Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոն

Սիրանուշ Ալթունյան

անասնաբուժ.գիտ․թեկն․, դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Կորյունի 19
    ՀԱԱՀ, V մասնաշենք, 310 սենյակ
  • (+37412) 52 53 75, ներքին՝ 4-49
  • altunyan.siranush@mail.ru

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնը Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետի կարևոր թողարկող ամբիոններից է։ Ամբիոնում դասավանդվող առարկաների ուղղվածությունը կենդանական և բուսական ծագման մթերքների փորձաքննությունն ու անվտանգության ապահովումն է։ Այն իրականացվում է ինչպես մթերքների սանիտարական փորձաքննությամբ, այնպես էլ սանիտարահիգիենիկ այնպիսի միջոցառումների կիրառմամբ, որոնք նպաստում են անվտանգ մթերքների ստացմանը։ Ամբիոնում դասավանդվող տարբեր առարկաներ նպաստում են, որ ապագա մասնագետները խորությամբ տիրապետեն կենդանիների և թռչունների պահվածքի ու խնամքի բնականոն պայմանների ապահովման հմտություններին և զարգացմանը, ինչը կարևոր նախապայման է կենդանիների մթերատվության բարձրացման ու հիվանդությունների կանխման գործում
Ամբիոնի աշխատակիցների և մագիստրանտների գիտական հետազոտությունների շրջանակներում հետազոտական լուրջ գործունեություն է ծավալվել տարատեսակ սննդամթերքների սանիտարական փորձաքննության ուղղությամբ։
Ամբիոնի դասախոսական կազմն ակտիվ մասնակցում է միջազգային, հանրապետական մասնագիտական գիտաժողովներին, գիտամեթոդական կոնֆերանսներին, ինչպես նաև պարբերաբար մասնակցում վերապատրաստման դասընթացներին` թե հանրապետությունում, և թե արտերկրում:
Ամբիոնը սերտորեն համագործակցում է հանրապետության մի շարք հավատարմագրված, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների հետ, որտեղ անցկացվում են համապատասխան առարկաների լաբորատոր-գործնական պարապմունքները
Ամբիոնի նպատակն է պատրաստել ոլորտային մրցունակ մասնագետներ:

Անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնը կազմավորվել է 1931 թվականին Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում․ առաջին վարիչը եղել է դոցենտ Ֆ.Ա. Տուրանդինը, ապա ամբիոնը ղեկավարել են Գ. Տեր-Հակոպովը, պրոֆ. Լ.Բ. Հարությունյանը, դոցենտ Մ.Լ. Քենտիկյանը: 1966 թվականին Անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնը միավորվել է Մակաբուծաբանության ամբիոնին:
Զոոհիգիենայի և անասնաբուժության հիմունքների ամբիոնը, որը հետագայում ևս միավորվել է Անասնաբուժական սանիտարական փորձաքննության ամբիոնին, ստեղծվել է 1935թվականին: Առաջին վարիչը եղել է Տ.Ա. Քալանթարը:
1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում ստեղծվեց Անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնը, որն էլ 2017 թվականին վերանվանվեց Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոն:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Համբարձումյան Գարեգին Ռուդիկի – անասնաբուժ.գ.թ., դոցենտ
  2. Ստեփանյան Պարգև Անուշավանի – կ.գ.թ., դոցենտ
  3. Արզումանյան Սոնա Պավելի – կ.գ.թ., դոցենտ
  4. Պետրոսյան Գայանե Մարտինի – կ.գ.թ., դոցենտ
  5. Աբովյան Արևիկ Յուրիի – անասնաբուժ.գ.թ., դասախոս
  6. Ղազարյան Արմինե Սիլվինի – անասնաբուժ.գ.թ., դասախոս
  7. Գևորգյան Արման Կիմի – անասնաբուժ.գ.թ., դասախոս
  8. Հովհաննիսյան Վահան Գագիկի – անասնաբուժ.գ.թ., ասիստենտ
  9. Ծառուկյան Սոնա Ստեփանի – անասնաբուժ.գ.թ., ասիստենտ
  10. Բաբախանյան Թամարա Օգսենտիոսի – ասիստենտ
  11. Մկրտչյան Նելլի Ռոմիկի -մասնագետ-ասիստենտ
  12. Շուշանյան Մանե Թովմասի- մասնագետ-ասիստենտ
  13. Աբովյան Քնարիկ Վոլոդյայի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
Անասնաբուժական սանիտարական հսկողությունը մաքսային ծառայությունում և տրանսպորտում
Անասնապահական մթերքների արտադրության հիգիենա
Անասնաբուժական սանիտարական հսկողությունը վերամշակող ձեռնարկություններում
Անասնաբուժական սանիտարիա
Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն և անվտանգություն
Անասնաբուժության հիմունքներ
Անասնաբուծական մթերքի և հումքի փորձաքննություն և անվտանգություն
Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
Բուսական ծագման մթերքի անվտանգություն
Բուսական ծագման մթերքի փորձաքննություն
Բուսաբուծական մթերքների և հումքի փորձաքննություն և անվտանգություն
Զոոհիգիենա
Զոոհիգիենա սանիտարիայի հիմունքներով
Զոոհիգիենա, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդամթերքի արտադրության սանիտարիա և հիգիենա
Կաշվի և մորթու անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, որակի վերահսկում
Կենդանական ծագման մթերքի անվտանգություն, կենդանական ծագման մթերքի փորձաքննություն