Եւս մեկ վերապատրաստում SMARTI ծրագրի շրջանակում

«Աջակություն ագլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը. մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) 617489-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի վարիչ Ռուզաննա Փիլոսյանը եւ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետի տեղակալ Էլմիրա Սմբատյանը 2024 թ․ մայիսի 5-ից մինչեւ մայիսի 11-ը մասնակցել են Լիտվայի Հանրապետության Ռիգայի տեխնիկական համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը։ Մասնակիցների թվում էին նաեւ եվրոպական եւ հայաստանյան այլ բուհերի, ինչպես նաեւ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի նպատակն էր՝ ծանոթանալ Ռիգայի տեխնիկական համալսարանում անգլերեն լեզվով դասավանդվող առարկաների դասագործընթացին, առարկայական ծրագրերին, ուսումնական պլանների մշակման գործընթացին՝ ձեռք բերված փորձը ՀՀ բուհերում կիրառելու համար:

Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում ծրագրի համակարգող Ջերարդ Քալենի հետ, որը ներկայացրել է ծրագրի իրականացման ընթացքը, արդյունքները եւ հետագա անելիքները։ Քննարկվել են նաեւ արդեն իրականացված երկու պիլոտային դասընթացների արդյունքները, ինչպես նաեւ ԱԴՄ ձեռնարկի մշակմանը, դրանում ընդգրկված մոդուլների վերաբերյալ անհրաժեշտ փոփոխություններին վերաբերող հարցեր:

Խմբի համար կազմակերպված էր նաեւ մշակութային շրջայց Ռիգայի տեսարժան վայրերում:

Վերապատրաստման շաբաթը հնարավորություն տվեց SMARTI ծրագրի անդամներին քննարկելու ծրագրին վերաբերող առաջիկա գործողությունները, նպաստեց փորձի փոխանակմանը: Գնահատելով ծրագրի իրականացման ընթացքում հանդիպած հաջողություններն ու մարտահրավերները՝ մասնակիցները հնարավորություն ունեցան կատարելագործել իրենց գիտելիքները եւ բացահայտել բարելավման ենթակա ոլորտները:

Ծրագրի ամփոփիչ համաժողովը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: