Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոն

Գուրգեն Մարկոսի Եղիազարյան

գյուղ․գիտ․դոկտ․, պրոֆեսոր

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, II մասնաշենք, 215, 215/Ա, 319, 321, 320/Ա սենյակ
  • (+374 12) 52-07-10, (+37412) 56 38 50, ներքին՝ 2-91, 2-49, 2-76
  • [email protected]
  • [email protected]

ՀԱԱՀ ռեկտորի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի հրամանով համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարման  ու Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնների միավորմամբ ստեղծվեց Ջրային  և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնը, որը ստեղծման օրից ղեկավարում է գյուղ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը։

Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնը ջրային և հողային ռեսուրսների կառավարման ոլորտի բարձրորակ մասնագետներ է պատրաստում ոռոգման, ջրամբարաշինության, ջրամատակարարման, մելիորատիվ համակարգերի նախագծման, կառուցման, շահագործման, հողաշինարարությանը, հողաշինարարական նախագծմանը, գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման, հողերի հաշվառման, չափագրման, խոշորացման և միավորման, կադաստրային գնահատման նոր մեթոդների մշակման բնագավառներում կիրառական ու գիտագործնական խնդիրների լուծման համար։ Ամբիոնում դասավանդում են գիտաարտադրական հարուստ փորձ ունեցող բարձրորակ մասնագետներ, որոնք   ամբիոնին կից հիդրավլիկայի, հիդրոտեխնիկական կառուցվածքների, ջրամատակարարման, պոմպակայանների,մելիորացիայի լաբորատորիաներում, GIS,RS ուսումնական կաբինետներում, ջրային և հողային ռեսուրսների կառավարման հետազոտական տեխնոլոգիական կենտրոնում արդյունավետ զուգակցում են տեսական դասաժամերը գործնական և լաբորատոր պարապմունքների, արտադրությունում կազմակերպված բաց դասերի,  պրակտիկաների և աշխատանքային կիսամյակի հետ։ Ոսանողների համար հաճախ կազմակերպվում են արտադրության լավագույն մասնագետների բաց դասախոսություններ, աշխատաիցների համար արտադրությունում վերապատրաստումներ և քննարկումներ արտադրության և կրթության կապի ամրապնդման, առկա խնդիրների բացահայտման և ուսման որակի բարելավման նպատակով: Ամբիոնի դասախոսները պարբերաբար տարբեր միջազգային ծրագրերով վերապատրաստումներ են անցնում արտերկրի համալսարաններում, ձեռք բերած փորձը կիրառում ուսումնական և հետազոտական աշխատանքներում:
Հատկապես կարևորվում են թվային տեխնոլոգիաների ներդրմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքները, որի շրջանակներում 6 դասախոսներ վերապատրաստվել են Arc GIS, RS, AgisoftMetaship ծրագրերով։ Արդյունքում ձեռք բերված հմտությունները հատկապես կիրառվում են բակալավրիատում և մագիստրատուրայում ստեղծված նոր «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն»  մասնագիտության ուսումնական պլանում առկա  առարկաները պատշաճ մակարդակով և արդի ձևաչափով մատուցելու նպատակով: Նորարարություն է ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում․ այս նպատակով համալսարանի ֆինանսավորմամբ համակողմանի հետազոտական աշխատանքներ է իրականացնում  ամբիոնին կից գործող Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնը: Համալսարանի անօդաչու թռչող սարքերի լաբորատորիան լայն հնարավորություն է ստեղծում թվային և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում իրականացնելու նախագծահետախուզական և գիտահետազոտական  աշխատանքներ: Ամբիոնի կողմից  ջրային և հողային ռեսուրսների կառավարման ոլորտում ևս իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ։ Արդյունքում գիտության թեկնածուի  գիտական աստիճան են ստացել 17 դասախոսներ և ասիստենտներ։ Պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական կրթական որակները թույլ են տալիս մասնագիտական խորացված դասախոսություններ վարել արտերկրի համալսարաններում, որի համար ամբիոնը մասնակցության առաջարկություն է ներկայացրել համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտ։ Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են երկարաժամկետ միջազգային ծրագրերին, որի իրականացման գործում  ներգրավվում են նաև ուսանողները, մագիստրանտներն ու ասպիրանտները: Ակնկալվում է, որ իրականացվող նորարարական աշխատանքների արդյունքում ջրային և հողային ռեսուրսների կառավարման ոլորտի ապագա մասնագետների ստացած ագրոճարտարագիտական կարողություններն ու հմտությունները թույլ կտան հանրապետության ջրային և հողային ռեսուրսների արդյունավետության բարձրացման ուղղություններով հանդես գալու կրեատիվ տեխնոլոգիական լուծումներով:

Ամբիոնի դասախոսական անձնակազմի կողմից կատարված ուսումնամեթոդական աշխատանքների արդյունքում կազմվել և հրատարակվել են 53 մեթոդական ցուցումներ, 5 դասագիրք, 4 ուսումնական ձեռնարկ, իսկ գիտահետազոտական աշխատանքների արդյունքում հրատարակվել են 450-ից ավելի գիտական հոդված, 3 մենագրություն, ստացվել է 10 գյուտի հեղինակային վկայական։

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Էֆենդյան Պարույր Սերգեյի – տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Մուրադյան Էդիկ Կամսարի – տ.գ.թ., դոցենտ
  3. Ալոյան Նաիրա Գրիգորի – տ.գ.թ., դոցենտ
  4. Զաքարյան Արտակ Կոմիտասի – տ.գ.թ., դոցենտ
  5. Խուդավերդյան Նանե Արմենի – տ․գ․թ․, դոցենտ
  6. Ալոյան Գևորգ Ասատուրի – տ․գ․թ․, դոցենտ
  7. Ղազեյան Խաչատուր Աշոտի – տ․գ․թ․, դոցենտ
  8. Հարությունյան Սերգեյ Կարապետի – ավագ դասախոս
  9. Հարությունյան Մարգարիտ Արտաշեսի – տ.գ.թ., դասախոս
  10. Մկրտչյան Մկրտիչ Շուրայի – տ․գ․թ․, դասախոս
  11. Դավուդի Գևիկ Հերայերի – տ․գ․թ․, դասախոս
  12. Սաֆարյան Ստանիսլավ Վյաչեսլավի – տ․գ․թ․, դասախոս
  13. Մարտիրոսյան Ռուզաննա Ռազմիկի – գ.գ.թ., դասախոս
  14. Նավոյան Գեղամ Ռազմիկի – դասախոս
  15. Հովհաննիսյան Տիգրան Աղվանի – տ․գ․թ․, ասիստենտ
  16. Դավեյան Հարություն Հրաչիկի – տ․գ․թ, ասիստենտ
  17. Գևորգյան Գևորգ Աշոտի – տ․գ․թ, ասիստենտ
  18. Ավետյան Նաիրա Էդիկի – տ․գ․թ․, ասիստենտ
  19. Եղիազարյան Արգիշտի Գուրգենի – տ․գ․թ․, ասիստենտ
  20. Կարապետյան Սերյոժա Արթուրի – ասիստենտ
  21. Մովսիսյան Մովսես Ռուբենի- ասիստենտ
  22. Ղարիբյան Մարինե Հայկի – ասիստենտ
  23. Դանիելյան Ռազմիկ Արամի – ասիստենտ
  24. Դավթյան Ստեփան Վաչագանի – ասիստենտ
  25. Բարսեղյան Նաիրա Մամիկոնի – մասնագետ-ասիստենտ
  26. Համբարձումյան Արմինե Մկրտչի – մասնագետ-ասիստենտ

Դասավանդվող առարկաները

Բակալավր, առկա հեռակա

Հեռահար զոնդավորման ծրագրավորում
Ճարտարագիտական երկրաբանություն
Ջրային ռեսուրսների կառավարում
Ագրարային ճարտարագիտության հիմունքներ
Գյուղական համայնքների ջրամատակարարում և ջրարբիացում
Հողային և ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում
Ճշգրիտ գյուղատնտեսություն
Պոմպեր և պոմպակայաններ /կամընտրային/
Աշխարհատեղեկատվական համակարգեր /ԱՏՀ/
Հողաշինարարության նախագծում
Հեռահար զոնդավորման հիմունքներ
Ճշգրիտ գյուղատնտեսության հիմունքներ
Մելիորացիայի հիմունքներ
Հետազոտական մեթոդներ
Գյուղատնտեսությունը վերականգնվող տարածքներում
Ջրամելիորատիվ համակարգերի կազմակերպում և տեխնոլոգիա
Ջրամելիորատիվ համակարգերի շահագործում
ՀՋրային համակարգերի կառավարման ավտոմատացում
Հողաշինարարության նախագծում
Հողային կադաստր և մոնիթորինգ
Հիդրավլիկա և ՀՊՀ
Հեռահար զոնդավորում և ֆոտոգրամմետրիա
Ճարտարագիտական գեոդեզիա

Քոլեջ

Անշարժ գույքի գնահատման հմտություններ
Հիդրավլիկական հաշվարկներ կատարելու կարողություններ
Կաթիլային ոռոգման համակարգերի նախագծման կարողություններ
Ընդհանուր երկրաբանություն
Հողաբարելավում և հողերի վերականգնում
Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման կարողություններ
Կաթիլային ոռոգման համակարգերի շահագործման կարողություններ
Կաթիլային ոռոգման ջրավազանների նախագծման և մոնտաժման հմտություններ
Հողաբարելավում և հողերի վերականգնում
Ոռոգման տեխնոլոգիաները և համակարգերը ջերմատնային տնտեսությունում
Ավտոմատ չափիչ սարքերի տեղեկատվության գրանցում
Գյուղական բնակավայրերի նախագծում
Հողագիտություն, հողային քարտեզագրում
Քարտեզագրություն
Տեղ. Նշ. Ճան. Նախագծում
Նիվելիրացման աշխատանք
Քարտեզ. Մոդ. և քարտ. Կազմ
Հողաշ. Գեոդ. Աշխ.
ՀՌՕԿ
Հողաշինարարության հիմունքներ
Կողմնորոշվել տեղանքում. քարտեզներ. հատակագծեր. բնական կողմնորոշիչներ
Թեոդոլիտ. Հանույթ.
Տախեոմետրական և մենզուլային հանույթ
Միջհամ. Հողաշին.
Հողի և անշարժ գույքի պետական կադաստրի վարման ավտոմատացման համակարգ և հողային պաշարների կառավարման տնտեսական կառուցակարգերը
Գեոդեզիական սարքավորումների և գործիքների կիրառման հմտություններ
Ընդհանուր գեոդեզիա
Հողաբարելավում
Հողերի ոռոգում
Տարածքային հողաշինարարության հիմունքներ
Անշարժ գույքի շուկայի կառավարման հիմունքներ
Կաթիլային ոռոգման համակարգեր
Կաթիլային ոռոգման համակարգերի սարքեր և սարքավորումներ
Կաթիլային ոռոգման համակարգերի ջրամատակարարում և ջրամատուցում
Գեոդեզիական աշխատանքների իրականացման կարողություններ

Մագիստրատուրա

Թվային տեխնոլոգիաներն ագրոճարտարագիտությունում
Հողերի կազմակերպման և կառավարման ռիսկերի գնահատում /կամընտրային/
ԱՏՀ և հեռավար զոնդավորում
Արհեստական բանականություն
Հողերի մելիորատիվ ռեժիմների օպտիմալացման տեսություն
Հողային և ջրային ռեսուրսների հարմարվողական կառավարում /կամընտրային/
Հողաշինարարության մոդելավորում
Բնական ռեսուրսների հարակայուն կառավարում
Ինֆորմատիկա/Տելեմատիկա
Հիդրոլոգիական մոդելավորում
Իրերի համացանցը (IoT) ճշգրիտ գյուղատնտեսությունում
Նախագծային աշխատանքների մեջ ԱՏՀ և հեռահար զոնդավորման կիրառություն
Մոդելավորումը հիդրոտեխնիկայուն
Հատուկ գետային և ստորգետնյա հիդրոտեխնիկական կառուցվածքներ
Բաց հուների հիդրավլիկա
Տարածական տվյալների մշակում և կառավարում
Ակվակուլտուրայի ճարտարագիտության հիմունքներ
Նորարական տեխնոլոգիաները ագրարային ոլորտում
Հողային և ջրային ռեսուրսների թվային հետազոտություն և քարտեզագրում