Կարախանյան Մարինա Գեորգիի
տեխ․գիտ․թեկն․, դոցենտ
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Հետադարձ կապ
-
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, I մասնաշենք, սենյակ 107, 108, 209, 211
- (+374 12) 54 51 59, ներքին 4-83
- [email protected]
- [email protected]
Պրոֆեսոր Զ․Ք․Դիլանյանի անվան Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնը ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի թողարկող ամբիոններից է, որը մասնագետներ է պատրաստում 4 կրթական ծրագրով՝ «Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա», «Մսի և մսամթերքի տեխնոլոգիա», «Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա», «Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում, սերտիֆիկացում»:
Մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով նշված մասնագիտությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները ուսումնա-ճանաչողական պարապմունքներ են անցկացնում ճյուղի առաջատար ձեռնարկություններում՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Նատֆուդ» ՓԲԸ, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ, «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ, «Ռոբերտո Պիրալոֆֆ», իսկ 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերի ուսանողները՝ դասապարապմունքներ՝ մասնակցելով տարբեր մթերքների պատրաստման արտադրական գործընթացներին։
Ամբիոնի համակարգչային տեխնիկայով հագեցած լսարանում դասախոսություններն ուղեկցվում են տեսաֆիլմերի, տեսադիտական նյութերի, շնորհանդեսների ցուցադրմամբ, ինչն ավելի տեսանելի և մատչելի է դարձնում ներկայացվող նյութը: Լաբորատոր-գործնական պարապմունքների ընթացքում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մշակել տարբեր տեսակի մթերքների բաղադրագրեր՝ անարատ և թթու կաթնամթերք, պանիրներ, մսահացեր, երշիկներ, բաստուրմա, սուջուխ և այլն, իրականացնել դրանց լաբորատոր պատրաստումը, ապա կազմակերպել համտեսներ և ստացված մթերքների լաբորատոր հետազոտում:
Վերջին տարիներին ԿՄՍՏ, ՄՏ, ՄՍՏ, ՊՓ մասնագիտությունների ուսանողներն իրենց պատրաստած մթերքները ներկայացրել են Արմպրոդէքսպոյին և ՀԱԱՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովներին՝ ստանալով դրական կարծիքներ և գործնական մի շարք առաջարկներ։
2018-2019 ուստարվանից ամբիոնում դասավանդվող բոլոր առարկաների գծով դասախոսությունների և լաբորատոր-գործնական պարապմունքների նյութերն ուսանողներին հասանելի են էլեկտրոնային MOODLE համակարգի միջոցով․ այն հնարավորություն է տալիս ուսանողներին անմիջապես ծանոթանալ դրանց և առաջացած հարցերի դեպքում դիմել դասախոսներին:
Ամբիոնի մագիստրանտները և ասպիրանտները գիտահետազոտական աշխատանքների մի մասը կատարում են ամբիոնի լաբորատորիաներում, ստացված արդյունքները հրատարակվում են ճանաչում ունեցող տարբեր պարբերականներում:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող ABIONET միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակներում ամբիոնը ներգրավված է որպես մասնակից և դասավանդող անդամ:
Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիայի ամբիոնը կազմավորվել է 1930 թվականին գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա.Հ. Քալանթարի կողմից:1993 թվականից ամբիոնը մասնագետներ էր պատրաստում նաև մսի և մսամթերքի տեխնոլոգիայի, 1996 թվից` ձկան և ձկնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիայի, 2006 թվից` գյուղհումքի և պարենամթերքի փորձաքննության, ստանդարտացման և սերտիֆիկացման մասնագիտություններով: 2008թ. ամբիոնը վերանվանվել է անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն։
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
-
- Աղաբաբյան Աշոտ Արմենի – տեխ.գ.դ., պրոֆեսոր
- Բեգլարյան Անահիտ Ռազմիկի – տեխ.գ.դ., պրոֆեսոր
- Արաքսյանց Անդրեյ Էդուարդի – տեխ.գ.թ., դոցենտ
- Թումանյան Աննա Վլադիմիրի – տեխ.գ.թ., դոցենտ
- Սահակյան Էմմա Լենդրուշի – տեխ.գ.թ., դոցենտ
- Դաշտոյան Աննա Լևոնի – տեխ.գ.թ., դոցենտ
- Հովսեփյան Հայկ Համլետի – տեխ.գ.թ., դոցենտ
- Չատինյան Նառա Ռաֆիկի – տեխ.գ.թ., դոցենտ
- Աղաբաբյան Արփինե Մնացականի – տ.գ.թ., դասախոս
- Գրիգորյան Ալիսա Համոյի – տ.գ.թ., դասախոս
- Բաղդասարյան Մերի Էռնեստի – տ.գ.թ., դասախոս
- Ղարիբյան Քրիստինե Հայկի – ասիստենտ
- Երիմյան Սերոբ Գուրգենի – տ.գ.թ., ասիստենտ
- Վարդանյան Գոհար Գագիկի – ասիստենտ
- Հովսեփյան Լուսինե Սամվելի – մասնագետ
- Մուրադյան Սեդա- մասնագետ
- Զոհրաբյան Տաթևիկ Արմենի- մասնագետ
Դասավանդվող առարկաները
Մասնագիտական ներածություն
Ջերմային պրոցեսներ
Կենդ.ծագ.մթ.վերամշ.տեխ
Սննդի քիմիա
Սննդային հավելումներ
Արտ. սանիտարիա և հիգիենա
Ապուխտների և կիսապատրաստվածքների արտադրություն /կամընտրային/
Պանրագործություն, կարագագործություն /կամընտրային/
Սննդամթերքի տեխնոլոգիա
Ռիսկերի վերլուծությունը սննդարդյունաբերություններում
Արտադրական գործընթացների սպասարկում
Մասնագիտական եզրույթներ
Ստանդարտացում, հավաստագրում և չափագիտություն
Պրոցեսներ և ապարատներ
Մսի և մս. վերամշ. և պահն. սարք. և գործ.
Կաթի ընդունման և վերամշ կազմակ
Կաթի և սերի արտադրության կազմ
Մսի և մսամթերքի արտ. տեխնոլոգիական գործ.
Սպանդի կազմակերպման հմտություններ
Թռչունների սպանդի կազմակ հմտութ
Մսի և մս փաթեթ, տարայավ, մակնշում
Հիմն հումքի և օժ նյութ ընդունն և պահ
Կաթի և կաթնամթ. արտ.տեխն.գործ.
Բուժիչ-կանխ սն արտադ տեխնոլոգիա
Սնն.արտադ.տեխնոլ.բարել.հավելում
Ակադեմիական գրագիտություն և գիտ
Արտադրանքի նույնականացում և կեղծում
Սննդամթերքի արտադրություն
Երկրորդային հումքի վերամշակման տեխնոլոգիաներ
Սննդի անվտանգ. ռիսկերի կառավարում