Սուքիասյան Կարինե Աբերիկի
անասնաբուժ.գիտ.թեկն., դոցենտ
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0041, Էրեբունի 10
ՀԱԱՀ, VI մասնաշենք - (+37410) 45 25 18
- [email protected]
2017 թվականին կառուցվածքային մասնակի փոփոխությունների արդյունքում Թերապիայի, ախտորոշաբանության և դեղաբանության ու Վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնների միավորմամբ կազմավորվել է Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնը, որը ղեկավարում է դոցենտ Կ.Ա. Սուքիասյանը:
Թերապիայի, ախտորոշաբանության և դեղաբանության ամբիոնը կազմավորվել է 1930 թվականին: Ամբիոնի հիմնադիրն ու առաջին վարիչը եղել է Վ.Ա. Բիցկին: Հետագայում ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Լ. Վ. Յակուշկինը, Պ.Ա. Հովհաննիսյանը Գ.Ս. Գրիգորյանը, Ա.Վ. Մանասյանը:
Վիրաբուժության ամբիոնը հիմնադրվել է 1930 թվականին պրոֆեսոր Միխայլովի կողմից, իսկ 1935թ. կազմավորվել է ծննդագիտության, գինեկոլոգիայի և արհեստական սերմնավորման ամբիոնը, որը ղեկավարել է Մ.Մ.Դյոմինը, ապա ամբիոնի վարիչ են եղել պրոֆեսորներ Մ.Մ. Լեոնովը, Ա. Վարդանյանը, դոցենտ Ս.Հ. Երեմյանը, Ա.Ա. Բայբուրտցյանը, Ա.Հ. Մանասյանը, Ա.Մ. Մանվելյանը:
Ամբիոնում 1996 թվից գործում են արհեստական սերմնավորող-գինեկոլոգների պատրաստման դասընթացներ: «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» և «Գյուղ.կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիաներ» մասնագիտություններով սովորող ուսանողներն այս դասընթացն ավարտելուց հետո հանձնում են քննություն և ստանում «Արհեստական սերմնավորող-օպերատորի» որակավորում:
2007-2017 թթ. Վիրաբուժության և ծննդագիտության ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Գ.Բ.Սերոբյանը:
Ամբիոնում կատարվող գիտական հետազոտությունները նպատակաուղղված են պաշտպան համակարգերի վրա հակաբիոտիկների ազդեցության ուսումնասիրմանը, գյուղատնտեսական կենդանիների և թռչունների մարսողական, շնչառական, միզային համակարգերի, նյութափոխանակության խանգարումների և հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը, կանխարգելմանն ու նորագույն մեթոդների կատարելագործմանը, ինչպես նաև կենդանիների անզգայացման, ամորձատման արդյունավետ մշակմանը և ներդրմանը, կենդանիների կերային տրավմատիզմի մագնիսական միջոցներով կանխարգելմանը և բուժմանը, ախտահարված վերքերի բուժման նորագույն արդյունավետ եղանակների մշակմանը և կիրառմանը:
Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են 1900-ից ավելի գիտական հոդված, որից 350-ը՝ դեղաբանությունից, շուրջ 100 մեթոդական ցուցում, 9 դասագիրք և ուսումնական ձեռնարկներ:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
- Վարդանյան Ալբերտ Վիրաբի- ան.գ.դ, պրոֆեսոր
- Մարգարյան Անահիտ Գեղամի – ան.գ.թ., դոցենտ
- Պետոյան Գայանե Ռազմիկի – ան.գ.թ., դոցենտ
- Նիկողոսյան Էրիկ Ալբերտի – ան.գ.թ., դոցենտ
- Բադալյան Աստղիկ Մարատի – ան.գ.թ., դոցենտ
- Խոցանյան Վրեժիկ Վաղարշակի – դասախոս
- Չոբանյան Լուսինե Վրթանեսի – ասիստենտ
- Ամիրխանյան Մերի Էդիկի -ասիստենտ
- Կիրակոսյան Աննա Մարտինի – մասնագետ
- Սանասարյան Նունե Աշոտի – մասնագետ
- Վարդանյան Մաշա Մհերի – մասնագետ
- Հարությունյան Էդիկ Հայրապետի – մասնագետ
- Ղազարյան Ժաննա Հրանտի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Ներքին ոչ վարակիչ հիվանդություններ
Անասնաբուժական և կլինիկական դեղաբանություն
Թունաբանություն
Կլինիկական ախտորոշաբանություն և ռենտգենաբանություն
էկոթունաբանություն
Բիոէթիկա
Տնային փոքր, լաբորատոր և էկզոտիկ կենդանիների հիվանդություններ
Ծննդագիտություն, գինեկոլոգիա և բազմացման կենսատեխնոլոգիա
Ընդհանուր վիրաբուժություն
Օպերատիվ վիրաբուժություն
Մասնավոր վիրաբուժություն
Օրթոպեդիա և ակնաբուժութուն