հողային ռեսուրսների [...] Read More
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսեցիները երեկ՝ փետրվարի 14-ին, ինքնուրույն աշխատանքներ էին ներկայացնում Օրգանական գինեգործություն առարկայից: Դասախոսը՝ Արմեն Սոլոմոնյանը, կուրսը բաժանել էր հինգհոգանոց խմբերի, եւ հենց սկզբից շեշտենք, որ երիտասարդները հրաշալի-օրինակելի թիմային աշխատանք էին կատարել: 21-րդ դարի առաջին տասնամյակից ԵՄ-ն որոշումներով հստակեցրել է օրգանական խաղողագործության եւ գինեգործության բնութագրերն ու դրանց ներկայացվող պահանջները: Այսօր [...] Read More
Այսօր՝ փետրվարի մեկին, «Պարենամթերքի տեխնոլոգիաներ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողներն ամփոփեցին աշխատանքային կիսամյակի արդյունքները: Նախքան ուսանողների ելույթները ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը ողջունեց արդյունքների ամփոփմանը ներկա ուսանողներին ու գործընկերներին՝ ընդգծելով, որ արդեն երկրորդ տարին է ֆակուլետի ուսանողները փորձուսուցումը, որպես աշխատանքային կիսամյակ, հաջողությամբ անցկացնում են ոլորտի առաջատար ընկերություններում՝ ձեռք բերելով մասնագիտական կարեւոր հմտություններ: «Նրանցից շատերը, փորձուսուցման ընթացքում կայանալով [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների համար ուսումը 1 կիսամյակ (2024 թ․ գարնանային կամ աշնանային կիսամյակ) շարունակելու Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (2 տեղ)։ Շարժունությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել հետեւյալ հղումով եւ սեղմել “Apply now” կոճակը, որից [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ եվրոպական գործընկեր համալսարաններում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են ստորեւ նշված ոլորտներում։ Հունգարիայի գյուղատնտեսության եւ կենսագիտության համալսարան (Հունգարիա, https://en.uni-mate.hu/) – 1 տեղ, դասավանդում, ոլորտներ՝ ճարտարագիտություն, սննդի անվտանգություն եւ տեխնոլոգիաներ, կենսաբանություն, շրջակա [...] Read More
Հրապարակվել է էրազմուս+ ՀԳ2 SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի լրատուի 4-րդ համարը։ Այն արտացոլում է նախագծի վերջին շրջանի գործունեությունը, ինչպես նաեւ անդրադառնում որոշ ապագա զարգացումների։ Նախագծի հիմնական նպատակը գործընկեր համալսարաններում անգլերեն լեզվով դասավանդման եւ վերապատրաստման հարցում տարբեր մասնագիտության տեր դասախոսներին օգնելն է, [...] Read More