Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մարիանո Վերգարայի նախաձեռնությամբ ապրիլի 8-ին կայացած առցանց հանդիպմանը ՀԱԱՀ-ից մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, ՀԱԱՀ Ոսկեհատի փորձացուցադրական դաշտի պատասխանատու Լիլիթ Սիմոնյանը: Քննարկմանը մասնակցում էին նաեւ Ապրանքային նշանների միջազգային ընկերակցության (INTA), Տիեռաս դե Արմենիայի, ՀԲԸՄ հայաստանյան եւ Բուենոս Այրեսի գրասենյակների ներկայացուցիչները: Հետաքրքիր քննարկման գործնական [...] Read More
ABioNet Էրազմուս+ ծրագիրը շարունակում է հերթական վերապատրաստում-սեմինարների շարքը, այս անգամ` «Անվտանգ սննդամթերքի ապահովումը սննդային շղթայում» խորագրով, որը կայացավ մարտի 26-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Կազմակերպիչը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն էր, վերապատրաստվողները՝ ՀԱԱՀ-ի «Սնննդամթերքի անվտանգություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» կրթական ծրագրով ուսումնառող մագիստրոսները, ասպիրանտները։ ՀԱԱՀ-ի շահակիցներից զատ սեմինարի առցանց մասնակիցներն էին ABioNet-ի հայաստանյան գործընկեր համալսարանների՝ Երևանի պետական, [...] Read More
2021թ. ապրիլի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը: Ագրարային համալսարանի ղեկավարությունը, ուսանողական հանրույթը եւ պրոֆեսորադասախոսական կազմը շնորհակալություն են հայտնում Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Արմեն Հարությունյանին՝ պրոֆեսիոնալ եւ նվիրված աշխատանքի [...] Read More
Հասարակագիտության ամբիոնի դասախոսների մի մեծ խումբ ապրիլի 6-8-ը մասնակցեց վերապատրաստման եռօրյա դասընթացի, որը վարում էր ՀԱԱՀ որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն, պատմագիտության թեկնածու, դոցենտ Լիլիթ Զաքարյանը: Մեր աշխատակիցները գիտեն, որ ՀԱԱՀ-ը ստացել է քառամյա հավատարմագրում: Առջեւում ծրագրային հավատարմագրման փուլն է, որին պետք է պատրաստ լինենք հիմնավորապես, անառարկելիորեն: Եւ վերապատրաստման գործընթացը նախապատրաստության կարեւոր բաղադրիչներից է: [...] Read More
Ապրիլի 6-ին ՀԱԱՀ Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժինը հյուրընկալեց հերթական պատվիրակությանը, որը բաղկացած էր Կանաչ Արահետ ՀԿ-ի «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» նախագծի մասնակից երիտասարդներից՝ Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերից՝ այդ թվում ՀԱԱՀ Գյումրիի եւ Վանաձորի մասնաճյուղերի, ինչպես նաեւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ներկայացուցիչներից: Կանաչ արահետի այս նախագիծն իրականացվում է Եվրամիության [...] Read More
Ապրիլի 6-ին վերամեկնարկել է Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) 2021-2022 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիրը: ՀԿՀ-ն արդեն երկար տարիներ է՝ հովանավորում է ՀՀ-ի, Արցախի և Թբիլիսիի տարբեր համալսարաններում սովորող մեծ թվով ուսանողների։ Ծրագրում ներառված են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր 5 ֆակուլտետները։ ՀԿՀ-ից հովանավորվող համալսարանների և ֆակուլտետների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://aef.am/university/։ ՀԿՀ-ից հայտնում են, որ [...] Read More
ՀԱԱՀ պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի նախկին դեկան Կարեն Մինասյանը նորից միացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընտանիքին՝ ՀԱԱՀ ռեկտորի հրամանով նշանակվելով Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնում: Ողջունում ենք պարոն Մինասյանին համալսարանի համար վերափոխումների այս կարեւորագույն ժամանակաշրջանում ուսումնական գործընթացի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնելու համար եւ մաղթում բեղմնավոր, ստեղծագործ աշխատանք: Այստեղ կարող եք ծանոթանալ Կարեն Մինասյանի համառոտ կենսագրությանը: Read More
Ագրարային համալսարանում ուսումնագիտական անձնակազմի շարունակական կրթությունից ու վերապատրաստումից բացի պատշաճ ուշադրություն է դարձվում նաեւ օժանդակ անձնակազմի մասնագիտական առաջընթացի ապահովման հարցերին՝ հաշվի առնելով բարեփոխումների միահավաք եւ ներդաշնակ ընթացքի անհրաժեշտությունը։ ՀԱԱՀ մատակարարման բաժնի պետ Գրիգոր Հարությունյանը վերջերս մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կազմակերպած «Հանրային գնումների համակարգը ՀՀ-ում» դասընթացին։ Դասընթացը վարում էր [...] Read More
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Գարիկ Սարգսյանը եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը Ագրարային համալսարան իրենց այցի ընթացքում ծանոթացան համալսարանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, եղան համալսարանի մի [...] Read More
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին լուրջ խնդիրներ կան բնագիտական առարկաների նյութատեխնիկական բազայի ապահովվածության եւ թարմացման հարցում: Չի բացառվում, որ հին, բարոյապես ու ֆիզիկապես մաշված լաբորատոր սարքավորումները եւս բացասական դեր խաղացին եւ մարեց պատանիների հետաքրքրվածությունը այս ոլորտների, մասնագիտությունների նկատմամբ: Մինչդեռ, դրանք ռազմավարական նշանակություն ունեն որեւէ երկրի տնտեսության կյանքում: Այս շատ կարեւոր խնդիրը լուծելու նպատակով ԿԳՄՍ նախարարության [...] Read More