Նորություններ

armen ozmanyan

Արմեն Օզմանյան

Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ& Արմեն Օզմանյան Ծնվել է 2000 թ․ նոյեմբերի 8-ին [email protected] Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ Կրթություն և վերապատրաստում 2023 թվականից ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրանտ 2018 թվականին ընդունվել և 2023 թվականին ավարտել է ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետը՝ «Ֆինանսների կառավարում» մասնագիտությամբ 2018 թ․ ավարտել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի միջնակարգ [...] Read More

Գագիկ Գրիգորյան

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մագիստրանտ& Գագիկ Գրիգորյան Ծնվել է՝ 1998թ․ դեկտեմբերի 3-ին [email protected] Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մագիստրանտ Կրթություն և վերապատրաստում 2023 թվականին ընդունվել է ՀԱԱՀ-ի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Ճշգրիտ գյուղատնտեսություն» մասնագիտությամբ 2016-2023 թթ. սովորել և ավարտել է ՀԱԱՀ-ի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետը՝ «Կենսագործունեության անվտանգություն» մասնագիտությամբ 2017-2019 թթ. ծառայել է Հայոց ազգային բանակում 2005-2016 թթ. սովորել և [...] Read More

Երիտասարդներին՝ ավիատոմսի ծախսի փոխհատուցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար. 1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր, 2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական [...] Read More

Նորացված ՀԱԱՀ-ում սովորելու հնարավորություն՝ նաեւ պատանի արագածոտնեցիների համար

Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ հերթական «դեսանտը» երեկ՝ հունվարի 24-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազի, Ուջանի եւ Ուշիի հիմնական դպրոցներում էր։ Այս անգամ դպրոցականների հետ հանդիպեցին ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը եւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը։ Արագածոտնեցի դպրոցականների [...] Read More
artem jraxacpanyan

Արտեմ Ջրաղացպանյան

Երևանի կոնյակի գործարան ՓԲԸ, հնեցման արտադրամասի ղեկավար& Արտեմ Ջրաղացպանյան Երևանի կոնյակի գործարան ՓԲԸ, հնեցման արտադրամասի ղեկավար Կրթություն և վերապատրաստում 2005-2008 թթ․ սովորել և ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ասպիրանտուրան՝ «Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության տեխնոլոգիա» մասնագիտությամբ, տեխնիկական գիտությունների թեկանածու 2000-2005 թթ․ սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը՝ [...] Read More

Ամենաարդյունավետ համագործակցությունը եղել է Ագրարային համալսարանի հետ․ Հայկ Խանումյան

Հունվարի 21-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկված հիմնական հարցն առնչվում էր ՀԱԱՀ իրականացրած բոլոր կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերում արցախցիների մասնակցության ապահովմանը։ Արցախցի գործընկերների առանձնակի հետաքրքրությունն են առաջացրել հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, գարեջրի եւ թորման տեխնոլոգիաների, կանաչ կերի արտադրության, ջերմատների կառավարման, ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ վերապատրաստման [...] Read More

Օգտակար ծառայություն Հանրապետությանը` նաեւ կարճաժամկետ դասընթացներով

Այսօր համալսարանում զուգահեռաբար ավարտվեցին «Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերպատրաստման» եւ «Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության» դասընթացները: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը համատեղ էլ կազմակերպել էր դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությունը: Հանձնվեցին համապատասխանաբար 5 եւ 9 հավաստագրեր: Սպանդանոցի ծրագրի շրջանակում վերապատրաստված անասնաբույժները հիմնականում փորձառու մասնագետներ են, որոնք 5 շաբաթ առցանց տեսական գիտելիքներ, իսկ մեկ շաբաթ տարբեր [...] Read More

Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Տուշայի համալսարանում (Իտալիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Տուշայի  համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (5 տեղ) կամ վերապատրաստվելու (2 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդամթերքի որակի վերահսկման, գինեգործության, տնտեսագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր [...] Read More

Մասնագիտական կրթական ծրագրերի մշակումը բարդ եւ աշխատատար աշխատանք է

Եւ հատկապես տեխնոլոգիական ֆակուլտետի երեք ուղղությամբ աշխատող թիմերը այս գործը անում են մեծ պատասխանատվությամբ, նվիրումով: Անգամ սիրով: Որովհետեւ համոզված են, որ միջամբիոնային, միջֆակուլտետային արդյունավետ համագործակցությունից, մասնագիտական բարձր հատկանիշներից զատ եւ դրանց հավասար կարեւոր է նաեւ մարդկային գործոնը: Այսօր՝ հունվարի 20-ին ֆակուլտետի մասնագիտական խմբերը (աշխատանքները համակարգում-ղեկավարում է դոցենտ Աննա Դաշտոյանը), դեկանի պարտականություների կատարող, դոցենտ Սմբատ Դավեյանի, [...] Read More

Մասնագիտական կողմնորոշում. այց Նոր Գեղիի եւ Բալահովիտի հիմնական դպրոցներ

ՀԱԱՀ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում երեկ՝ հունվարի 18-ին համալսարանի մասնագետների այս տարվա առաջին խումբը մեկնեց Նոր Գեղիի եւ Բալահովիտի հիմնական դպրոցներ։ Ինչպես վկայում է Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը, երկու դպրոցներում էլ աշակերտները բավականին ակտիվ հարցադրումներ էին անում համալսարանում տեղի ունեցող բարեփոխումների, ուսումնական գործընթացի կազմակերպման, [...] Read More