Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն

Գրիգորյան

Գրիգորյան Վալերի Վոլոդյայի

 

կենսաբան.գիտ․թեկն․, դոցենտ

Ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0041, Էրեբունի 10
    ՀԱԱՀ, VI մասնաշենք, 226 սենյակ
  • (+37410) 45 16 01
  • [email protected]

Ամբիոնում ուսումնամեթոդական աշխատանքները կազմակերպվում են ժամանակի պահանջներին համապատասխան: Ամբիոնն ապահովված է անհրաժեշտ մասնագիտական գրականությամբ։ Լաբորատոր-գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացման նպատակով ամբիոնը համագործակցում է հանրապետության ֆերմերային տնտեսությունների, Անասնաբուժասանիտարական և ֆիտոսանիտարական լաբորատոր ծառայությունների հանրապետական կենտրոնի, Երևանի կենդանաբանական այգու և կենդանասեր քաղաքացիների հետ: Ամբիոնում դասավանդվող հիմնական առարկաներն են «Համաճարակաբանություն և կենդանիների ինֆեկցիոն հիվանդություններ», «Մակաբուծաբանություն և կենդանիների ինվազիոն հիվանդություններ», «Անասնաբուժական գործի կազմակերպում և հասարակական առողջապահություն»: Դասավանդվող առարկաների նյութերը պարբերաբար թարմացվում են անասնաբուժական գիտության ժամանակակից տվյալներով և ներբեռնվում համալսարանի կայքեջի «էլեկտրոնային ուսուցում» հարթակ: Համակարգիչներով և պրոյեկտորով հագեցած լսարաններում դասավանդվող նյութը ներկայացվում է շնորհանդեսների և սահիկների տեսքով, ուսանող – դասախոս ազատ երկխոսության և մասնագիտական բանավեճի մթնոլորտում: Միաժամանակ լաբորատոր պարապմունքներն անցկացվում են մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված լաբորատորիաներում:
Ամբիոնին կից գործում է կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների և մակաբուծաբանական լաբորատորիան, որն օգտագործվում է ինչպես գիտահետազոտական աշխատանքների, այնպես էլ ուսումնական գործընթացի ապահովման նպատակով։ Ամբիոնն ունի հարուստ մակաբուծական և անասնաբուժական կենսապատրաստուկների թանգարան-լսարաններ: Ամբիոնի աշխատակիցներն ու ասպիրանտները հրատարակել են 900 –ից ավել գիտական հոդված, 20 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, 3 մենագրություն, 2 ատլաս, 19 բրոշյուր: Թարգմանվել է 5 դասագիրք, ստացվել է 19 արտոնագիր: Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են օտար լեզվի դասընթացների, միջազգային կոնֆերանսների և սեմինարների, մշտապես ներգրավված են համալսարանի և հանրապետության գերատեսչությունների կողմից նախաձեռնվող մասնագիտական և կրթական ծրագրերի մշակման գործընթացին: Այսպես, 2020 թվականին ամբիոնի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ մշակվել են «Համայնքային վակցինատորների» մոդուլային ուսումնական ծրագիր, «Անասնաբուժություն» ոլորտային շրջանակի (որակավորումների) բնութագրեր, «Ռազմական դրության պայմաններում և արտակարգ իրավիճակներում անասնաբուժական գործունեության կազմակերպման ուղեցույց» փաստաթղթերը:
Ամբիոնի աշխատակիցները համագործակցում են Մոսկվայի, Սալոնիկի, Նյու Յորքի, Բարսելոնայի և այլ համալսարանների համապատասխան ամբիոնների և միջազգային կազմակերպությունների հետ: ՀԱԱՀ Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնը մշտապես եղել և մնում է խորհրդատվական կենտրոն անասնապահության, կենդանական ծագման մթերքի և հումքի վերամշակման ոլորտներում մասնագիտական գործունեություն իրականացնող գերատեսչությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

 

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կազմում 1931թ. առանձին հիմնադրվել են Համաճարակաբանության և Մակաբուծաբանության ամբիոնները:
2001թ. նշված երկու ամբիոնները միավորվեցին և ստեղծվեց մեկ ընդհանուր` Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնը: 2009-2019 թթ․ այն ղեկավարել է պրոֆեսոր Հ. Զ. Նաղաշյանը: 2019թ. սեպտեմբերից մինչև 2023 թվականի հունվար ամիսն ամբիոնը ղեկավարել է անասնաբուժական գիտություններ թեկնածու, դոցենտ Ա.Ռ. Մկրտչյանը: 2023 թվականի հունվարից ամբիոնի վարիչի պարտականությունները կատարում է կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Վոլոդյայի Գրիգորյանը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Մխիթարյան Ռազմիկ Սարգսի – կենս.գիտ.դոկտ., պրոֆ,
  2. Սարգսյան Մարիամ Արմենակի – անասն. գ. դ., դոցենտ
  3. Գրիգորյան Լիանա Հայկի – անասն. գ. թ., դոցենտ
  4. Հակոբյան Անուշ Ռաֆիկի – անասն. գ. թ., դոցենտ
  5. Բալասանյան Հրաչուհի Սիմոնի – մասնագետ
  6. Ստեփանյան Անահիտ Արկադիի – մասնագետ
  7. Ժամկոչյան Հայկուհի Կարապետի – մասնագետ
  8. Խաչատրյան Անուշ Բախշիկի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Գյուղատնտեսական կենդանիների համաճարակաբանություն և ինֆեկցիոն հիվանդություններ
Մակաբուծաբանություն և կենդանիների ինվազիոն հիվանդություններ
Անասնաբուժական գործի կազմակերպում և հասարակական առողջապահություն
Մեղուների հիվանդություններ
Ձկների հիվանդություններ