Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն

Մկրտչյան Արթուր Ռոբերտի

Գյուղ․գիտ․թեկն․,դոցենտ

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0041, Էրեբունի 10
    ՀԱԱՀ, VI մասնաշենք, 226 սենյակ
  • (+37410) 45 16 01
  • Artur.veterinar@rambler.ru

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կազմում 1931թ. առանձին հիմնադրվել են Համաճարակաբանության և Մակաբուծաբանության ամբիոնները:
2001թ. նշված երկու ամբիոնները միավորվեցին և ստեղծվեց մեկ ընդհանուր` Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնը: 2009-2019 թթ․ այն ղեկավարել է պրոֆեսոր Հ.Զ.Նաղաշյանը:
Ուսումնամեթոդական աշխատանքներն ամբիոնում կազմակերպվում են ժամանակի պահանջներին համապատասխան: Ամբիոնն ապահովված է մայրենի լեզվով անհրաժեշտ գրականությամբ։ Լաբորատոր-գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացման նպատակով ամբիոնը համագործակցում է Բալահովիտի ուսումնական և մոտակա ֆերմերային տնտեսությունների հետ:
Պրոֆեսոր Հ. Նաղաշյանի գլխավորությամբ մշակվել և պատենտավորվել են կենդանիների ճիճվային հիվանդությունների ախտորոշման արդյունավետ մեթոդներ։
1995-2015թթ. ընթացքում ամբիոնում պրոֆեսորներ Հ.Զ. Նաղաշյանի և Ս.Լ. Գրիգորյանի ղեկավարությամբ կատարվել և շարունակվում են հանրապետական և միջազգային գրանտային թեմաների կատարումը՝ նվիրված կենդանիների վարակիչ ախտաբանությանը։
2005թ.-ից ամբիոնին կից գործում է կենդանիների վարակիչ հիվանդությունների և մակաբուծաբանական լաբորատորիան՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով։ Ամբիոնն ունի հարուստ մակաբուծական թանգարան: Ամբիոնի և պրոբլեմային լաբորատորիայի աշխատակիցների ու ասպիրանտների կողմից հրատարակվել է շուրջ 900 գիտական հոդված, 20 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 3 մենագրություն, 2 ատլաս, 19 բրոշյուր, թարգմանվել է 5 դասագիրք, ստացվել է 19 արտոնագիր:
Ամբիոնի աշխատակիցները համագործակցում են Մոսկվայի, Սալոնիկի, Նյու Յորքի, Բարսելոնայի և այլ համալսարանների համապատասխան ամբիոնների և միջազգային կազմակերպությունների հետ:

  1. Նաղաշյան Հովհաննես Զավենի – անասն.գ.դ.,պրոֆեսոր
  2. Գրիգորյան Վալերի Վոլոդյայի – կենս.գ.թ.,դոցենտ
  3. Սարգսյան Մարիամ Արմենակի – անասն. գ. թ., դոցենտ
  4. Գրիգորյան Լիանա Հայկի – անասն.գ.թ., դոցենտ
  5. Հակոբյան Անուշ Ռաֆիկի – անասն.գ.թ., դոցենտ
  6. Բալասանյան Հրաչուհի Սիմոնի – առաջատար մասնագետ
  7. Թադևոսյան Հերմինե Հովհաննեսի -լաբորանտ
  8. Ժամկոչյան Հայկուհի Կարապետի – 2-րդ կարգի լաբորանտ

Դասավանդվող առարկաները

Գյուղատնտեսական կենդանիների համաճարակաբանություն և ինֆեկցիոն հիվանդություններ
Մակաբուծաբանություն և կենդանիների ինվազիոն հիվանդություններ
Անասնաբուժական գործի կազմակերպում և հասարակական առողջապահություն
Մեղուների հիվանդություններ
Ձկների հիվանդություններ